12:58 17.07.2021
Հուլիսի 3-ին Գյումրիի Ավտոկայան թաղամասի մերձակայքում գտնված նորածինն արդեն խնամակալ ընտանիքում է ապրում։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
Գյումրիի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը հայտնել է, որ նորածնի կենսաբանական ծնողներին իրավապահ մարմինները դեռ փնտրում են:
«Փոքրիկը լիարժեք առողջ դուրս գրվեց Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից, և հանձնվեց խնամակալ ընտանիքին։ Մեզ դիմած երկու ընտանիքներից կատարեցինք ընտրություն համալիր ուսումնասիրության արդյունքում։ Խնամակալ ընտանիքը նորմալ ու ապահով ընտանիք է, վստահ ենք՝ սա այս պահին փոքրիկի համար լավագույն տարբերակն էր»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Էվդարդ Բաղրամյանը։
Հիշեցնենք, որ քանի դեռ երեխայի ծնողների մասին նորություն չկա, օրենքով սահմանված կարգով, նորածնին անուն-ազգանուն տալու, ծննդյան վկայական ձեռք բերելու, և նրա հետագա կեցության հարցը լուծելու լիազորությունները տրված են Գյումրիի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնին:
Առաջին հերթին հոգաբարձության մարմնին լիազորված է եղել լուծել տղայի անվանակոչության հարցը, նրան անվանակոչել են Արեն, և արդեն տղան ծննդյան վկայական ունի: Խնամակալության համար հայտ ներկայացրած ընտանիքի ուսումնասիրություն, ընտանեկան կարգավիճակ ու ամենակարևորը՝ ծնողավարման հմտությունների վրա է շեշտը դրվել, ինչը կառույցների ուշադրության ու անհատական աշխատանքն է նաև եղել:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...