Bitcoin-ի գինը մայիսի 18-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 45 հազար դոլարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Bitcoin-ի գինը մայիսի 18-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 45 հազար դոլարը

12:35 09.08.2021

Կրիպտոարժույթի Binance բորսայում բիտքոինի գինը մայիսի կեսերից ի վեր առաջին անգամ գերազանցել է 45 հազար դոլարը։

Ապրիլին բիթքոինի արժեքը նոր ռեկորդ էր սահմանել ՝ հասնելով 62,7 հազար դոլարի: Դա տեղի էր ունեցավ այն բանից հետո, երբ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի Tesla ընկերությունը հայտարարել էր կրիպտոարժույթում 1,5 մլրդ դոլարի ներդրման մասին:

Ինքը ՝ Մասկը, մայիսի 22 -ին ասել էր, որ նախընտրում է կրիպտոարժույթը դասական կանխիկից: Դրանից կարճ ժամանակ առաջ նա Dogecoin կրիպտոարժույթն անվանել էր «պոտենցիալ հեռանկարային նախագիծ»:

Միևնույն ժամանակ, Bitcoin-ի փոխարժեքի վրա վերջերս ազդել է Չինաստանում հանքարդյունաբերության ոլորտի սահմանած արգելքը: Հունիսի 18 -ին Չինաստանի Ժողովրդական բանկն արգելել է ֆինանսական հաստատություններին զբաղվել վիրտուալ արժույթի հետ կապված բիզնեսով, ինչպես նաև ներդրողներին նախազգուշացում արդել՝ կապված ծպտյալ արժույթների սպեկուլյատիվ առևտրի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սոֆիայի լոգիստիկ կենտրոնի ծանրոցներում պայթուցիկներ են հայտնաբերվել

22:24 27.11.2024

Սոֆիայի լոգիստիկ կենտրոնի ծանրոցներում պայթուցիկներ են հայտնաբերվել

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փոստատար ընկերության լոգիստիկ կենտրոնում պայթուցիկներ են հայտնաբերվել, հաղորդում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (BNT)՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ վտանգավոր նյութեր են հայտնաբերվել ռենտգենյան սարքի միջոցով բեռնափոխադրումների սովորական զննման ժամանակ։ Ինչպես հայտնում են BNT-ի աղբյուրները, ռենտգենն արձագանքել է երկու փաթեթի, որոնք անմիջապես մեկուսացվել են անվտանգ գոտում։ Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանություն, հրշեջ […] ...

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

22:16 27.11.2024

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

Իսրայելը կփորձի բողոքարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի դեմ Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալության հրամանագրերը, հայտնել են վարչապետի գրասենյակից։ «Այսօր Իսրայելը ՄՔԴ որոշումը բողոքարկելու մտադրության մասին հայտարարություն է ներկայացրել: Այդ կապակցությամբ Իսրայելը պահանջում է ժամանակավորապես կասեցնել ձերբակալության հրամանագրերի կատարումը»,-ասվում է հայտարարության մեջ: Իսրայելը անօրինական է համարում Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ […] ...

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

22:08 27.11.2024

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սերգեյ Փարաջանով» թանգարանի, «Մարտին Սկորսեզե», «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի և Հույն ռեժիսորների ընկերակցության (Greek Directors Guild (GDG) մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին և 4-ին Աթենքում կազմակերպվում են «Փարաջանովյան օրեր»: Դեկտեմբերի 3-ին Հունաստանում կցուցադրվեն երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ մեկը Փարաջանովի հեղինակած […] ...

SHANTNEWS

22:00 27.11.2024

SHANTNEWS

Ռուսաստանը, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան մտադիր են փոխհատուցել նավթի գերարտադրությունը

21:52 27.11.2024

Ռուսաստանը, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան մտադիր են փոխհատուցել նավթի գերարտադրությունը

Ռուսաստանը, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան եռակողմ բանակցությունների ընթացքում իրենց մտադրությունն են հայտնել փոխհատուցել ՕՊԵԿ+-ի համաձայնագրի շրջանակներում նավթի նախկինում թույլատրված ցանկացած գերարտադրության համար։ Այս մասին ասվում է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ։ Նախարարների կաբինետը նշում է, որ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում եռակողմ բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բին Սալմանի […] ...

Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը

21:44 27.11.2024

Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին հայտարարել է երկրի միասնության ապահովման անհրաժեշտության մասին՝ ապագայում հակամարտություններից խուսափելու համար, չորեքշաբթի հաղորդում է լիբանանյան LBC հեռուստառադիոալիքը։ «Այժմ անհրաժեշտ է պահպանել Լիբանանի միասնությունը, որպեսզի երկիրը կարողանա ավելի հեշտությամբ հաղթահարել այս ցնցման հետևանքները (Իսրայելի հետ հակամարտությունը) և ապագայում Լիբանանը պաշտպանել սպառնալիքներից»,-ասել է Բերրին։ Նրա խոսքով՝ դրան, մասնավորապես, պետք է նպաստի այնպիսի […] ...

BACK_TO_TOP