Հիմնանորոգվում է Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհի ևս 2,5 կմ ճանապարհահատված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+15.09 oC

Հիմնանորոգվում է Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհի ևս 2,5 կմ ճանապարհահատված

18:45 04.08.2021

13 գյուղերը մարզկենտրոնին կապող ճանապարհն անանցանելի դարձավ, երբ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը սկսվեց։ Վերջին 4 տարում Գյումրի-Արմավիր  ճանապարհն այլընտրանքային է համարվել միջպետականին:

Երթևեկության համար  վտանգավոր դարձած մայրուղին մասնակի նորոգումներով սպասարկելն արդեն անհնար էր, մի շարք մասնագիտական հետազոտություններից հետո տրվել է եզրակացություն, որ ճանապարհը ենթակա է հրատապ հիմնանորոգման։

Ճանապարհաշինական պետական ծրագրում ընդգրկված Գյումրի-Արմավիր հանրապետական ճանապարհի առնվազն 50 կմ-ը Շիրակի մարզի տարածքում է, որից 8 կմ-ն անցած տարի նորոգվեց: Այս տարվա հիմնանորոգումը վերաբերում է միայն առավել վտանգավոր երկուսուկես կիլոմետր հատվածին, որն անցնում է Ղարիբջանյան գյուղի վարչական տարածքով և հասնում մինչև Գյումրիի Ղարիբջանյան խճուղի։ Երթևեկությունն այս հատվածում այժմ միակողմանի է, ինչի պատճառով մայրուղում  հաճախակի խցանումներ են առաջանում:

 

Հանրապետական մայրուղու քայքայված ու հին ասֆալտաշերտը, որպես թափոն, դառնում է արդեն պիտանի  հումք ղարիբջանյանցիներին ներհամայնքային քանդված ճանապարհների փոսերը լցնելու և հարթեցնելու համար։ Ասֆալտաշերտի մնացորդները նպատակային օգտագործել որոշել է գյուղի ավագանին։

«Հանած հումքը  լցնում ենք ներհամայնքային փողոցների փոսերը, թեև մենք ամեն տարի փոսալցում անում ենք, բայց նստվածք է տալիս, իջնում է, լցնում ենք նաև միջհամայնքային՝ դեպի Ազատան համայնքի ճանապարհին, որն ահավոր քանդված է, հետո բոլորը հարթեցնելու ենք»,- ասել է Ղարիբջանյան համայնքի աշխատակազմի ղեկավար Վարդիթեր Ասատրյանը։

Անցած տարի՝ 8, այս տարի ևս երկուսուկես կիլոմետր նորոգումներով հանրապետական նշանակության ճանապարհի շինարարությունը չի ավարտվի։ Դեռ 22 կմ ճանապարհահատված համարվում է հիմնանորոգման ենթակա, որն հաջորդ տարվա ծրագրերով է նախատեսված։

«Մինչև Բայանդուր հատվածը ներկայացրել ենք միջին նորոգման համար, այս պահին քննարկում ենք ֆինանսական հարցը, իսկ Գուսաննա գյուղի, մինչև նախորդ տարվա հիմնանորոգած հատվածը՝ 22 կմ, 2022-ի ճանապարհաշինական ծրագրում  է»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը։

Հանրապետական նշանակության ճանապարհի միայն տասուկես կմ-ն կլինի կապիտալ նորոգված։ 50 կմ երկարության ճանապարհի  մնացած 16 կմ-ն  կպահպանեն  միջին նորոգումների հաշվին, ճանապարհը սպասարկող  ընկերությունները պետական հատկացումներով  փոսային նորոգումներ կկատարեն, որոշ տեղերում  հարթեցումներով  մայրուղին կպահեն երթևեկելի։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարարին

14:29 17.04.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների արձանագրած ցուցանիշները: Մտքեր են փոխանակվել համաշխարհային տնտեսական զարգացումների շուրջ: ...

Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

14:20 17.04.2025

Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 17-ին` Ավագ Հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս առիթով առավոտյան Մայր Տաճարում կատարվեց Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն: Ժամերգության ավարտին Միածնաէջ Տաճարում ձեռամբ Մայր Աթոռի փոխլուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Դավիթ աբեղա Օհանյանի մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր […] ...

«Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից

14:11 17.04.2025

«Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպու­թյուններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա: Մրցանակն ուղղված է կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի ընթացքում […] ...

Մի բան է հարգանք մատուցել անցյալին, պատմությանը, և բոլորովին այլ բան ապրել անցյալով․ Միրզոյանը՝ թուրք լրագրողներին

14:00 17.04.2025

Մի բան է հարգանք մատուցել անցյալին, պատմությանը, և բոլորովին այլ բան ապրել անցյալով․ Միրզոյանը՝ թուրք լրագրողներին

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների: Լրագրողներից մեկը հարցրել է․ «Փաշինյանը նշեց, որ ձեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայումս ձեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։ Ուրեմն, կարծում եք, այս հարցը այլևս լարվածության աղբյուր չի՞ լինի Թուրքիայի և Հայաստանի միջև։ […] ...

Իրազեկում՝ շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման վերաբերյալ

13:48 17.04.2025

Իրազեկում՝ շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման վերաբերյալ

2025 թվականից շրջանառության հարկ վճարողները առևտրական, արտադրական, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործունեության տեսակների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից օրենսգրքով սահմանված կարգով նվազեցնում են այդ գործունեության տեսակների հետ կապված ծախսերը։ Ստորև ներկայացնում ենք շրջանառության հարկի գումարից ծախսերի նվազեցման առանձնահատկություններն՝ ըստ գործունեության տեսակների։ Առևտրական գործունեության մասով․ շրջանառության հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով, շրջանառության հարկի գումարից նվազեցվում են հաշվետու […] ...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

13:40 17.04.2025

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել   է, որ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի նախկին ղեկավարը  2013-2016թթ. ընթացքում ձևական աճուրդների միջոցով, չարաշահելով իր լիազորությունները, վաճառել  է հողակտորներ, որոնք հետագայում ձևակերպվել են որդու անվամբ: Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ համայնքի ղեկավարի կողմից ապօրինի օտարվել է 13 հողատարածք: Հաշվի առնելով […] ...

BACK_TO_TOP