Նորաձևության աշխարհի ամենասկանդալային հանցագործությունները. Վերսաչե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+6.09 oC

Նորաձևության աշխարհի ամենասկանդալային հանցագործությունները. Վերսաչե

17:32 22.08.2021

Նորաձևության աշխարհի փայլի ետևում հաճախ թաքնվում է փայլից շատ ու շատ հեռու, անգամ ողբերգական իրականություն: Հայտնի դիզայներների ու մոդելների հարստությունն ու  հանրաճանաչությունը հաճախ նախանձի ու կոնֆլիկտների առիթ են դառնում, անգամ հանգեցնում հանցագործությունների: Յուրաքանչյուր այդպիսի դեպքից հետո նորաձևության ամսագրերը որոշ ժամանակով վերածվում էին քրեական քրոնիկոնի:

Ջաննի Վերսաչեի սպանությունը

 

Արքայադուստր Դիանան՝ Վերսաչեի թաղման ժամանակ

 

Особняк Джанни Версаче в Майями

Վերսաչեի առանձնատունը Մայամիում

Այդ ողբերգական դեպքի մասին գրվել են գրքեր, նկարահանվել են ֆիլմեր, անգամ «Ամերիկյան հանցագործություների պատմություն» սերիալի երկրորդ եթերաշրջանը նվիրված էր դրան: 1997 թվականի հուլիսի 15-ին Versace բրենդի հիմնադիր Ջաննի Վերսաչեն Մայամիում տուն էր վերադառնում: Սովորաբար թարմ թերթեր գնելու համար նա օգնականին էր ուղարկում: Այդ օրը որոշեց ինքնուրույն գնել, ու այդ որոշումը նրա կյանքն արժեցավ: Տան մուտքի մոտ երկու կրակոց հնչեց. ուղիղ ծոծրակին:

Արագ  դեպքի վայր հասած շտապօգնության բրիգադը լեգենդար դիզայներին հասցրեց հիվանդանոց, սական նրա կյանքը փրկել չհաջողվեց: Ոստիկանությունը 8 օր շարունակ փնտրում էր մարդասպանին: Հետո հայտնաբերվեց սերիական մարդասպան Էնդրյու Քյունենենի դին՝ նույն ատրճանակից ինքնասպան եղած: Ի դեպ, նա դրանով սպանել էր էլի մի քանի անմեղ մարդկանց: Սպանության շարժառիթները մնացին չբացահայտված մինչև այժմ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի վաճառակետերում

18:33 26.11.2024

Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի վաճառակետերում

Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ապօրինի որսի ու վաճառքի կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վաղ առավոտից վերահսկողական ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի շուկաներում և սուպերմարկետների հարակից տարածքներում։ Ստուգայցերի ընթացքում մայրաքաղաքի բացօթյա վաճառակետերից մեկում արձանագրվել է 11.8 կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։ Ս. թ. նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը ՀՀ […] ...

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում

18:26 26.11.2024

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները մեդալներ են նվաճել առցանց ձևաչափով անցկացված Platinum League մրցաշարում: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը 14,487 միավորով ոսկե մեդալ է նվաճել հենացատկում: Օղակների վրա 13,925 միավորով ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը, Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Վահագն Դավթյանն էլ 6-րդ տեղն է գրավել` 12,700 […] ...

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

18:20 26.11.2024

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

Հակամանրէային կայունության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է միջազգային համաժողով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը: Հակամիկրոբային դեղերի կայունությունը ձևավորվում է հակաբիոտիկների և այլ դեղերի ոչ ճիշտ ու չափից ավելի օգտագործման հետևանքով: Այս գլոբալ սպառնալիքն ամեն տարի […] ...

Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ

18:14 26.11.2024

Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ

Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին այցելել է Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, հանդիպել դպրոցականների, այդ թվում՝ հարակից դպրոցի սաների և ուսուցչական անձնակազմի հետ: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, […] ...

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

18:06 26.11.2024

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

Անգլիական «Լիվերպուլն» ակումբի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահին պայմանագրի երկարաձգման առաջարկ չի արել։ Այդ մասին հայտնել է եգիպտոսցին։ «Արդեն գրեթե դեկտեմբերն է, և ես ակումբից որևէ առաջարկ չեմ ստացել։ Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն, քան ակումբում մրցելույթներս շարունակելուն։ Գիտեք` ես արդեն երկար տարիներ է՝ «Լիվերպուլում» եմ։ Նման ակումբ աշխարհում չկա, բայց ապագաս գործնականում իմ ձեռքում […] ...

SHANTNEWS

18:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP