Էդուարդ Աղաջանյանը` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+2.09 oC

Էդուարդ Աղաջանյանը` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

19:03 10.08.2021

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին: Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Էդուարդ Աղաջանյանը, ելույթ ունենալով` նշել է, որ հետպատերազմյան Հայաստանում դեռևս չլուծված են մնում տարածաշրջանային կայունությանը և մարդու իրավունքներին վերաբերվող կարևորագույն հարցերը, որոնց լուծումը հնարավոր է պետության դիմակայունության ամրապնդման և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում միայն:

«Ըստ այդմ, հանձնաժողովի գործունեության առանցքում է լինելու ազգային և պետական շահը, և այս հանձնաժողովն է, որ պետք է վերացնի արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների վերաբերյալ առկա պատրանքները՝ առաջնորդվելով «ռեալ պոլիտիկ»-ի սկզբունքներով և ընկալելով, որ ոչ ոք մեզ չի փրկելու և պարտավոր էլ չէ, և որ մեր միակ հաջողության երաշխիքը ինքներս ենք»,- ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 28-ին

10:15 28.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․47 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․6 դրամ։   ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը հայտարարել է Գազայում հրադադարի ջանքերը խրախուսելու մասին

10:00 28.11.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը հայտարարել է Գազայում հրադադարի ջանքերը խրախուսելու մասին

ՄԱԿ-ը պատրաստ է խրախուսել ցանկացած քայլ, որը կնպաստի Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ մեկնաբանելով ամերիկյան իշխանությունների հայտարարությունը անկլավում զինադադարի հասնելու փորձի մասին։ Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը միջնորդների հետ՝ ի դեմս Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի, […] ...

Նիդեռլանդները միացել է հեռահար հրթիռների արտադրության ֆրանսիական նախաձեռնությանը

09:49 28.11.2024

Նիդեռլանդները միացել է հեռահար հրթիռների արտադրության ֆրանսիական նախաձեռնությանը

Նիդեռլանդները որոշել է միանալ ֆրանսիական նախաձեռնությանը, որը մշակում է հեռահար հրթիռներ։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարարության ղեկավար Ռուբեն Բրեկելմանսը։ «Եվրոպական երկրները հեռահար հրթիռների կարիք ունեն»,-նշել է նա: Ֆրանսիական ELSA (European Long-Range Strike Approach) նախաձեռնության շրջանակներում եվրոպական երկրները ցանկանում են մշակել ցամաքային թեւավոր հրթիռներ՝ 1 հազարից 2 հազար կմ թռիչքի հեռահարությամբ։ Ծրագրին մասնակցում են […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփի հետ քննարկել է միգրացիայի հարցը

09:40 28.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփի հետ քննարկել է միգրացիայի հարցը

Մեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են միգրացիայի և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման հարցեր։ «Ես հրաշալի զրույց ունեցա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Մենք անդրադարձանք միգրացիայի վերաբերյալ Մեքսիկայի ռազմավարությանը»,-գրել է Շեյնբաումը X-ում: Նա հավելել է, որ ինքը Թրամփին ասել է, որ «միգրանտները չեն գալիս […] ...

ԱՄՆ-ը Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում․ Reuters

09:30 28.11.2024

ԱՄՆ-ը Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում․ Reuters

Վաշինգտոնի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթը, չորեքշաբթի հաղորդել է Reuters-ը։ Ըստ ԱՄՆ պաշտոնական աղբյուրի՝ փաթեթը կներառի հակատանկային զենքեր, անօդաչու թռչող սարքեր, ականներ, Stinger մարդատար շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր և HIMARS բազմակի հրթիռային համակարգերի զինամթերք։ Զենքը Կիև կտեղափոխվի ԱՄՆ-ի պահեստներից։ Ակնկալվում է, որ ուկրաինական կողմին կտրամադրվեն նաև կասետային […] ...

Պեկինը հերքել է պնդումները, որ թայվանական ձեռնարկությունները լքում են մայրցամաքը

09:22 28.11.2024

Պեկինը հերքել է պնդումները, որ թայվանական ձեռնարկությունները լքում են մայրցամաքը

Չինաստանի Պետական ​​խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի խոսնակ Չեն Բինհուան հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկությունները, թե թայվանական ձեռնարկությունները լքում են Չինաստանը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ «Ընդհակառակը, վերջերս տարբեր գործողություններ են իրականացվել՝ խթանելու Թայվանի նեղուցի երկու կողմերի միջև տնտեսական փոխանակումները, ինչը թայվանցի գործարարների և ընկերությունների համար ավելի հարմար է դարձնում մայրցամաքային Չինաստանի շուկայական հնարավորություններից օգտվելը»,-ասել […] ...

BACK_TO_TOP