Հայ գերիներ Գևորգ Սուջյանին և Դավիթ Դավթյանին Ադրբեջանում 15 տարվա ազատազրկում է սպառնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Հայ գերիներ Գևորգ Սուջյանին և Դավիթ Դավթյանին Ադրբեջանում 15 տարվա ազատազրկում է սպառնում

18:00 26.07.2021

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է հայ գերիներ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը, հաղորդում է Sputnik ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Ադրբեջանը նրանց մեղադրում է լրտեսության մեջ։ Նիստն ընթանում է դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ։

Լրատվամիջոցը հաղորդում է, որ դատախազը ներկայացրել է մեղադրական եզրակացությունը։ Ըստ դրա՝ հայ գերիները, իբր, ապօրինի հատել են Ադրբեջանի պետական սահմանը լրտեսության նպատակով, որպեսզի հավաքեն ռազմական բնույթի տեղեկատվություն և դրանք փոխանցեն Հայաստանի հատուկ ծառայություններին։

Հայ գերիներին շինծու մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 228-րդ (զենքի ապօրինի պահում), 276-րդ (լրտեսություն), 279-րդ (օրենքով չնախատեսված զինված խմբերի ստեղծում), 318-րդ (պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով։
Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Լրատվամիջոցը նշում է, որ Դավթյանը և Սուջյանը մասամբ իրենց մեղավոր են ճանաչել Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մասով: Իր ցուցմունքում Գևորգ Սուջյանը հայտնել է, որ Արցախում է գտնվել բարեգործական գործունեություն ծավալելու նպատակով և չի իմացել, որ իրեն ամենուր ուղեկցող Արտակ անունով մարդը Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակից է: Ըստ ադրբեջանական կողմի՝ Սուջյանը խոստովանել է, որ Արտակի հետ ծանոթացել է 2019-ի ամռանը, որպեսզի լուծի օրենքի հետ իր խնդիրները և համաձայնել է աշխատել հատուկ ծառայությունների համար:

Ըստ ցուցմունքի՝ Սուջյանը, իբր, հանձնարարություն է ստացել մտնել Ադրբեջանի տարածք և տեղեկություններ հավաքել ռազմական տեխնիկայի և ադրբեջանական բանակի դիրքերի մասին և թույլտվություն է ստացել մեկնել Դավիթի հետ: Նշվում է, որ հայ գերիները Ադրբեջանի տարածք են թափանցել Գորիսից:

Նշենք, որ «Նոր Հայաստան-Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ հիմնադիր-նախագահ Գևորգ Սուջյանն ու նրա ընկեր Դավիթ Դավթյանը գերեվարվել են ադրբեջանցիների կողմից հրադադարի հաստատումից հետո՝ նոյեմբերի 11-ին, Բերձոր-Շուշի ճանապարհին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP