08:00 03.02.2018
Իշխանական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների թեմայով՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Հարց է հնչել այն մասին, թե արդյո՞ք անհրաժեշտ էր հիմա կատարել այն փոփոխությունները, որոնց ականատեսն ենք լինում այս օրերին.
«Աշխատանքները սկսել ենք շատ վաղուց՝ Սահմանադրությունը ընդունելուց հետո և մի շարք սահմանադրական օրենքներ վաղուց արդեն ընդունված են: ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել սահմանադրական օրենքի հիման վրա, մի շարք սահմանադրական օրենքներ՝ Կուսակցությունների մասին, Մարդու իրավունքների պաշտպանի մասին, ևս ընդունվել են նախկինում: Այսինքն աշխատանքը պլանավորված էր, քայլերի հաջորդականությունը ևս՝ շատ հստակ սահմանված», – ասել է Դավիթ Հարությունյանը:
Զրույցի ժամանակ Արամ Աբրահմյանը կրկին ցանկացել է հստակեցնել, ուստի հարցրել է՝ իշխանական համակարգի փոփոխությունները հիմա՝ ապրիլից մեկ կամ երկու ամիս առա՞ջ պետք է արվերին.
«Այո, ոչինչ չէր խանգարում, որովհետև կան օրենքներ, որոնք պետք է գործեին ավելի վաղ՝ Ընտրական օրենսգիրքն է, իսկ Դատական օրենսգիրքը մասամբ պետք է ուժի մեջ մտնի մինչև ապրիլի 9-ը, իսկ օրենքների հիմնական մասը, որոնք պետք է ապրիլի 9-ից ուժի մեջ մտնեն, կարող են արվել հենց հիմա» , – պարզաբանել է Հարությունյանը
Արամ Աբրահամյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս օրերին՝ հատկապես սոցիալական ցանցերում, խոսվում է այն մասին, թե այս ամենն արվում է, որպեսզի ապրիլին վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը
«Կարծում եմ շատ թյուր մոտեցում է: Լսել եմ նման կարծիք, որ Սահմանադրություն փոխվեց, որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, սակայն կարծում եմ սթափ գնահատելու դեպքում պարզ կդառնար, որ եթե նպատակը այն էր, որ Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել որպես նախագահ, ապա բազում այլ մոդելներ կային՝ չփոխելով Սահմանադրությունը »,- ասել է Հարությունյանը՝ բերելով ՌԴ օրինակը, երբ նախագահ Պուտինը և վարչապետ Մեդվեդևը փոխվեցին տեղերով, իսկ հետո Պուտինը նորից նախագահ դարձավ:
ՀՀ արդարադատության նախարարը հարկ է համարել ընդգծել, թե որն է Սահմանադրությամբ ամրագրվող կառավարման մոդելի առանձնահատկությունը.
«Նախագահական կամ կիսանախագահական երկներում նախագահներն ընտրվում են 5 տարի ժամկետով, ինչպես օրինակ մեզանում, և 5 տարի նրանք հաշվետու չեն որևե մեկին: Վարչապետը խորհրդարանական մոդելում միշտ հաշվետու է խորհրդարանին և միշտ փոփոխելի է: Նա չի ընտրվում, նա չի ընտրվում որոշակի ժամկետով»,- հավելել է Հարությունյանը, նաև ասելով, որ սա ամենակարևոր փոփոխությունն է՝ հաշվետվողականությունը խորհրդարանի առջև:
17:08 19.04.2025
ISNA. Գրոսսին չի մասնակցում Իրան-ԱՄՆ բանակցություններինԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, որն այժմ ընթանում է Հռոմում։ Այս մասին ISNA-ին հայտնել է իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անցած շաբաթ Թեհրանում էր և լիարժեք բանակցություններ է վարել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և Հռոմում իրանական պատվիրակության հետ շփումներ նախատեսված […] ...
17:00 19.04.2025
«Սանթոս»-ը հայտարարություն է տարածել՝ Նեյմարի նոր վնասվածքի հետ կապված«Սանթոս»-ը մեկնաբանել է հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակը, ով վնասվածք էր ստացել Բրազիլիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ատլետիկո Մինեյրոյի» դեմ հանդիպմանը (2-0). «Ֆուտբոլիստը հետազոտվել է, ինչի արդյունքում նոր վնասվածք է հայտնաբերվել մկանի հետ կապված, Նեյմարն արդեն սկսել է բուժումը։ Եթե խոսենք նախորդ վնասվածքի մասին, ապա ռեցիդիվ չի եղել։ Միաժամանակ մարզիկը կաշխատի մկանների հետ կապված՝ նոր վնասվածքներից […] ...
16:47 19.04.2025
Սերգեյ Նարիշկինը Բաքվում բանակցություններ է վարել ադրբեջանցի գործընկերների հետՌուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ապրիլի 17-18-ը այցելել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկերների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության մամուլի ծառայությունը։ «ԱՀԾ-ի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների միջոցով դինամիկ է զարգանում, կրում է կառուցողական, […] ...
16:39 19.04.2025
Ծաղկահովիտ գյուղում այրվել է անասնակերԱպրիլի 19-ին՝ ժամը 12:43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։03-ին, մարվել՝ 13։55-ին։ Այրվել […] ...
16:34 19.04.2025
Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆՀարկ վճարողի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կից գրառմամբ. «Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ։ Դու ես փոխում քո համայնքը»։ ...
16:23 19.04.2025
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ ԱվանեսյանՀարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...