22:20 12.07.2018
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը նշանակվել է Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նույն բուհի դասախոս, «Կոմպաս» ՀԿ-ի տնօրեն Ղարիբ Հարությունյանը:
«Երբ «աղանդավորը», «սորոսից սնվողը» ․․․ դառնում է Գյումրու կարևորագույն բուհի տնօրենի ժ/պ, մնում է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողությանը և աշխատակազմին շնորհավորեմ Կարեն Պետրոսյանի նշանակման կապակցությամբ»,- գրել է նա:
Կարեն Պետրոսյանը 2003 թվականից աշխատել է բուհում՝ որպես դասախոս, ապա` ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ժամանակավոր պաշտոնակատար: Մինչ Կարեն Պետրոսյանի նշանակումը, 2000 թվականից բուհը ղեկավարում էր տնտեսագիտության դոկտոր Սամսոն Դավոյանը, ով SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ լրացել է պաշտոնավարման ժամանակն ու թոշակային տարիքում է՝ 70 տարեկան:
Կարեն Պետրոսյանն էլ ասաց, որ համալսարանի Գյումրիի մասնաճյուղը ղեկավարելու առաջարկ է ստացել տնտեսագիտական համալսարանի ռեկտորից ու ընդունել է այն: Առաջիկայում մասնակցելու է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրենի մրցույթին, որը նշանակվելու է մեկ տարվա ընթացքում: Մինչ այդ շարունակելու է պայքարն ու պահանջելու է Կաթողիկոսի հրաժարականը:
«Դա կապ չունի իմ մասնագիտական գործունեության հետ և դա իմ անձնական, արժեքային տիրույթն է: Դա Հայ Առաքելական Եկեղեցու զորացման և առկա մարտահրավերներին դիմակայելուն միտված նախաձեռնություն է, և իմ ազատ ժամանակը, որ ես աշխատանքից դուրս ունեմ, դա ամբողջությամբ ես եմ տնօրինում»,- SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասել է Կարեն Պետրոսյանը:
08:50 11.03.2025
Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն «Ուրարտուի» դեմ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ իր թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մկանային վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին: «Հարությունյանը մկանային վնասվածք ունի: Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված, միջազգային դադարից հետո շարք կվերադառնա»,- ասել է Մինասյանը: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան […] ...
08:45 11.03.2025
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասինՍաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Ջիդդա քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի գործակալությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են «ուկրաինական ճգնաժամի վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։ Թագաժառանգը, ինչպես նշում է գործակալությունը, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում […] ...
08:35 11.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...
08:30 11.03.2025
ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակումԿանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։ Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով […] ...
08:25 11.03.2025
Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասինՍիրիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներն ազդարարել են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորքերը հանրապետության տարածքից դուրս բերելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Սիրիայի անցումային կառավարության և ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միջև համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ «Սիրիայում գտնվող […] ...
08:15 11.03.2025
Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրաՏոկիոյի ամենաբանուկ շրջաններից մեկում՝ Սինջուկուում, տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա, տուժածը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հետաքննության տվյալներով` ինչպես նշել է հեռուստաալիքը, հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում: Մոտ 20 տարեկան մի աղջիկ դանակի հարվածներ է ստացել գլխի, պարանոցի և որովայնի շրջանում։ Սպանության փորձ կատարելու […] ...