20:16 03.02.2018
Ծառայությունից վերադառնալուց հետո զորացրված զինծառայողներին այցելած մասնագետները հարցրել են՝ բանակում ո՞ր կերակուրներն էին նախընտրում, որքանո՞վ էր որակով հագուստն ու ճիշտ կազմակերպված կենցաղը, ինչի՞ց են դժգոհ և այլն։ Պաշտպանության նախարարության «Դիտակետ» ծրագրով այս հարցումներին մասնակցել է զորացրվածների 73 տոկոսը։ Այսօր այդ հետազոտության բացահայտումները հրապարակվեցին նրանց մի մասի ներկայությամբ։
«Սրանք մեզ օգնում են պլանավորել քաղաքականություն, հասկանալ, թե որ խնդիրներն են ավելի արդիական։ Նաև քանի որ հարցումը, լինելով անանուն, միևնույն ժամանակ կապված է կոնկրետ զորամասերի հետ, մեզ թույլ է տալիս ըստ զորամասերի հասկանալ, թե որ զորամասում այս կամ այն խնդիրը ավելի լավ է կազմակերպված, որտեղ այս կամ այն խնդիրը ավելի խորն է, որտեղ կա հրամանատարության խնդիր», — նշեց նախարար Վիգեն Սարգսյանը։
Հետազոտության համակարգողը մանրամասնում է՝ այս հետազոտությունը թույլ է տալիս բացահայտել ամբողջ բանակում և յուրաքանչյուր առանձին զորամասում առկա խնդիրները։ Բայց նաև վերլուծում է ինչպես զինծառայությանը նորակոչիկների, այնպես էլ հետագայում՝ հասարակությունում զորացրվածների հարմարվելու հարցերը։ Հանրայինն պատկերացումները, ըստ այս հետազոտության, երբեմն ավելի հոռետեսական են, քան զորացրվածների գնահատականները։
«Հասարակությունում առկա է կարծրատիպ, որ բանակում ծառայում և մարտական հերթապահություն են իրականացնում հիմնականում սոցիալապես ավելի ցածր խմբի ներկայացուցիչները։ Սակայն թվերը ցույց են տալիս, որ տարբեր սոցիալական բարեկեցության աստիճանի խմբերի զինծառայողների ցուցանիշները շատ մոտ են», — ներկայացրեց «Դիտակետի» համակարգող Արմեն Խաչիկյանը։
Ծառայության մեկնել չցանկացողների թվով բնակավայրերից «առաջատարը» Երևանն է, ապա Լոռին, սոցիալական խմբերից՝ ավելի քիչ եկամուտ ունեցողները և ուսանողները։ Ընդ որում՝ որքան ավելի բարձր է կրթական ցենզը, այնքան ավելի քիչ է ծառայելու ցանկությունը։ Բայց զորակոչվելուց առաջ և զորացրվելուց հետո զինծառայության նկատմամբ վերաբերվունքի տոկոսները քիչ են փոխվում։
«Ամենալուրջ խնդիրը, դուք նշել եք, լրացուցիչ արձակուրդներն են։ Մոտավորապես 25 տոկոս նշել եք, որ լրացուցիչ արձակուրդները հիմնականում կամ ընդհանրապես արդար չի եղել։ Զորացրվածները միջինում ամառային համազգեստ ստացել են 3,2 անգամ, իսկ շուրջ 50 տոկոսը գնել է 1-4 անգամ։ Միջինում կիսաճթքավոր կոշիկներ ստացել են 3,4 անգամ, իսկ մոտ 55 տոկոսը գնել է 1-4 անգամ», — նշեց Արմեն Խաչիկյանը։
Հանդիպմանը մասնակցող զորացրված զինծառայողների խոսքով՝ հարցումները հնարավորություն են տվել բարձրաձայնելու այն, ինչի զորամասում չէր ստացվել լուծել։ Որոշակի շեղումներով՝ հետազոտության միջինացված արդյունքները համադրելի են նրանց պատկերացումների հետ, նշում են զորացրվածները։
«Հարցման արդյունքները հիմնականում սպասելի էին, քանի որ այն խնդիրները որ կան իմ զորամասում, կան նաև մյուս զորամասերում»։
«Կային հարցեր, որոնց ես ինքս առաջարկել եմ պատասխաններ, որովհետև ձևաչափը թույլ չէր տալիս այդ պատասխանների։ Ես ինքս հավելյալ պատասխաններ ասել եմ»։
«Հագուստեղենի, արձակուրդների, թեկուզ հեռախոսակապի հետ կապված խնդիրների վերաբերյալ հարցերը, իմ կարծիքով, ամենառաջնայիններն են»։
Հետազոտական ծրագրի համակարգողի խոսքով՝ զորացրվողներին տրվել է առանձին հարց, թե ինչ կհարցնեին կամ կառաջարկեին պաշտպանության նախարարին, եթե հանդիպեին նրա հետ։
«Զորացրվածներից շատերը նշել են հենց արձակուրդի հարցը, որ արձակուրդի կարիք շատ ունեն, ու լրացուցիչ արձակուրդի անհրաժեշտությունը շատ ավելի շատ է», — նշեց Արմեն Խաչիկյանը։
