ԳՁՕ-ն վնասակա՞ր է, թե՞ ոչ. Փոխադարձ մեղադրանքներ ու բանավեճ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+11.09 oC

ԳՁՕ-ն վնասակա՞ր է, թե՞ ոչ. Փոխադարձ մեղադրանքներ ու բանավեճ

13:21 03.02.2018

«Անցած շաբաթ Ազգային ժողովում եղավ քննարկում՝ արդյո՞ք կարիք կա ընդունելու, որ մեզ մոտ ներկրվի (հեղ.- խոսքը ԳՁՕ-ի մասին է), դա վտանգավո՞ր է, թե ոչ: Օրինագիծ են պատրաստվում ընդունել այս հարցի հետ կապված։ Մտքեր արտահայտվեցին ինչպես դեմ, այնպես էլ կողմ: Ամբողջ աշխարհում գիտնականների մի մասը կողմ է, մի մասը դեմ է այդպիսի սննդամթերքին: Այսպիսի հետազոտության օրինակ բերվեց, որը ես ուզում եմ նշել: Այն արվել է Շվեդիայում և ԱՄՆ-ում։  Շվեդիայում, որտեղ արգելված է ԳՁՕ-ն, միայն 7% ալերգիկ հիվանդություններ կան, իսկ ԱՄՆ-ում՝ 70%»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը: 

SHANTNEWS.am-ն արդեն գրել է, որ նշված թեմային անդրադարձել է նաև սննդաբան Հասմիկ Աբովյանը:

Ի տարբերություն Աբովյանի՝ Չիլինգարյանը սպառողին խորհուրդ տվեց ուշադիր լինել մակնշումներին և հնարավորինս քիչ օգտագործել այն ապրանքատեսակները, որոնք ԳՁՕ են պարունակում։

«Մինչև կոնկրետ չիմանամ, որ մթերքն անվնաս է, ես չեմ օգտագործում, որովհետև խանութները հեղեղված են ինչպես օգտակար, այնպես էլ ոչ օգտակար մթերքներով»,-նշեց ՀԿ-ի նախագահը: 

Հարցին՝ Դուք խորհրդարանում դե՞մ, թե՞ կողմ արտահայտվեցիք, նա նշեց.

«Քանի որ ես համոզված չեմ, որ դա օգտակար է, թե վնասակար, ես դեմ եմ համատարած օգտագործմանը»:

Հասմիկ Աբովյան և Կարեն Չիլինգարյան բանախոսների ասուլիսը հարթ էր ընթանում մինչ այն պահը, երբ սննդաբանը անդրադարձավ այսօր շուկայում առկա նման սննդամթերքին:

«Դուք ուտու՞մ եք եգիպտացորեն»,- հետաքրքրվեց սննդաբանը լրագրողներից: Դրական պատասխանից հետո նշեց. «Ուրեմն դուք ուտում եք ԳՁՕ ամբողջ ձեր կյանքում»:  Նման պատասխանից հետո Չիլինգարյանը արձագանքեց. «Ամբողջ չի կարելի ասել»: Սննդաբանի արձագանքն ավելի սուր եղավ: Նա նկատեց՝ երբ ինքը մի բան ասում է, այն վերցնում է 100% վստահելի աղբյուրից: Դիմելով Չիլինգարյանին՝ սննդաբան Աբովյանն ասաց, որ ԱԺ-ում լսումներին մասնակցելուց հետո էլ չի իմացել, թե ինչ բան է ԳՁՕ-ն:

Սա դեռ ամենը չէ: Բանավեճն ամբողջությամբ ներկայացված է տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP