Գյումրիում բուժհաստատությունների օպտիլացաման գործընթացի առաջին փուլն ավարտված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+9.09 oC

Գյումրիում բուժհաստատությունների օպտիլացաման գործընթացի առաջին փուլն ավարտված է

19:30 07.08.2021

Գյումրիում բուժհաստատությունների օպտիլացաման գործընթացի առաջին փուլն ավարտված է: Այս մասին SHANTNEWS-ին ասել է «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը: Կառավարության  որոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոնին նախ միավորվեցին Գյումրիի ծննդատունն ու Պաթոլոգաանատոմիական դիսպանսերը, իսկ օրեր առաջ օպտիմալացման գործընթացն ավարտվեց նաև Ուռուցքաբանական դիսպանսերի համար: Այն ևս միավորվել է բժշկական կենտրոնին: Որոշման հիմնավորումը հետևյալն է, որ «Գյումրի» բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ հիվանդանոց է և հասանելի են բոլոր բուժծառայությունները:

«Միայն ուռուցքաբանական դիսպանսերի շենքն է, որը հանձնվում է պետգույքին: Մյուս հիվանդանոցները շարունակելու են աշխատել  նույն շենքերում, տեղի է ունենում միայն  վարչակամ մասի փոփոխություն: Ուռուցքաբանական դիսպանսերը միավորվել է մեզ: Բոլոր վիրահատությունները կատարվելու են մեզ մոտ: Մայրաքաղաքից հրավիրվում են համապատասխան մասնագետները։ Առաջին վիրահատությունը «Գյումրի» բժշկական կենտրոնում արդեն կատարվել է: Խոսքը օնկոգինեկոլոգիական բարդ վիրահատության մասին է, որը երկար տարիներ այստեղ չէր կատարվել: Օնկոլոգիական վիրահատությունները և քիմիոթերապիան կանցկացվի մեզ մոտ , իսկ ճառագայթային բուժման համար մայրաքաղաքի երկու կենտրոններում՝ լավագույն սարքավորումմները կան: Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի ճառագայթային սարքը հին էր և լիցքավորման կարիք ուներ»,- նշել է Արմեն Իսահակյանը:

 

Կառավարության որոշմամբ օպտիմալացման երկրորդ փուլում «Գյումրի» բժշկական կենտրոնին կմիանա Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը: «Գյումրի» բժշկական կենտրոնի ղեկավարությունն առաջարկել է օպտիմալացումից հետո այստեղ  կենտրոնացնել կորոնավիրուսով հիվանդների բուժումը:

« Ինֆեկցիոն հիվանդանոցի միավորումը «Գյումրի» բժշկական կենտրոնին մարզի համար արդյունավետ կլինի սրանով, որ մենք որոշել ենք  արագ փոփոխություններ իրականացնել: Առաջարկում ենք նախ վերանորոգումներ կատարել, ապա այս հիվանդանոց տեղափոխել մարզի բոլոր հիվանդանոցների Տրիաժ և COVID  բաժանմունքները: Ինֆեկցիոն հիվանդանոցը երկու մասնաշենք ունի: Մեկում կարելի է տեղակայել Տրիաժը, մյուսում՝ բաժանմունքը: Արդյունքում՝ ինֆեկցիոն հիվանդների բուժումը տեղի կունենա  կենտրոնացված նույն շենքում»,- ասել է  Արմեն Իսահակյանը:

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը համավարակի նախորդ ալիքների դեպքում պրոֆիլավորվել էր, որպես կորոնավիրուսով հիվանդներին բուժող հիվանդանոց, սակայն չունի վերակենդանացման բաժանմունք և ծանր հիվանդները տեղափոխվում էին այլ բուժհաստատություններ: Այժմ նախատեսվում է նաև վերակենդանացման բաժանմունք ունենալ և օգտագործել ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատոր հնարավորությունները:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telcom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

15:15 26.11.2024

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

15:12 26.11.2024

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

Չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

15:05 26.11.2024

Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում: ...

SHANTNEWS

15:00 26.11.2024

SHANTNEWS

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

14:55 26.11.2024

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը

Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույն անձնակազմի ամենամյա մրցույթը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ...

Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի առաջին տուրում Լիրենն հաղթել է Գուկեշին

14:50 26.11.2024

Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի առաջին տուրում Լիրենն հաղթել է Գուկեշին

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը հաղթանակով է սկսել տիտղոսի պաշտպանությունը։ Սինգապուրում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի առաջին տուրում չինացին սև ֆիգուրներով 42-րդ քայլին պարտության է մատնել 18-ամյա հնդիկ գրոսմայստեր Դոմարաջու Գուկեշին։ Հաջորդ պարտիան կայանալու է սյսօր։ Յուրաքանչյուր երեք մրցախաղից հետո նախատեսված է հանգստյան օր։ Մրցակիցները դասական շախմատի 14 պարտիա են անցկացնելու։ Այն շախմատիստը, որը […] ...

BACK_TO_TOP