Հիմա բանակցում ենք սահմանագծի երկայնքով ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայման շուրջ. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Հիմա բանակցում ենք սահմանագծի երկայնքով ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայման շուրջ. Փաշինյան

15:15 17.07.2021

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հակասություն չի տեսնում Ադրբեջանի ղեկավարության՝ մի կողմից խաղաղություն հաստատելու, մյուս կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու և սահմանին սադրանքներ կազմակերպելու միջև, նշել է, որ հակասություն չտեսնել հնարավոր չէ:

«Մենք հստակ դիրքորոշում ունենք սահմաններին ստեղծված իրադրության վերաբերյալ: Ես ԱԽ նիստում առաջարկ եմ արել. խոսքը վերաբերում է զորքերի հայելային դուրսբերմանը, վերադարձին մշտական տեղակայման վայրեր, ապա նաև հիմա բանակցում ենք սահմանագծի երկայնքով ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայման և միջազգային հովանու ներքո սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ իրականացնելու շուրջ:

Ադրբեջանի ամբողջ քաղաքականության իմաստն այն է, որ ինքն անընդհատ ուզում է կեղծ տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղ բանակցություններին, դեմ է խաղաղությանը, դեմ է սահմանազատմանը, բայց իրականությունը բոլորովին այլ է: Մենք պատրաստակամություն ենք հայտնում գործել՝ ըստ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության:

Սահմանային իրադրության վերաբերյալ նույնպես կարող ենք ասել, որ միջազգային հանրության և մեր պատկերացումները լիովին համընկնում են, որովհետև մայիսի 12-ից հետո հայտարարություններով և գնահատականներով հանդես են եկել մի շարք երկրներ, նաև Եվրախորհրդարանն է բանաձև ընդունել այդ առնչությամբ, և ձևակերպված մոտեցումներն ընդհանուր առմամբ համահունչ են մեր պատկերացումներին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծարման երեկո՝ ի նշանավորումն Փարաջանովի 100 և Երվանդ Քոչարի 125-ամյակների

13:45 28.11.2024

Մեծարման երեկո՝ ի նշանավորումն Փարաջանովի 100 և Երվանդ Քոչարի 125-ամյակների

Փարիզի Պոմպիդու կենտրոնում տեղի է ունեցել մեծարման երեկո՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100 և Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակների հոբելյաններին: Հոբելյանական միջոցառումը ուղեկցվել է նաև Պոմպիդու կենտրոնում պահպանվող Երվանդ Քոչարի երկու ստեղծագործությունների ցուցադրությամբ: Միջոցառումն ընթանացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորեն Լե Բոնի, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Ք. Ռեյի, Երվանդ Քոչարի […] ...

Վրաստանը ծրագրում է վերականգնել տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով

13:36 28.11.2024

Վրաստանը ծրագրում է վերականգնել տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով

Վրաստանի իշխանությունները ծրագրում են խաղաղ ճանապարհով վերականգնել հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում։ «Մեր մյուս հիմնական խնդիրն է վերականգնել տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով, իհարկե, այդ նպատակին հասնելը կախված է տարածաշրջանում ընթացող գլոբալ միտումներից և գործընթացներից, մենք իսկապես հուսով ենք, որ այս խնդիրը լիովին կլուծվի»,- ասել է […] ...

Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել է

13:32 28.11.2024

Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված քննչական անհետաձգելի և համակարգված գործողությունների, ինչպես նաև վարույթի շրջանակներում նշանակված դատագենետիկական փորձաքննության արդյունքում բացահայտվել է դեռևս 2024թ. հունվարի սկզբին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը: 2024 թվականի հունվարի 8-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2024 […] ...

Կոբախիձեն պատմել է, թե ինչ քաղաքականություն է վարելու Վրաստանը Ռուսաստանի նկատմամբ

13:24 28.11.2024

Կոբախիձեն պատմել է, թե ինչ քաղաքականություն է վարելու Վրաստանը Ռուսաստանի նկատմամբ

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն կառավարության ծրագիրը խորհրդարանին հաստատման ներկայացնելիս ասել է, որ երկիրը կշարունակի պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ «Մենք կունենանք պրագմատիկ քաղաքականություն, երբ խոսքը վերաբերում է վրաց-ռուսական հարաբերություններին», – ասել է Կոբախիձեն։ Նրա խոսքով, կան «կարմիր գծեր», որոնց Վրաստանը հավատարիմ կմնա։ ...

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ

13:17 28.11.2024

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ

Պաշտոնական այցով երևանյան պատվիրակության կազմում Լոս Անջելեսում գտնվող Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը նշել է, որ Երևանը կարևորում է ցանկացած առաջարկ ու նախագիծ, որոնք ուղղված են քաղաքային միջավայրի բարելավմանն ու հետաքրքիր լուծումներին։ Գլենդելի քաղաքապետի ուղեկցությամբ Պետրոս Պետոյանը ծանոթացել է տրանսպորտի կառավարման […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:11 28.11.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում նոյեմբերի 28-ի կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում […] ...

BACK_TO_TOP