Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Անուշավան-Արթիկ ճանապարհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+9.09 oC

Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Անուշավան-Արթիկ ճանապարհը

18:20 31.07.2021

Շիրակի մարզում պետբյուջեի հատկացումներով մի շարք հանրապետական, միջպետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ են հիմնանորոգվում: Մարզի ճանապարհաշինական աշխատանքների բյուջեն կազմում է 24 մլրդ 350 մլն դրամ: Այս գումարային հաշվարկում Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագիրն է, ինչպես նաև Հյուսիս-Հարավի Տրանշ 3-ը: Մրցույթների արդյունքում տնտեսված գումարներով նախատեսված է ևս 3 ճանապարհահատված հիմնանորոգել: Դրանցից մեկը Անուշավան-Արթիկ ճանապարհն է, որի հիմնանորոգումը սկսված է: 7 գյուղեր Արթիկին կապող ճանապարհը անանցանելի էր:

Ընդհանուր ճանապարհի երկարությունը 6 կմ է: Այս տարվա ճանապարհաշինական ծրագրում ընդգրկվել է ուղիղ կեսը՝ հիմնանորոգվում է Անուշավան-Արթիկ հատվածը: Ընտրվել է այն տեղամասը, որն ամենավատ վիճակում է եղել ու ամեն տարի երթևեկելի վիճակի է բերվել ընթացիկ նորոգումներով՝ փոսալցումներով:

Ճանապարհի այդ հատվածը 10 տարի առաջ է հիմնանորոգվել: 2010-ին դարձյալ պետբյուջեի ֆինանսավորմամբ  ասֆալտապատվել է, բայց նորոգումից կարճ ժամանակ անց դարձել է անանցանելի: Անուշավանի գյուղապետը նշում է, որ  պատճառը ինժեներական ոչ ճիշտ հաշվարկներն էին:

«Ինժեներական ոչ ճիշտ հաշվարկներ էին կատարվել: Տեղանքը չէր ուսումնասիրվել, նստվածքներ առաջացան: Դա ինժեներական ոչ ճիշտ աշխատանքի արդյունք էր: Հիմնանորոգումից անմիջապես հետո ճաքեր առաջացան, քայքայվեց ճանապարհը: Դրանից հետո շինարարը մասնակի վերանորոգեց: Մի քանի անգամ համայնքապետերով ենք փոսալցում կատարել, որ անցանելի լինի: Այս ճանապարհից օգտվում է 7 համայնք: 7 համայնքի տրանսպորտային ճանապարհը դեպի Արթիկ այստեղով է անցնում»,- SHANTNEWS-ին ասել է Անուշավանի գյուղապետ Երվանդ Հակոբյանը:

10 տարի առաջ նոր ասֆալտն արվել է հնի վրա՝ առանց հիմքի ամրացման աշխատանքների: Տարածքում նաև գրունտային ջրեր կան, ինչի հետևանքով ճանապարհին նստվածքներ են առաջացել: Հիմա նոր հիմք է կառուցվում: Շինարարը հինը քանդել է, և ճանապարհի շարքից դուրս գալու պատճառներն ի հայտ են եկել:

Այսինքն, ճանապարհի հիմքի, այսպես ասած, չորացում է կատարվում: Գրունտային ջրերը տարիներով ճանապարհի հիմքը քայքայել են: Հիմա քայքայված հողաշերտը պարզապես հեռացնում են:

«Ներքևում բացվել են տեղեր, որտեղ ջրային մասեր գոյություն ունեն: Այդ ամենը հեռացնում ենք: Ամբողջությամբ հողը, որը ճահիճ է դարձել լրիվ հեռացնում ենք, տեղը նոր նյութ, նոր գրունտ ենք լցնում »,- SHANTNEWS-ին ասել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Սամսոն Հովհաննիսյանը:

Նոր հիմքը կառուցել են, անցել ջրահեռացման համակարգի նորոգմանը: Անուշավանում ջրահեռացում և ոռոգում նույն խողովակաշարն է ապահովում: Բետոնյա կիսախողովակները մետաղականով են փոխարինում:

Ջրահեռացումն ապահովելու է ճանապարհի երկարակեցությունը: Այժմ շինաշխատանքները խճապատման փուլում են: Արթիկ տանող միակ ճանապարհն ու շինաշխատանքների պատճառով գյուղամիջյան հատվածում երբեմն խցանումներ են առաջանում և շինարարները իրենց գործից բացի երթևեկությունն են կանոնակարգում ու արտակարգ իրավիճակում հայտնված մեքենաների վարորդներին օգնում:

Շինաշխատանքների վերջնաժամկետը տարեվերջն է սահմանված: Սրանով Փանիկ-Անուշավան-Արթիկ ճանապարհի միայն մի հատվածն է նորոգվում: Եվս 3 կմ ճանապարհ, որն ընդգրկում է Փանիկից-Արթիկ հատվածը, նախատեսված է ընդգրկել հաջորդ տարվա ճանապարհաշինական ծրագրերում:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

15:45 26.11.2024

Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Նոր Հաճն) իրականցված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսրական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, բացվող ներքին պատուհանները […] ...

Լիտվայում հայտնել են DHL ինքնաթիռի կործանման հավանական պատճառը

15:39 26.11.2024

Լիտվայում հայտնել են DHL ինքնաթիռի կործանման հավանական պատճառը

Վիլնյուսի օդանավակայանի մոտ DHL ինքնաթիռի վթարը հետաքննում է քրեական ոստիկանությունը։ Ահաբեկչության հոդվածը չի քննվում, քանի դեռ իրավիճակը վկայում է տեխնիկական խնդիրների կամ անփութության մասին, երեքշաբթի ասել է դատախազ Արթուրաս Ուրբելիսը։ «Մենք ունենք նավիգացիոն տվյալներ, ունենք տեսագրություններ, դուք լսել եք գլխավոր հանձնակատարի և մասնագետների բացատրությունները, որ միջադեպը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ։ Այնպես որ, նման իրավիճակում […] ...

«Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները

15:32 26.11.2024

«Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները

Հեղինակավոր Goal պարբերականը ներկայացրել է իր վարկածով «Բարսելոնայի» 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորել է «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկու (672 գոլ), «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Եռյակում են նաև իսպանացի լեգենդար կիսապաշտպաններ Չավին ու Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները։ 1. Լիոնել Մեսի 2. Չավի 3. Անդրես Ինիեստա 4. Լուիս Սուարես […] ...

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

15:25 26.11.2024

Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերը

Լիտվայի արդարադատության նախարարությունը և Լիտվայի նախագահի գրասենյակը հայտնել են, որ երկիրը կկատարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրամանը, եթե նա այցելի երկիր, քանի որ դա են պահանջում միջազգային պարտավորությունները: «Հռոմի ստատուտի բոլոր անդամ պետությունների, ներառյալ Լիտվայի համար ՄՔԴ-ի կողմից տրված օրդերները պարտադիր են և ենթակա են կատարման: Լիտվայի ինստիտուտները, քանի որ պատկանում են օրենքի գերակայության […] ...

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

15:15 26.11.2024

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

15:12 26.11.2024

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը

Չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...

BACK_TO_TOP