«Ֆեյսբուք»-Հայաստան. պատմություն, թվեր ու փաստեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+17.09 oC

«Ֆեյսբուք»-Հայաստան. պատմություն, թվեր ու փաստեր

16:01 04.02.2018

«Ֆեյսբուք» սոցցանցն այսօր նշում է իր ծննդյան օրը: Այդ կապակցությամբ SHANTNEWS-ը ներկայացնում է ամենահայտնի սոցիալական ցանցի ստեղծման պատմությունն ու հետաքրքիր փաստեր, թվեր, որոնցից անմասն չէ նաև Հայաստանը:

 

Ինչպիսի՞ն կլիներ մեր կյանքն առանց «Ֆեյսբուք» սոցցանցի

Այս հարցի պատասխանն իմանալու համար մենք հարցումներ ենք կատարել «Ֆեյսբուքի» օգտատերերի շրջանում։

Առանց հայտնի սոցիալական ցանցի շատերն իրենց կյանքն այսօր չեն պատկերացնում, դրա ստեղծողներն էլ չէին պատկերացնում, որ իրենց փոքրիկ ցանցը նվաճելու է ողջ համացանցն ու իրենց հաջողության հիմքն է դառնալու:
Ըստ Forbes-ի՝ սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում է՝ 56 միլիարդ դոլար կարողությամբ:

 

Համալսարանական սահմանափակ ցանցից մինչ աշխարհը վերափոխող հզոր գործիք

Ամեն ինչ սկսվեց 2003 թվականին: Հարվարդի համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Մարկ Ցուկերբերգը ստեղծեց մի քանի ցանցային նախագիծ, որը Հարվարդի ուսանողների համար էր նախատեսված, առաջիններից մեկը Facemash էր: Այն հնարավորություն էր տալիս Հարվարդի համալսարանի ուսանողներին իմանալ, թե իրենց ընկերներն ինչ առարկաններ են ընտրել սովորելու համար:
Հաջորդ տարվա հունվարին Մարկը գրանցեց Facebook.com-ը, որի մեկնարկը փետրվարի 4-ին տրվեց: Այդ ժամանակ սոցիալական ցանցը նախատեսված էր միայն Հարվարդի համալսարանի ուսանողերի համար:

Սոցիալական ցանցի աշխարհագրությունը գրանցման առաջին իսկ տարում գրանցումների ռեկորդային թիվ ունեցավ՝ ընդգրկելով նաև ամերիկյան, կանադական համալսարանները:

2006 թվականի սեպտեմբերի 26-ին «Ֆեյսբուքը» հասանելի դարձավ համացանցի օգտատերերին: 2009-ին սոցիալական ցանցն առաջին ագամ եկամուտ բերեց ընկերությանը: 2009-2010թթ. «Ֆեյսբուքը» համացանցում լայն ճանաչում գտավ ու սկսեց էլ ավելի ակտիվ օգտագործվել: Հենց դրանից հետո սոցցանցը հայտնվեց հեղափոխությունների, սկանդալների, քարոզչություն կիզակետում: Խոսվեց, որ անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակում իր բաժին ներդրումն ուներ նաև «Ֆեյսբուքը»: Փաստարկներ բերվեցին, թե Ռուսաստանը «Ֆեյսբուքի» միջոցով միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Այժմ «Ֆեյսբուքից» ամսական ավելի քան 2 միլիարդ օգտատեր է օգտվում: Հայաստանում նույնպես «Ֆեյսբուքն» ամենից հաճախ այցելվող կայքերից է: Անցած տարվա տվյալներով՝ այս սոցիալական ցանցում մեր երկրից մոտ 1 միլիոն ակտիվ օգտատեր կա, վիճակագրության մեջ ներկայացված են նաև կեղծ օգտահաշիվները: Ըստ սեռային բաշխվածության՝ հայաստանյան «Ֆեյսբուքը» հավասար է:

Նշենք, որ հայաստանյան օգտատերերի միայն 17 տոկոսն է համակարգչով «Ֆեյսբուք» մուտք գործում:

