Շիրակի մարզի Կամո գյուղում նոր եկեղեցի է կառուցվում․ 1800-ականների հին եկեղեցուց գյուղում ոչինչ չի պահպանվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Շիրակի մարզի Կամո գյուղում նոր եկեղեցի է կառուցվում․ 1800-ականների հին եկեղեցուց գյուղում ոչինչ չի պահպանվել

18:42 21.07.2021

Շիրակի մարզի Կամո գյուղում նոր եկեղեցի է կառուցվում: Այն ներառված է Մայր Աթոռի  ընթացիկ տարվա եկեղեցաշինական ծրագրում: Միանավ, բազիլիկ եկեղեցու շինարարությունն իրականացվում է ամերիկացի բարերար ամուսինների նվիրատվությամբ։

1772 թվականին հիմնադրված գյուղը նախկինում ունեցել է այլ անուն, շիրակցիները մինչ հիմա հին անունով գիտեն գյուղը՝ Հաջի Նազար: Արևմտյան Հայաստանի Մուշ գավառից գաղթած հայերն առաջինը, որ կառուցել  են տեղանքում՝ եկեղեցին է եղել։ Գյուղի բարձրադիր հատվածում 1878 թվականին կառուցում են Սուրբ Աստվածածին եկեղեցին: Հիմա այդ տարածքում միայն առանձնատներ են, եկեղեցու հետքեր չկան, անգամ գյուղի տարեցներն  իրենց նախնիների կառուցած եկեղեցին չեն  տեսել:

 

«1937 թվին կոմունիստները քանդեցին եկեղեցին, բերեցին տեղը պահեստ սարքեցին, հետո պահեստը դարձավ դպրոց։ Մեր հին եկեղեցին կոչվել է Տիրամայր եկեղեցի, ներկայումս էլ էդ թաղամասը, որտեղ որ եղել է հին  եկեղեցին, կոչվում է Տիրամու մայլա։ Հիմա ոչ մի բան չի պահպանվել եկեղեցուց, նույնիսկ մի քարի կտոր էլ չի պահպանվել»,- SHANTNEWS-ին պատմել է Կամոյի վարչական ղեկավար  Ռոբերտ Ղազարյանը։

Գյուղացիները նաև պատմում են` եկեղեցու պատերի տաշած մեծ քարերով հետագայում տների հիմքեր են կառուցել։ Պատարագներ ու այլ  ծիսական միջոցառումներ գյուղում չեն անում մինչև հիմա։ Կամոյից ամենամոտ ճանապարհը հարևան գյուղերի սրբատեղիներն ու եկեղեցիներն են։ Տասնամյակներ անց գյուղի կենտրոնում նոր  եկեղեցի է կառուցվում: Երկու ամսում եկեղեցի կառուցող վարպետները պատերի, մկրտության  համար նախատեսված  սենյակի ու չորս սյուների շինարարությունն են ավարտել։ Միանավ, բազիլիկ եկեղեցին  ունի 9 մ լայնություն և 15 մ երկարություն:

Այժմ շինարարները սուրբ խորանն են կառուցում: Մոտ 6 մետր բարձրության խորշաձև հատվածը կառուցելու համար հավաքել են փայտե կունստրուկցիաներով հենակներ, ապա բետոնե շաղախի ու  ամրանային ցանցերի միջոցով ստացել են  կիսաշրջանակի տեսք ունեցող կենտրոնական  մասն ու լուսամուտները։

«Եկեղեցին մնացած շինություններից տարբերվում է իր ճարտարապետական ձևով, լուսամուտները եռանկյունաձև են, նեղից լայնանում են, նախատեսված են լույսն ընկնելու համար։ Աշխատում ենք մանրուքների վրա, որ եկեղեցին ամուր ու գեղեցիկ կառուցենք»,- ասում է  աշխղեկ Նվեր Պողոսյանը։

Նույն շինարարները Հանրապետության տարբեր բնակավայրերում են եկեղեցիներ կառուցել։ Եկեղեցաշեն վարպետների համար ամենաբարդն ու  դժվարինը կիսավեր ու քանդված  եկեղեցիների վերականգնումն է, հայ հին ճարտարապետների ու վարպետների թողած ձեռագիրը աղավաղել չի կարելի։

Կամո գյուղի նախկին՝ 1800-ականներին կառուցած եկեղեցուց, եթե մասունքներ պահպանված լինեին, շինարարները անպայման կօգտագործեին նորի կառուցման մեջ։ Նոր  եկեղեցին արտաքինից կերեսապատվի մարզի հանքերից բերված քարերով։ Այն ամբողջական պատրաստ կլինի հաջորդ տարի։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

BACK_TO_TOP