Գերմանիացի թոշակառուն տուգանվել է՝ «Պանտերա» տեսակի տանկն իր ցախանոցում թաքցնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--7.91 oC

Գերմանիացի թոշակառուն տուգանվել է՝ «Պանտերա» տեսակի տանկն իր ցախանոցում թաքցնելու համար

09:50 04.08.2021

Գերմանիայի դատարանը 14-ամսյա պայմանական ազատազրկման է դատապարտել թոշակառուին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր իր ցախանոցում պահել է «Պանտերա» տեսակի տանկ։ Այս մասին հայտնում է ВВС-ն: Նրա նկատմամբ սահմանվել է նաև 250 հազար եվրո տուգանք։

Հաղորդվում է, որ Հայկենդորֆ կոմունայում բնակվող 84-ամյա տղամարդու ցախանոցում ոստիկանները, բացի տանկից, հայտնաբերել են նաև զենիթային հրանոթ և այլ զենքեր: Դրանք ցախանոցից դուրս բերելու հարցում իրավապահներին օգնել են Բունդեսվերի զինվորները։

Դատարանի որոշմամբ՝ թոշակառուն պետք է հաջորդ երկու տարիների ընթացքում վաճառի դրանք կամ նվիրի թանգարանի կամ կոլեկցիոների։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ը կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում

09:38 03.02.2025

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ը կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այցի շրջանակներում վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։ Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ։ ...

Ապօրինի մասնավորեցված 15 գույք 2024-ին վերադարձվել է պետությանը

09:33 03.02.2025

Ապօրինի մասնավորեցված 15 գույք 2024-ին վերադարձվել է պետությանը

Ապօրինի մասնավորեցված 15 գույք 2024-ին վերադարձվել է պետությանը: Վերջին 3 տարում դատախազները վերականգնել են մոտ 8 միլիարդ դրամի գույքային վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Տեսանյութն՝ այստեղ։ ...

ԱՄՆ-ի և Իսրայելի գլխավոր շտաբների պետերը քննարկել են իրավիճակը Գազայում, Լիբանանում և Սիրիայում

09:23 03.02.2025

ԱՄՆ-ի և Իսրայելի գլխավոր շտաբների պետերը քննարկել են իրավիճակը Գազայում, Լիբանանում և Սիրիայում

ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունը Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալեվիի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Այս մասին ասվում է Պենտագոնի կիրակի օրը տարածված հաղորդագրության մեջ։ «Գեներալ Բրաունը և գեներալ-լեյտենանտ Հալևին քննարկել են հրադադարը Գազայում, հրադադարի մոնիտորինգի մեխանիզմը Լիբանանում, անվտանգությունը Արևմտյան ափին, Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները և […] ...

Հիմնանորոգվել է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

09:05 03.02.2025

Հիմնանորոգվել է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվել է Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) – Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ40+000 – կմ42+000 հատվածը։ Երկարությունը՝ 2կմ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Հիմնանորոգված ճանապարհն անցնում է Դիլիջան քաղաքով։ Հիմնանորոգվել է ճանապարհային պատվածքը։ Նորոգվել են մայթերը, ճանապարհին առկա թեքուղիները, մուտքերը, ծառաբները, սիզամարգերը, բազրիքները։ Ճանապարհահատվածը կահավորվել է անվտանգության տարրերով։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեից»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Հարավային Աֆրիկայի ֆինանսավորումը

08:59 03.02.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Հարավային Աֆրիկայի ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կդադարեցնի Հարավային Աֆրիկայի ֆինանսավորումը մինչև երկրում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների հետաքննությունը: Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է կիրակի օրը Truth Social սոցիալական ցանցում։ «Հարավային Աֆրիկայում հողերը բռնագրավում են, և բնակչության որոշ խավերին շատ վատ են վերաբերվում: Սա վատ իրավիճակ է, որի մասին արմատական ​​ձախ լրատվամիջոցները նույնիսկ չեն […] ...

Ճապոնիայի վարչապետը ներողություն է խնդրել Կուրիլյան կղզիներում միջուկային աղբավայրի մասին պաշտոնյաների հայտարարությունների համար

08:48 03.02.2025

Ճապոնիայի վարչապետը ներողություն է խնդրել Կուրիլյան կղզիներում միջուկային աղբավայրի մասին պաշտոնյաների հայտարարությունների համար

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան խորհրդարանում ներողություն է խնդրել երկու ճապոնացի պաշտոնյաների կողմից Ռուսաստանի Դաշնության հետ հարավային Կուրիլյան կղզիներում միջուկային թափոնների համատեղ հեռացում կազմակերպելու գաղափարի վերաբերյալ ոչ տեղին հայտարարությունների համար՝ Ռուսաստանից Ճապոնիա տեղափոխելու պայմանով: «Այս նկատողությունը չպետք է տեղի ունենար: Կարծում եմ, որ եղել է անփութություն կամ ամբարտավանություն: Որպես պետական ​​պաշտոնյա՝ ես ներողություն եմ խնդրում», – […] ...

BACK_TO_TOP