20:00 21.07.2021
Շիրակի մարզի Կառնուտ գյուղի տարածքը բնակատեղի է եղել դեռևս վաղ բրոնզի դարում: Այս մասին են վկայում հնագիտական պեղումները, որոնց արդյունքում գյուղի տարածքում վաղ բրոնզի դարի թվագրության բնակատեղի ու դամբարաններ են հայտնաբերվել: Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի» մասնագետները 2015-ից են պեղումներ կատարում, որոնց արդյունքում մի շարք հարցերի պատասխաններ են ակնկալում ստանալ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է տարածքի վերաբնակեցմանը: Կառնուտի հնավայրում վաղ բրոնզի դարից մինչև միջին բրոնզի դարի անցման հետքեր են հայտնաբերվել:
Կառնուտ գյուղի նույն տարածքում է գտնվել նաև վաղ բրոնզեդարյա բնակավայրը: Այսինքն՝ 5000 տարի առաջ ու հիմա էլ բնակատեղիի ընտրության հարցում կարևոր գործոնները նույնն են: Հիմա ու այն ժամանակ այս տարածքում գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ:
Տարածքում դամբարաններ են բացվել և հնագետների ուշադրությունը գրավել է այն, որ դամբարանները կացարանների պատկից են կամ գտնվում են սենյակների ներսում: Կացարաններից մեկում հնագետները պեղել են սենյակը՝ կից երեխայի դամբարան, հարևանությամբ էլ՝ տնտեսական նշանակության հոր: Սա նշանակում է, որ տեղանքի յուրացումը տարբեր դարաշրջաններում տարբեր է եղել:
«Բնակելի տան պատը, տնտեսական հորը և մանավանդ դամբարանը նույն կոնտեքստում չի համընկնում: Ենթադրում ենք, որ սկզբնական շրջանում եղել է բնակատեղի, տնտեսական հորը, որտեղ ցորեն և գարի են պահեստավորել, գտնվել է կառույցի ներսում: Հորից հայտնաբերվել են ոսկորներ: Ենթադրաբար տնտեսական նշանակության հորը հետո վերածվել է աղբահորի: Բնակավայրի այս հատվածը լքելուց հետո նույն տարածքում թաղումներ են արվել»,- SHANTNEWS-ին ասել է հնագետ Լևոն Աղիկյանը:
Հուշարձանը հնագիտական տարբեր ժամանակագրության շերտեր ունի: Ընդհանուր հուշարձանը համարվում է վաղ բրոնզեդարյա թվագրության, բայց վերջին երկու տարիներին միջին բրոնզի դարի հետքեր են հայտնաբերվում: Վաղ և միջին բրոնզի դարերի համադրություն Հայաստանի շատ քիչ հնավայրերում է հանդիպում:
Ինչքան են տեղանքում ապրել, երբ է վերաբնակեցում եղել, այս ամենն ուսումնասիրում է իտալացի հնագետ Աննապաոլա Պասսերինին: Ռադիոածխածնային թվագրության մեթոդով է հուշարձանը ստույգ թվագրում:
«Առնվազն մի քանի հարյուր տարի այս տարածքը բնակեցված է եղել: Կարելի է ասել, որ նույն տեղանքը մարդիկ վերաբնակեցրել են գենետիկական հիշողությամբ: Վաղ բրոնզի դարում Հայաստանի ամբողջ տարածքն արդեն բնակեցված է եղել, իսկ, օրինակ, Իտալիայի պատմությունը, որպես մշակութային կենտրոն, սկսվում է շատ ավելի ուշ»,-SHANTNEWS-ին ասել է հնագետ Աննապաոլա Պասսերինին:
Կառնուտի հնավայրում է նաև ճարտարապետության, այսպես ասենք, սկզբնաղբյուրը: Ճարտարապետ Լիլիթ Տեր-Մինասյանը չափագրում է ու գծագրում բացված կառույցները: Դրանց միայն հիմքերն են պահպանվել, բայց դա էլ բավարար է փաստելու, որ վաղ բրոնզի դարում կանոնավոր նախագծով են տները կառուցվել:
«Կառնուտի ճարտարապետությունը աչքի է ընկնում շատ կանոնավոր նախագծով: Մեծ ճշգրտությամբ ուղիղ անկյուններ են ստացել ու կառույցները մոտավորապես 3 մետր թռիչք են ունեցել: Հետաքրքիր երևույթ է նաև նկատվում՝ զուգահեռ պատեր են գնում իրար: Իմ կարծիքով՝ մեկը մյուսի համար կարծես հենապատ է եղել: Բավական լավ մտածված են այս կացարանները: Սկզբունքներ կան, որ մինչև այսօր կիրառվում են»,-SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է ճարտարապետ Լիլիթ Տեր-Մինասյանը:
Հնագիտական ուսումնասիրությունները պարզելու են այդ կառույցների ու դամբարանների ժամանակագրական կապը: 2000 քառակուսի մետր տարածք արդեն պեղված է: Հնավայրի սահմանները շատ ավելի ընդարձակ են: Մի մասը, սակայն, վնասվել է տարբեր տարիներին գյուղում կառուցված շինությունների պատճառով:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
20:20 28.04.2025
Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումըԱռևտրային պատերազմներն աշխարհում ակտիվանում են, պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումն աճում են։ Այս մասին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակում հանդես գալով դասախոսությամբ։ «Միջազգային իրավունքի շատ համընդհանուր սկզբունքներ լրջորեն փորձարկում են անցնում: Աշխարհաքաղաքական առճակատումների ձևաչափը փոխվել է: Առևտրային պատերազմներն ուժեղանում են: Աճում են պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումը: Համատեղ արտադրության […] ...
20:17 28.04.2025
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՊաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քրիստեն Միխալի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու […] ...
20:07 28.04.2025
ՆԳՆ-ն միավորում է ջանքերը՝ խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերի ամրապնդման նպատակով․ կայացել է աշխատանքային խմբի նիստՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության միասնականություն ապահովելու և առավել ընդգրկուն գործիքակազմեր մշակելու նպատակով։ Ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, […] ...
19:53 28.04.2025
Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։ «Ռեալը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։ Իսպանական ակումբին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։ Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ ...
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...