Ինչպե՞ս հաղթահարել հետպատերազմյան հոգեբանական հարվածները․շվեյցարահայ հոգեվերլուծող, դոկտոր Պերճ Փափազյանը Գյումրիում հանդիպել է հոգեբանների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+15.09 oC

Ինչպե՞ս հաղթահարել հետպատերազմյան հոգեբանական հարվածները․շվեյցարահայ հոգեվերլուծող, դոկտոր Պերճ Փափազյանը Գյումրիում հանդիպել է հոգեբանների հետ

17:45 17.07.2021

Տագնապ, անհանգստություն, վախեր, ինքնապաշտպանական տարբեր ռեակցիաներ… Սրանք հոգեկան այն ապրումներն են, որոնք հոգեբաններն արցախյան երկրորդ պատերազմից հետո հանդիպում են պատերազմի մասնակիցների մոտ: Պատերազմի առաջացրած հոգեբանական խնդիրները պետք արագ լուծել, հետո ուշ կլինի, ասում են հոգեբանները՝ ելնելով իրենց վարած դեպքերի վիճակից:

Պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանում հոգեբանների մեծ դպրոց աշխատեց, նրանց հետ էր նաև շվեյցարահայ հոգեվերլուծող Պերճ Փափազյանը։ Նա առցանց է աշխատել  տեղի հոգեբանների հետ: Այժմ արդեն Գյումրում է վերլուծում, գնահատում 11 ամիսների աշխատանքը։

Հիշում է՝ այդպիսի համախմբում եղել է նաև 1988թ.երկրաշարժի օրերին և հաջորդած տարիներին։ Մեծ թվով արտասահմանցի հոգեբաններ  էին աշխատում Հայաստանում,որոնք վերապատրաստեցին նաև տեղի մասնագետներին։  Հանդիպում-քննարկմանը Պերճ Փափազյանը լսեց մեր հոգեբանների վարած դեպքերի պատմությունները։

«Այստեղ հավաքված հոգեբանների պատմած դեպքերը մեկը մյուսից տարբեր են, բայց բոլորը մեկ թելով են կապված՝ հոգեբանական, ծանր հոգեբանական, տրավմատիկ վիճակներով: Այն ինչ ասում եմ, միայն խոսքեր չեն։ Շատ մեծ պատասխանատվություն է դրված նրանց ուսերին, գտնել ճիշտ մոտեցումներ՝ հոգեպես դժվարին վիճակում հայտնված անձին էլ ավելի տրավմայի չենթարկելու։ Հմտություներից մեծ բան է կախված, ինչը մենք այսօր տեսնում ենք, բայց ասեմ, որ պետք է մարդիկ էլ հասկանան, որ հոգեբանին դիմելը չի նշանակում, որ հոգեկան խնդիրներ ունեն, այստեղ է, որ մենք ամեն բան անելու ենք, որ հոգեկան խանգարման աստիճանի չհասնի անձը, պատերազմի թողած տրավմաները կարող են ավելի խորը լինել»,-SHNATNEWS-ի հետ զրույցում ասել է  Հոգեվերլուծության շվեյցարական ընկերության անդամ, դոկտոր Պերճ Փափազյանը։

Մեկի համար հարազատի կորուստը, մյուսի համար՝ հողն ու տունը կորցնելու, տեղահանության, հաջորդի համար՝ որդու գերեվարության մեջ հայտնվելը։ Սրանք այսօրվա մեր իրականության նկարագրերն են և պատերազմի տրավմաների մի համակարգ, հոգեբանների լեզվով ասած՝ կոլեկտիվ, երբ այն կարող է ազդել ոչ միայն վիշտը կրողի, այլև հասարակության տարբեր շերտերի վրա: Եվ այս ամենի մեջ նաև հասարակությունը պետք է ըմբռնում ունենա՝ առանց ագրեսիա դրսևորելու կամ խղճահարություն ցույց տալու:

«Վիշտը գյումրեցիների համար կրկնակի խորն է կարծում եմ, նախ 88-ի աղետի հոգեբանական ապրումների սպիները դեռ ամոքված չեն, հետո արցախյան առաջին պատերազմը ,հիմա՝ էլի նույնը: Սա  հոգեկան ապրումների մի կծիկ է, որը պետք է քանդենք, ու դրանում հասարակության դերը մեծ է, պետք է ավելի ուշադիր լինենք մեկս մյուսի նկատմամբ, բայց սա չի նշանակում խղճալ կամ անընդհատ հարցախեղդ անել, մտածելով, թե զրուցակիցն այդպես կթեթևանա։ Տրավմաների ենթարկված մարդկանց հետ պետք է հանգիստ ու ավելի ջերմ խոսել»,-ասել է Պերճ Փափազյանը։

 

Այլ հարթության վրա է, երբ հոգեբանը լսում է անձի հոգեկան ապրումները, մեկ այլ, երբ հոգեբանին լսում են հոգեբանները։ Այս հանդիպում -քննարկումն այդպիսին էր․ «երբեմն հոգեբանին էլ է հոգեբանական խորհրդատվություն պետք»,- ասում է շվեյցարահայ հոգեվերլուծող Պերճ Փափազյանը, ով իր երկար տարիների փորձով է համոզվել, թե լուրջ տրամվաներ տարած մադկանց հետ աշխատող մասնագետներն ինչ ապրումներ են կուտակում իրենց ներսում։ Հայ մասնագետը կվերադառնա Շվեյցարիա և դարձյալ կշարունակի համատեղ աշխատանքը Հայաստանի հոգեբանների հետ։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

15:54 11.04.2025

Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։ ...

Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

15:49 11.04.2025

Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։ ...

Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱ

15:40 11.04.2025

Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […] ...

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ Ռուբինյան

15:35 11.04.2025

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ Ռուբինյան

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։ ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

15:33 11.04.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ […] ...

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

BACK_TO_TOP