19:42 10.08.2021
Գյումրիի Ավտոկայանի տնակային թաղամասում տնակային էր նաև «Զանգակ» մանկապարտեզը։ Այն 30 տարի գործեց տնակներում։ Հիմա տեղում ամբողջությամբ խոտածածկ է, անցած տարվա ուժեղ հեղեղը ավերեց տնակները, որին արագորեն հաջորդեցին վստահեցումները, թե մեկ տարվա ընթացքում տեղում մանկապարտեզը կունենա քարաշեն կառույց։ Քաղաքապետարանի և տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով նախագծված երկհարկանի շենքի կառուցումն անցած տարվա սեպտեմբերին էր սկսվելու, որը տեղի չունեցավ, իսկ ձգձգումների համար այժմ բերվում են տարբեր ու մի քանի պատճառներ։
«Բացի համավարակից ու ռազմական դրությունից, այլ պատճառներ էլ կան: Երբ ընթացքի մեջ էին բոլոր նախահաշիվները, տեսան, որ շինանյութը թանկացել է, հիմնականում երկաթե կոնստրուկցիաները, դրա պատճառով վերահաշվարկ կատարվեց, ֆինանսական հաշվարկները փոխվեցին: Նախագծում էլ փոփոխություն եղավ, տնակային տարածքը կառուցվող շինության համար փոքր էր, հետևաբար, համայնքը թույլ է տվել տարածքը մի փոքր ընդլայնել»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետը:
Վերահաշվարկները հանգեցրին նախագծային փաթեթի կրկնակի ուսումնասիրության։ Ըստ այդմ, հիմնական ֆինանսավորողը՝ Տարածքային զարգացման հիմնադրամը և 10%-ի համայնքային ներդրումը, որը կատարվում է քաղաքի բյուջեից, որոշակի ֆինանսական փոփոխությունների գնացին։ Եվ այս ընթացքում հուլիսի 20-ին պլանավորած մեկնարկն էլի չտրվեց, շինարարի տեխնիկան շինհրապարակ չի հասել։
Տնակային ևս մեկ մանկապարտեզի՝ «Սուրբ Մարիամ»-ի աշխատակազմն ավելի շուտ կսկսի տեղափոխվել քարաշեն։ Այն ուժեղ հեղեղից չի տուժել, բայց 30 տարի գործել է տնակներում։ Կառուցման ծրագիր, այս մանկապարտեզի համար ավելի վաղ էր հաստատվել, հիմա աշխատանքներն հասել են ներքին հարդարմանը, որի ընթացքից է կախված, թե երբ մանկապարտեզը կշահագործվի։
Դեռ չմեկնարկած և ավարտման փուլում գտնվող երկու մանկապարտեզների շենքային խնդիրների լուծմամբ ամբողջական չի կարգավորվի մանկապարտեզների պայմանների բարելավման հարցը։ Տնակում կշարունակի գործել «Ծիածան» մանկապարտեզը, որն հավանաբար դեռ կոսմետիկ նորոգումներով ու ներքին հարդարումներով են փորձում պահպանել։
Տնակային մանկապարտեզի հնարավոր տեղափոխման մասին դեռ անցած տարվանից է քաղաքապետարանը անարդյունք քայլեր անում։ «Ծիածան»-ին խոստացված տարածքը Գյումրիի նախկին թիվ 10 մանկապարտեզի շենքն է, որը բնակեցված է։ Շինությունը համայնքինն է, բայց բանը հասել է նրան, որ բնակչից հետ վերցնելը դատական կարգով է լուծվելու։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...