Գյումրիում կոմունալ ծառայության ծախսերը գերազանցում են մուտքերը. աղբահանության դիմաց բնակիչները մեծ պարտքեր ունեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Գյումրիում կոմունալ ծառայության ծախսերը գերազանցում են մուտքերը. աղբահանության դիմաց բնակիչները մեծ պարտքեր ունեն

19:47 30.07.2021

Գյումրիի անցած տարվա բյուջեի կատարողականի արդյունքներից ֆինանսատնտեսական բաժինը գոհ չէ, հարկերի ու տեղական տուրքերի հավաքագրումներում թերացումները շատ էին, որոնք ունեին նաև հիմնավոր պատճառներ, նախ համավարակի հետևանքով սահմանափակումներն էին, հետո էլ՝ պատերազմական դրությունը։

Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն անցած ու այս տարվա կիսամյակային հաշվարկների համեմատականներն է ներկայացնում, սկսում է քիչ եկամուտ ապահովող, բայց ավելի շատ ծախսեր պահանջող բաժնից՝ կոմունալ ծառայությունից:

«Մեր ամենածախսատար բաժինը կոմունալն է՝ աղբահանություն, լուսավորություն, ասֆալտապատում։ Հանրապետությունում չկա մի քաղաք, որտեղ ֆիզիկական անձանցից էսքան քիչ գումար գանձվի, մենք ինչքան որ հավաքում ենք, 5 անգամ ավելի ծախսում ենք։ Մենք անընդհատ չենք պարտադրում մուծել վարձերը՝ սոցիալական վիճակից ելնելով, հասկանում ենք, բայց ասեմ, որ մեր բնակիչները սկսել են կամաց-կամաց վճարումներ անել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետը։

Բնակիչներից գանձվող աղբի վարձավճարների՝ միլիոնների հասնող պարտքերը, որոնք տարեցտարի ավելանում են, հիմնականում փակ դռների պատճառով են: Բայց տույժեր, տուգանքներ չեն կիրառվում, դրանք ընդամենը որպես ապառք փոխանցվում են ամեն տարվա կատարողական պլան։ Տարեսկզբի նախատեսումները տարեվերջին չեն արդարանում՝ հին պարտքերը դժվարությամբ են վերադարձվում։

1 անձի համար սահմանված աղբի վճարը 50 դրամով թանկացավ անցած տարի։ Կոմունալ բաժնի ծախսերը շատ էին, վարձավճարի չափն ու գանձումները՝ քիչ։ Անցած տարվանից սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված 15 աղբատար ու բազմաֆունկցիոնալ բեռնատար մեքենաների շահագործումն էլ ծախսերն է ավելացրել, միևնույն ժամանակ սպասարկման ծավալներն են կրկնապատկվել։

«Անցած տարի սուբվենցիոն ծրագրով ձեռք բերած 15  աղբատար ու բազմաֆունկցիոնալ բեռնատարներ ունենք։ Մենք նոր մեքենաներով նոր երթուղիներ ենք մշակել, որ մշտական մաքրություն լինի։ Ծավալներն ավելացել են, քանի որ մենք նոր աղբամաններ ենք տեղադրում քաղաքի տարբեր հասցեներում, կետերն ենք ավելացնում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրեն Վարդգես Սամսոնյանը։

Աղբահանության դիմաց բնակիչների վարձավճարների գանձումների կատարողականը տարեվերջին 80 տոկոսի շեմը չի անցնում։ Պակաս հավաքագրումների պատճառը ոչ միայն փակ դռներն են, նաև քաղաքացիների բնակության վայրի փոփոխությունները։ Հասցեափոխությունների մասին քաղաքապետարանի համապատասխան բաժինը տվյալներ ստանում  է ոստիկանության անձնագրային բաժիններից, իսկ ճշտված տվյալները ուշ են հասնում քաղաքապետարան, ինչի հետևանքով բնակիչների անվան դիմաց պարտքեր են գոյանում։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP