19:54 28.07.2021
Ոչ թե Կումայրի պատմական միջուկն ու թանգարանները, այլ քաղաքի այն հատվածները, որոնք ոչ պակաս մշակութային, պատմական ու տուրիստական այցեքարտ են համարվում, կհայտնվեն ուշադրության կենտրոնում։ Սա «Գուրբան» հիմնադրամի տեղանքային արվեստի գործերի ստեղծում փառատոնն անցկացնելու գլխավոր պայմանն է եղել։ Որտեղ և ինչ միջավայրում են լինելու մշակութային միջոցառումները՝ փառատոնի կազմակերպիչները հանդես են եկել մամուլի ասուլիսով ու մանրամասներ ներկայացրել։
Օրինակ՝ Գյումրիի երկաթուղու կայարանամերձ հրապարակն ու հարակից տարածքը բացօթյա փառատոնի հարթակներից մեկն է լինելու։
Փառատոնի մասնակիցները գերմանաբնակ արվեստագետներն են նաև, նրանց մի մասն արդեն Գյումրիում է։ Լյուդմիլա Կիրասնովան Գերմանիայի Մյունխեն քաղաքից է եկել։ Սա նրա երրորդ այցելությունն է Գյումրի։ Քիչ թե շատ հասցրել է ծանոթանալ մշակութային միջավայրին ու քաղաքի պատմական շինություններին։ Այս փառատոնին քաղաքի որ հատվածում է իր գործերը ներկայացնելու, ընտրությունն իրենն է եղել։
«Վայրն ընտրել եմ ձեր քաղաքային շուկան։ Շուկան կենդանի տարածք է, որտեղ քաղաքացիների տարբեր շերտերի ես հանդիպում, տարբեր մտածողության։ Իսկ արվեստաբանին հենց կենդանությունն է պետք, որ ձեռք տա, շոշափի ու կարողանաս այդ ամենը վրձնել, սա նաև, կարծում եմ՝ ձեր արվեստաբաններին հետաքրքիր կլինի։ Մարդկանց հետ աշխատանքը դա մի կյանք է, որտեղ արվեստաբանը թաքնված շատ գծեր կբացահայտի»,- ընդգծել է Լյուդմիլա Կիրասնովան։
Մյունխենից են նաև երաժիշտներ Մարկետան ու Լեան։ Գյումրիի փողոցներում երաժշտության հետաքրքիր հնչյուններ կլսենք եռօրյա փառատոնին, շվեյցարական նվագարանով՝ հենդ փենդով, որը թարգմանաբար նշանակում է ձեռքի կաթսա։ Երաժիշտներն արդեն հասցրել են ծանոթանալ նաև հայկական մշակույթին ու երաժշտարվեստին։
«Երկու շաբաթ է, որ Գյումրիում ենք, ծանոթացել ենք հայ երաժիշտների հետ, լսել ենք հայկական ազգային երաժշտությունը, ու այս օրերին կփորձենք պարապել մեր գործիքով այն ներկայացնել, կարծում ենք՝ հետաքրքիր կլինի։ Երկու տարբեր մշակույթների ներդաշնակություն ենք ստեղծելու, որը մեզ համար առաջին փորձն է լինելու»,- ասել է Լեա Լիմբոունեն։
Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը ևս փառատոնային հարթակ է լինելու հայ և օտարազգի պարարվեստի ներկայացուցիչների համար։ Փառատոնը մեկնարկելու է օգոստոսի 6-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 8-ը։ Մշակութային միջազգային փառատոնն իր շուրջ կհամախմբի ավելի քան 24 արվեստագետների տարբեր երկրներից։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...