Նոր միկրոավտոբուսներով Գյումրիի նոր երթուղային ցանցի գործարկումը դարձյալ ուշանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Նոր միկրոավտոբուսներով Գյումրիի նոր երթուղային ցանցի գործարկումը դարձյալ ուշանում է

17:30 07.08.2021

Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնում դեռ նոր երթուղիների ուղեգիծն են մշակում, այնինչ 2018 թվականից խոսվում ու քննարկվում է երթուղային ցանցը նորացնելու հարցը։ Նոր ցանց ունենալը  քաղաքային իշխանությունները կապում էին քաղաքում լայնածավալ փողոցաշինական ծրագրի ավարտի հետ, հետո ավտոպարկն էր պետք է թարմացնել։ Այժմ փողոցների մեծ մասը ասֆալտապատ է, իսկ ավտոպարկը 80 տոկոսով համալրվել  է։ Ընդամենը անցած տարի հաջողվեց սուբվենցիոն ծրագրով մասնակի լուծել խնդիրը։ Քաղաքը ձեռք է բերել նոր սերնդի, այսինքն 2021 թվականի արտադրության միկրոավտոբուսներ։

«Ընդհանուր 63 մեքենաներ են, երեք խմբաքանակ արդեն Գյումրիում է, դրանք գրանցվել են համայնքի անվան տակ, մնացածը կբերվեն օգոստոսի 25-ին, որից հետո կանցնենք նոր երթուղային ցանցի ձևավորմանը։ Առայժմ ամեն բան նախնական է, քննարկումների փուլում։ Ըստ այդմ՝ մենք նախատեսում ենք որոշ երթուղիների միավորում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը։

63 նոր տրանսպորտային միջոցով ինչպիսի՞ երթուղային ցանց է գործելու, ի՞նչ է փոխվելու դեռ հայտնի չէ, տրանսպորտի բաժնի պետն ու էլի մասնագետներ երթուղային ցանցի մշակման աշխատանքները նոր են  սկսելու: Քանի դեռ նոր ստացած մեքենաները չեն շահագործվում, դրանք ի պահ են տրված ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը, ապահով վայրն էլ Սև բերդի տարածքն է։

«Քննարկվում է, թե ինչ եղանակով կշարունակենք մեքենաների շահագործումը, կլինի քաղաքպետարանը՝ մեկ օպերատորի տեսքով, թե ընկերություն, կորոշենք։ Ինչ մնում է վարորդների ընտրությանը, ապա մեզ դիմած վարորդների հայտերից կընտրենք, ովքեր անհրաժեշտ են ու կկնքենք եռամսյա պայմանագիր, ով կարողացավ արդարացնել իրեն ու կարգապահ լինել, կմնա ու կշարունակի աշխատել»,-նշել է քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը։

Վարորդների աշխատանքային պայմանների, նոր երթուղու ձևավորման ու այլ հարցերի կարգավորումը նախատեսում են ավարտել մինչև հոկտեմբերի 1-ը, որից հետո դեռ ավագանու նիստում է քննարկումներ անցնելու։ Աշխատանքների այս ընթացքն ու նախնական  ժամկետները հաշվի առնելով՝ տրանսպորտի բաժնի պետը նշում է, որ նոր մեքենաները երթուղիներ, հավանաբար, դուրս կգան ոչ շուտ, քան դեկտեմբեր ամսին։

Գյումրիում  8 երթուղիներ սպասարկում են 90 միկրոավտոբուսովներով։ Միկրոավտոբուսների շահագործման թույլտվության ժամկետները մինչև 10-ը տարին է, այնինչ  գծում եղած մեքենաների մեծ մասը վաղուց է հատել թույլատրելի ժամկետը։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP