19:45 24.07.2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախազգուշացրել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին, որ Սթոունհենջը կարող է հանվել Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկից, եթե հին քարե օղակի կողքին ավտոթունելի կառուցման նախագիծը չվերանայվի:
The Guardian- ի փոխանցմամբ՝ Միացյալ Թագավորությունը կարող է դառնալ աշխարհում առաջին երկիրը, որտեղ երկու այդպիսի կառույց կարող է միանգամից զրկվել կարգավիճակից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախազգուշացրել է, որ հաջորդ տարի Սթոունհենջը նախատեսվում է ներառել վտանգված վայրերի ցուցակում, որոնց սպառնում ոչնչացման վտանգը:
Բրիտանական կառավարությունը դեռ հնարավորություն ունի խուսափել իրադարձությունների նման զարգացումից՝ փոխելով մայրուղու հատվածներից մեկը վերակառուցելու տրանսպորտի նախարարության արդեն հաստատած ծրագիրը ՝ խորացնելով թունելը և ավելացնելով դրա երկարությունը: Շինարարությանը դեմ արտահայտվող մի խումբ ակտիվիստների խնդրանքով Մեծ Բրիտանիայի դատարանը ստուգում է Տրանսպորտի նախարարության որոշման օրինականությունը:
«Ծրագիրը պետք է վերանայվի՝ առավել կարևոր արժեքը պահպանելու համար ու հնարավոր լավագույն արդյունք ապահովելու համար », – ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի հայտարարության մեջ:
Սթոունհենջը մինչև 6,5 մ բարձրության հսկա քարերի խումբ է, որը շրջանագծի մեջ է մտել Սոլսբերիի դաշտում (Ուիլթշիր, Հարավ-Արևմտյան Անգլիա) մ.թ.ա. 3000-ից 2000 թվականներին ընկած ժամանակահատվածում: Հուշարձանը, որը գտնվում է Լոնդոնից 130 կմ հեռավորության վրա, չի պահպանվել իր նախկին տեսքով,այնուամենայնիվ, կանգուն քարերը դեռ ուժեղ տպավորություն են թողնում: Սթոունհենջը, և նրա շրջակայքը, որոնք չափազանց հետաքրքիր են նաև հնագիտության տեսանկյունից, ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում 1986 թվականին:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...