Վիճակագրությունը ցույց է տալիս՝ «Ֆեյսբուքը» շատ բան գիտի մեր մասին և չի էլ թաքցվում, որ այդ տեղեկություններն օգտագործում է որոշ նպատակներով: Մեր անձնական տեղեկությունները կարող են հայտնվել նաև երրորդ կողմի ձեռքում։

Այն, որ մեր տվյալները «Ֆեյսբուքը» վաճառում է գովազդատուներին, գաղտնիք չէ, սակայն սոցցանցը վստահեցնում է, որ դրանցով հնարավոր չէ նույնականացնել անձին:

«Իրենք ասում են, որ դա կոմերցիոն է, և դա ակնհայտ երևում է, որովհետև մտնում ես «Ֆեյսբուք», որը նույն ապրանքը սկսում է քեզ առաջարկել, որովհետև քեզ հետևում է։ Բայց, օրինակ՝ Սնոուդենի ասածներից երևում է, որ այս ամենը կարող է նաև օգտագործվել հետախուզությունների կողմից»,- ասել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Այդ մասին միջազգային մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է: Նշենք, որ հատուկ դեպքերում օրենքը թույլ է տալիս օգտատիրոջ տվյալները փոխանցել իրավապահներին: Օրենքի պահանջով քրեական հետաքննության համար «Ֆեյսբուքը»  իրավապահներին կարող է տրամադրել օգտատիրոջ նամակագրությունը:

Կան դեպքեր, երբ «Ֆեյսբուքը», իսկապես, իրավապահների պահանջով նամակագրությունը կարող է տալ նույն հայաստանյան ոստիկանությանը,- ասել է Մարտիրոսյանը:

2017 թվականի հունվարից մինչև հունիս Հայաստանը նման 7 հայտ է ուղարկել «Ֆեյսբուքին»:

Հեղինակ` Արտակ Խուլյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ

19:00 18.04.2025

«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ

Միլանի «Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան Չեմպիոնների լիգայում ֆավորիտ չի համարում կատալոնական «Բարսելոնային»: «Մենք հպարտանում ենք ակումբով, սեփականատերերով և մարզչով, որն ամենամեծ ներդրումն ունի այս հաջողություններում: Մենք դեռևս հավակնում ենք թրեբլի: Անկախ արդյունքներից, այս մրցաշրջանը կարելի է հաջողված համարել: Այս գործընթացի սկիզբը կապված է Ինձագիի հետ: Սիմոնեն մեզ Եվրոպայում հզոր է դարձրել: Ինձ համար նա դեռ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին

18:54 18.04.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին

Այսօր՝ ապրիլի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ փողոցից դեպի Տիգրան Պետրոսյան տանող ճանապարհահատվածում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 61-ամյա Ռուզաննա Ղ.-ն է: Դեպքի փաստով […] ...

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը

18:48 18.04.2025

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը: «2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության […] ...

ՆԳ նախարարը հետևել է քրեական ոստիկանների ցուցադրական վարժանքին

18:42 18.04.2025

ՆԳ նախարարը հետևել է քրեական ոստիկանների ցուցադրական վարժանքին

Օպերատիվ արձագանքման վարչության քրեական ոստիկանները անցկացրել են վնասազերծման գործողություններ․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է ցուցադրական վարժանքին: Մանրամասները՝ ՆԳՆ տեսանյութում: ...

Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը

18:32 18.04.2025

Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը

Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվում են Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան […] ...

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

18:24 18.04.2025

Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ

Գերմանացի հանրահայտ մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի ու պատրաստ է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ: Կլոպի շրջապատում սակայն ասում են, որ նա հետաքրքրված է նաև Բրազիլիայի հավաքականը գլխավորելու տարբերակով: Ամենահավանական տարբերակը, սակայն, «Ռեալը» գլխավորելն է, քանի որ «Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուները Կառլո Անչելոտին ու Ժորժե Ժեզուսն են: Sky Sports-ը հայտնել […] ...

BACK_TO_TOP