«Շիրակ» օդանավակայանի վազքուղին վերանորոգվում է և կառուցվում է նոր ժամանման սրահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+9.09 oC

«Շիրակ» օդանավակայանի վազքուղին վերանորոգվում է և կառուցվում է նոր ժամանման սրահ

18:07 10.08.2021

«Շիրակ» օդանավակայանում 7,5 մլն դոլարի ներդրում է կատարվել, որով նոր ժամանման սրահ է կառուցվում, ինչպես նաև վազքուղին է նորոգվում։ Այս աշխատանքներով պայմանավորված՝ Գյումրիի օդանավակայանը չվերթներ չի ընդունում հուլիսի 15-ից։

Վազքուղում ինքնաթիռները տեղը զիջել են ճանապարհաշինարարներին: 3220 մետր երկարության և 45 մետր լայնության վազքուղին կառուցվել է 1963 թվականին և այս տարիների ընթացքում մի քանի անգամ վերանորոգվել է։ Վերջինը 2007 թվականին է եղել: 14 տարի շահագործվելուց հետո, ըստ մասնագետների, վերանորոգումներն անհրաժեշտություն էին:

«14 տարվա շահագործումից հետո բազմաթիվ ճաքեր են առաջացել վազքուղու վրա, կորցրել է իր հատկությունները և կրիտիկական վիճակի էր: Դրա համար որոշվեց վերակառուցել: 2 շերտով ասֆալտապատում է կատարվում: Առաջին շերտը 3 սմ հաստությամբ է, որպեսզի ճիշտ թեքություն և հարթություն ապահովվի, և երկրորդ շերտը՝ 6 սմ հաստությամբ, որը վերջնական շերտն է: Մեր վազքուղին համատեղ օգտագործման է: Պաշտպանության նախարարությունը և քաղավիացիան համատեղ են օգտագործում: Վազքուղու ծածկույթը ծառայում է զինվորական և քաղաքացիական ինքնաթիռների համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Աշոտ Միրզոյանը:

3 տարվա երաշխիքային և առնվազն 15 տարվա շահագործման ժամկետ է երաշխավորում շինարարը: Ասֆալտի հետ հավելանյութեր են խառնվում, որոնք Հայաստանում միայն օդանավակայանների վազքուղիների համար են օգտագործում: Երկարակեցությունը նաև ջրահեռացման համակարգն է ապահովելու: «Շիրակ» օդանավակայանում կառուցվում է նաև նոր ժամանման սրահ:

«Հին ժամանման սրահը 400 քառակուսի մետր էր, ուղևորները արևին, շոգին, ցրտին կուտակվում էին դրսում, որովհետև սրահը չէր կարող բոլորին տեղավորել: Ժամանման նոր սրահում 1 ժամում կկարողանանք սպասարկել 1 ինքնաթիռ, 250 ուղևոր: Հիմա, փաստացի, Գյումրիի օդանավակայանում տարեկան 250 հազար ուղևորի ենք սպասարկում, նոր ժամանման սրահի շահագործման դեպքում տարեկան սպասարկվող ուղևորների թիվը կդառնա 700 հազար»,- լրագրողներին ասել է  «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ  ենթակառուցվածքների բաժնի շինարարության ղեկավար Սևակ Թահմասյանը:

«Շիրակ» օդանավակայանի հին ժամանման սրահը 400 մետր քառակուսի տարածք է զբաղեցնում, նորը՝ կրկնակի ավելին է՝ 870 քառակուսի մետր: Սա հնարավորություն է տալու 1 ժամում ավելի շատ ինքնաթիռներ ու ուղևորներ սպասարկել, ինչի հնարավորությունը նախկինում օդանավակայանը չի ունեցել:

Ժամանման սրահի կառուցումը կարժենա 1,5 մլն դոլար, իսկ վազքուղու նորոգման համար հատկացվել է 6 մլն: Ընդհանուր «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման ու վերազինման ծրագիրը կարժենա յոթուկես մլն դոլար: Ժամանման սրահի կառուցման և վազքուղու վերանորոգման աշխատանքների վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է: Շինաշխատանքների ավարտից հետո «Շիրակ» օդանավակայանում թռիչքները կվերսկսվեն:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

15:15 26.11.2024

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

15:12 26.11.2024

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

Չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

15:05 26.11.2024

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում: ...

SHANTNEWS

15:00 26.11.2024

SHANTNEWS

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

14:55 26.11.2024

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ...

Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի առաջին տուրում Լիրենն հաղթել է Գուկեշին

14:50 26.11.2024

Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի առաջին տուրում Լիրենն հաղթել է Գուկեշին

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը հաղթանակով է սկսել տիտղոսի պաշտպանությունը։ Սինգապուրում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի առաջին տուրում չինացին սև ֆիգուրներով 42-րդ քայլին պարտության է մատնել 18-ամյա հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշին։ Հաջորդ պարտիան կայանալու է սյսօր։ Յուրաքանչյուր երեք մրցախաղից հետո նախատեսված է հանգստյան օր։ Մրցակիցները դասական շախմատի 14 պարտիա են անցկացնելու։ Այն շախմատիստը, որը […] ...

BACK_TO_TOP