Շիրակի մարզի 8 գյուղերում ջրամատակարարման ցանցը հիմնանորոգվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+9.09 oC

Շիրակի մարզի 8 գյուղերում ջրամատակարարման ցանցը հիմնանորոգվում է

19:59 09.08.2021

Շիրակի մարզի 8 գյուղերում ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում: Սա KFW գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացնող ջրամատակարարման ծրագրի մաս է կազմում: Գյուղերում ներքին ցանցը մի քանի տասնամյակների հնության է:  Պարբերաբար վթարներ են ու ջրակորուստներ, ինչի հետևանքով գյուղերում խմելու ջուր բոլորին չի հասնում: Օրինակը Հայկավան գյուղում է, որտեղ 9 կմ-ից ավելի ջրամատակարարման ցանց է հիմնանորոգվում:

Հայկավան գյուղում խրամուղիներ են փորվում նոր պոլիէթիլենային խողովակներ անցկացնելու համար: Փորում են ու դուրս են բերում գյուղի հին խողովակաշարը, որով խմելու ջուր է մատակարարվել: Խողովակների վիճակից պարզ է դառնում, թե ինչու Հայկավանում խմելու ջուրը չի բավականացրել:

Պարբերաբար տեղի ունեցող վթարների հետևանքը ջրակորուստներն են: Խնդիրը հատկապես սրվում է ամռան ամիսներին, երբ առանց այդ էլ չբավականացնող խմելու ջուրը գյուղացիները սկսում են օգտագործել տնամերձները ոռոգելու համար:

Մաշված ցանցն ու ջրակորուստները հաշվի առնելով է, որ Հայկավանի ներքին ցանցն ընդգրկվել է ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրում:  Ընդհանուր հաշվարկով, Շիրակի մարզի միայն գյուղական համայնքներում 2,8 մլն եվրո է ծրագրի արժեքը: Իսկ ծավալներն ամեն գյուղում տարբեր են:

«Տարբեր գյուղերում աշխատանքի ծավալները տարբեր են: Համեմատության համար ասեմ, որ, օրինակ, Հայկավանում 9800 մետր ցանց է նորոգվում, Գետք գյուղում՝ 2000 մ: Ընդհանուր ծրագրի  արժողությունը գյուղերի մասով 2,8 մլն եվրո է: Գյուղերում մետաղական սովորական խողովակներ են, որոնք տարիների ընթացքում գրունտային ջրերի, խմելու ջրի քլորի բնական ազդեցությունների տակ քայքայվել, մաշվել է: Բազմաթիվ վնասվածքներ կան, էլ չեմ ասում, որ գյուղերում ծանր մեքենաների տակ անընդհատ վնասվել ու վերականգնվել են խողովակները»,- SHANTNEWS-ին ասել է «Դորոժնիկ» ՍՊԸ Շիրակի մարզի ջրամատակարարման համակարգի վերականգնման ծրագրի ղեկավար Գագիկ Կարապետյանը:

Հայկավանում շինարարը նախատեսում է գործն ավարտել 2 ամսից, որից հետո ջրամատակարարումն առանց կորուստների ու շուրջօրյա է դառնալու: Փոփոխություններ նաև տնային միացումներում է լինելու՝ ջրաչափերը տներում չեն տեղադրվելու:

Սա նաև ապօրինի միացումներ թույլ չտալու համար է: Ջրաշինարարն է նշում՝ Հայկավանում և բոլոր գյուղերում ու քաղաքներում, որտեղ աշխատել են, ապօրինի միացումներ կան: Իրենց աշխատանքների ժամկետներն ու հերթականությունը պարբերաբար խախտում են: Ջրաշինարարական ու ճանապարհաշինական աշխատանքները զուգահեռ են գնում ու այն տեղամասերում, որտեղ պետք է ասֆալտապատում կատարվի, ջրամատակարարման ցանցի նորացման հերթն առաջ են գցում:

«Ապրիլ ամսից աշխատում ենք ու դեռ, այսպես ասած, հարմարվել ենք մյուսներին: Այս պահին էլ հրահանգ ենք ստացել, որ ասֆալտապատվելու է Գյումրի-Արմավիր ճանապարհի Ղարիբջանյան գյուղի հատվածը: Հիմա ծրագրից դուրս պետք է այնտեղ աշխատանքներ կատարենք: Ոնց ասած՝ շեղվում ենք մեր ծրագրի ընդհանուր տրամաբանությունից»,- ասել է Գագիկ Կարապետյանը:

8 գյուղերից բացի, ջրամատակարարման ցանցի աշխատանքներ են տարվում Գյումրիի 21 տեղամասերում, 23 տեղամասերում էլ կոյուղատար ցանցի վերանորոգումներ են: Ջրաշինարարը պարտավորվել է խրամուղիների հատվածը աշխատանքներից հետո բերել նույն տեսքի, իսկ առանձին հատվածներում խճապատում է կատարելու: Ընդհանուր ծրագրի տևողությունը 2 տարի է, վերջնաժամկետը 2023-ի ապրիլն է: Ծրագրում ընդգրկված գյուղերի ու քաղաքների ցանկը կազմվել է սկսած 2005 թվականից։

  «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

15:45 26.11.2024

Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Նոր Հաճն) իրականցված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսրական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, բացվող ներքին պատուհանները […] ...

Լիտվայում հայտնել են DHL ինքնաթիռի կործանման հավանական պատճառը

15:39 26.11.2024

Լիտվայում հայտնել են DHL ինքնաթիռի կործանման հավանական պատճառը

Վիլնյուսի օդանավակայանի մոտ DHL ինքնաթիռի վթարը հետաքննում է քրեական ոստիկանությունը։ Ահաբեկչության հոդվածը չի քննվում, քանի դեռ իրավիճակը վկայում է տեխնիկական խնդիրների կամ անփութության մասին, երեքշաբթի ասել է դատախազ Արթուրաս Ուրբելիսը։ «Մենք ունենք նավիգացիոն տվյալներ, ունենք տեսագրություններ, դուք լսել եք գլխավոր հանձնակատարի և մասնագետների բացատրությունները, որ միջադեպը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ։ Այնպես որ, նման իրավիճակում […] ...

«Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները

15:32 26.11.2024

«Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները

Հեղինակավոր Goal պարբերականը ներկայացրել է իր վարկածով «Բարսելոնայի» 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորել է «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկու (672 գոլ), «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Եռյակում են նաև իսպանացի լեգենդար կիսապաշտպաններ Չավին ու Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները։ 1. Լիոնել Մեսի 2. Չավի 3. Անդրես Ինիեստա 4. Լուիս Սուարես […] ...

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

15:25 26.11.2024

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

Լիտվայի արդարադատության նախարարությունը և Լիտվայի նախագահի գրասենյակը հայտնել են, որ երկիրը կկատարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրամանը, եթե նա այցելի երկիր, քանի որ դա են պահանջում միջազգային պարտավորությունները: «Հռոմի ստատուտի բոլոր անդամ պետությունների, ներառյալ Լիտվայի համար ՄՔԴ-ի կողմից տրված օրդերները պարտադիր են և ենթակա են կատարման: Լիտվայի ինստիտուտները, քանի որ պատկանում են օրենքի գերակայության […] ...

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

15:15 26.11.2024

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

15:12 26.11.2024

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

Չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...

BACK_TO_TOP