00:17 20.07.2021
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:
18:30 17.03.2025
Ազգային ժողովում հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունըԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը՝ այս համատեքստում կարեւորելով ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...
18:26 17.03.2025
Հանցավոր խումբը զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով կատարել է բնակարանային հափշտակություններ. ՔԿ2024 թվականի սկզբներին Ռ.Ս.-ն և Ա.Ղ.-ն ստեղծել են հանցավոր կազմակերպություն, որի կազմում ընդգրկել են ազգությամբ հայ և օտարազգի անձանց: Հանցավոր խմբի անդամները քննությամբ դեռևս չպարզված անձից տեղեկություն ստանալով, որ Արարատի մարզի բնակչին պատկանող տանը հնարավոր է առկա լինի մեծ քանակությամբ գումար, համաձայնության են եկել ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով հափշտակություն կատարելու շուրջ՝ […] ...
18:22 17.03.2025
Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը արժեւորել է Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ սերտ համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումների մասին, ընդգծել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության […] ...
18:08 17.03.2025
Տեղի է ունեցել ավագ սերնդի ներկայացուցիչների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստՏեղի է ունեցել ավագ սերնդի ներկայացուցիչների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շուրջօրյա խնամքի հաստատությունների աշխատակիցներ։ Նիստի օրակարգում ավագ սերնդի ներկայացուցիչների հիմնահարցերի ոլորտի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի ներկայացումն էր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ընդգծելով պետության կողմից իրականացվող միջնաժամկետ […] ...
17:55 17.03.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իռլանդիային Սուրբ Պատրիկի օրվա առթիվՀՀ արտաքին գործերի նախարարությունը Սուրբ Պատրիկի օրվա առթիվ շնորհավորել է Իռլանդիային՝ երկրի կառավարությանն ու ժողովրդին մաղթելով խաղաղություն, բարգավաճում և հաջողություն։ «Հայաստանը գնահատում է ամուր կապերը Իռլանդիայի հետ և ակնկալում է խորացնել երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում։ Մաղթում ենք խաղաղություն, հաջողություն և բարգավաճում Իռլանդիայի կառավարությանն ու ժողովրդին»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: Congratulations, […] ...