Հետազոտություն իրականացրած ընկերությունը չի մասնակցում վերհանված խնդիրների լուծմանը, սակայն տրամադրում է դրանց մանրամասն վերլուծություն, նշում է ծրագրի համակարգողը։ Իսկ նախարարությունում հիմնավոր փաստային բազան օգտագործում են լուծումներ փնտրելիս ու որոշումներ կայացնելիս։
«Այս կոլեգիայի ժամանակ «Դիտակետի» արդյունքները առաջին անգամ ներկայացրել ենք հրամանատարներին։ Ամեն օր շփվում եմ մեր հրամանատարների հետ՝ և լավագույն զորամասերի, և թերություններ ունեցող զորամասերի, բոլորը ընդունում են, որ այս գնահատականները արտացոլում են զորամասում եղած խնդիրները, հարցերը և այլն։ Իսկ դա շատ կարևոր է․ ուրեմն նաև զգոն են լինելու, այդ խնդիրների նկատմամբ՝ ավելի ուշադիր», — նշեց նախարար Վիգեն Սարգսյանը։
Նախարար Վիգեն Սարգսյանին հարցեր ուղղելու ու առաջարկներ անելու հնարավորություն նույնպես այսօր ունեցան հարցումներին մասնակցած նախկին զինծառայողներին։ Սակայն արձակուրդներից, հագուստից ու կոշիկներից, կենցաղից բացի, հարցերը վերաբերում էին նաև ընդհանուր բանակային թեմաներին՝ ինչպես օրինակ՝ սպառազինության թարմացմանն ու դիրքերի կահավորմանը։
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ18:24 22.11.2024
Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հայաստանը կմրցի Վրաստանի հետՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ C լիգայի 4-րդ խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի ընտրանին կհանդիպի B լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականի հետ։ Առաջին հանդիպումը տնային է, որը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին։ Պատասխան հանդիպումը մարտի 23-ին է։ Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի զույգերը հետևյալն են. Նիդերլանդներ — Իսպանիա Խորվաթիա — […] ...
18:20 22.11.2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալովԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել […] ...
18:16 22.11.2024
45-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառողը կալանավորվել էՀունիսի 29-ին՝ գիշերվա ժամը 2:10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք և տրավմա» ախտորոշմամբ Բագրատունյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել 45-ամյա Գառնիկ Ավագյանին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ: Տուժած տղամարդն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ ժխտող հանգամանք, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, […] ...
18:10 22.11.2024
«Նապոլին» կարող է մնալ առանց Կվարացխելիայի«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ «Նապոլին» կվաճառի Խվիչային, եթե չկարողանա երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը։ Նշվում է, որ «Նապոլին» մտադիր չէ նոր պայմանագրում բավարարել Կվարացխելիայի ֆինանսական պայմանները։ Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի։ 23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական […] ...
18:06 22.11.2024
Հութիները հայտարարել են Իսրայելի ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռի արձակման մասինԵմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հաղորդել է Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազային «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով հարվածելու մասին, ասվում է հութիների ռազմական հրամանատարության հայտարարության մեջ: «Եմենի զինված ուժերի ռազմաօդային ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարված են հասցրել օկուպացված տարածքների հարավում՝ Նեգևի շրջանում գտնվող իսրայելական թշնամու «Նևաթիմ» ավիաբազային», – նշվում է […] ...