20:00 03.08.2021
Քանդված, քայքայված, տեղ-տեղ հողային ճանապարհը տասնամյակներով երթևեկության համար անցանելի են պահել ընթացիկ նորոգումներով։ Հանրապետական նշանակության ճանապարհի մի հատված անցնում է Արթիկ քաղաքի երկու փողոցներով և ճանապարհաշինական այս ծրագրով շահեկան վիճակում է հայտնվել։ Արթիկի Շահումյան և Ղարիբջանյան փողոցներում ևս կապիտալ շինարարություն է գնում։
Կապիտալ ասֆալտապատումից առաջ փողոցներով անցնող կոմունիկացիոն ցանցն էլ է նորացվում, շինհրապարակում աշխատում են նաև կապի ոլորտի մասնագետները: Ստորգետնյա կապուղիներն անցնում են փողոցների ուղիղ մեջտեղով, ինչը հիմնանորոգման աշխատանքներին խանգարում է: Հիմա մասնագետները նոր դիտահորեր են փորում, որտեղ կտեղափոխվեն ներքին կոմունիկացիոն ցանցերը։
«Կապի օպերատորները, կոմունիկացիաները՝ բոլորը մեզ հետ համագործակցելով աշխատում են, այժմ իրենց աշխատանքներն են կատարում, մինչև մենք անցնենք ճանապարհի ծածկի քանդմանը։ Նախատեսված է ծածկն իր ամբողջ նստվածքով փոխել, կառուցվում է նոր ջրահեռացման համակարգ, տեղադրվում են եզրաքարեր, իսկ մայթերը սալապատվելու են»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է « ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» շինընկերության աշխղեկ Կարեն Մարտիրոսյանը։
Արթիկ-Պեմզաշեն-Մարալիկ հանրապետական նշանակության ճանապարհը միակը չէ, որ ընդգրկված է շինծրագրերում։ Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի տվյալներով՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհները համեմատաբար բարվոք վիճակում են: Այս ճանապարհի կապիտալ նորոգումից բացի, այլ հատվածներում ևս նախատեսված են հիմնանորոգումներ։
«Ունենք ևս 2 ծրագիր, բայց տեղափոխել ենք հաջորդ տարի՝ Արևիկ-Վարդաքար ճանապարհն է՝ 5,2 կմ, որի նախագծանախահաշվային փաստաթղթերը առկա են։ Ունենք նաև Հ21 ճանապարհի՝ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հատվածները։ Աշխատանքները կսկսեն այս տարի, բայց ավարտը կլինի հաջորդ տարի»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը։
Արթիկ-Պեմզաշեն-Մարալիկ ճանապարհի կապիտալ նորոգման ավարտի համար սահմանվել է 3 ամիս։ Շինարարը ժամկետներում ավարտել խոստանում է, միայն թե աշխատանքներին խանգարում է երթևեկությունը։ Շինարարի խնդրանքով համապատասխան գերատեսչությունները հարցը կարգավորել են։ Ժամանակ առ ժամանակ փակվում է Արթիկ քաղաքի երկու փողոցներով անցնող հատվածը, երթևեկության համար գտել են շրջանցիկ փողոցներ։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...