Կապսի ջրամբարի և Ջրաձոր գյուղի տների կառուցման շինընկերությունների մրցույթները կավարտվեն սեպտեմբերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Կապսի ջրամբարի և Ջրաձոր գյուղի տների կառուցման շինընկերությունների մրցույթները կավարտվեն սեպտեմբերին

20:53 15.07.2021

Կապսի ջրամբարի կառուցումը ստրատեգիական կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար, այս տարի աշնանը նախատեսվում է սկսել ջրամբարի կառուցման աշխատանքները։ Այս մասին  SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է  ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանի հետ։

«Կապսի ջրամբարի կառուցումը  10 -ից ավելի տարի է, որ  չի մեկնարկում։ Դեռ Խորհրդային Միության տարիներին ամբարտակի  մի մասը սարքվել է, դրանք մեծ պրոյեկտներ են, հազար ու մի դժվարություններ ունեն, հիմա հարց եք տալիս՝ իրատեսական է կառուցումը, թե իրատեսական չէ։ Հիմա մրցութային փուլում ենք և հույս ունենք, որ սեպտեմբերին երկրորդ փուլը կբացենք էդ մրցույթի, եթե հաջող գնաց մրցութային գործընթացը, մենք սեպտեմբերին կունենանք արդեն ընկերություն, որը շահել է մրցույթը։ Կարծում ենք, որ իրատեսական է, ընկերությունը որ եղավ, ուրեմն շինարարությունը կսկսենք»,-ասել  է Վաչե Տերտերյանը։

Ըստ փոխնախարարի տեղակալի պաշտոնակատարի, ջրային ռեսուրսները խնայելու և ռազմավարական նշանակությունից բացի,Կապսի ջրամբարը  կառուցումից հետո կարող է դառնալ  Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանի համար տուրիստական մեծ հոսք ապահովող գլխավոր գործոններից մեկը։

«Երեկ Ամասիայում էի, մի նոր հայացքով նայում էի Կապսի ջրամբարի տեղը, ֆանտաստիկ էֆեկտ է ունենալու մարզի համար։ Պատկերացնում եք, բացի այն, որ ինքը իռիգացիոն ոռոգման ջրի կառավարման  ու ստրատեգիական ջրի կառավարման խորքային խնդիր ունի, ջրամբարը էս մարզի համար ֆանտաստիկ ռեկրեացիոն գոտի է լինելու։ Գյումրիից ներքևի ճանապարհով  կգնաք Կապս  ու կհայտնվեք լճի մի մեծ հայելու կողքին, որտեղ կան լավ գյուղեր, շեն գյուղեր, դա տեսնելու և վայելելու համար շատերը կգան Շիրակի մարզ»,- հավելել է Վաչե Տերետերյանը։

Ըստ նրա, այս ընթացքում իրականացվում են նաև Ջրաձոր գյուղի նոր տարածքի նախագծման աշխատանքները, որտեղ կկառուցվեն  ներկայիս գյուղից  տեղափոխված ընտանիքների համար բնակարաններ ու անհրաժեշտ ենթակառուցվածքներ։

«Ջրաձորի տեղահանման  նախագիծ կազմելու մրցույթն էլ է հիմա իրականացվում։ Գյուղի մոտակայքում,ճանապարհի աջ կողմը, լանջի մի տարածք կա, նախատեսել ենք  նոր գյուղը այդտեղ կառուցենք՝ բնակիչների ցանկությամբ։ Լրիվ նոր գյուղ է  հիմնվելու, բնակիչները տեղափոխվելու են այնտեղ, բոլորի պատշգամբները կամ բակերը նայելու են դեպի ջրամբար ։Բնակիչները մանրամասն տեղեկացված են գործընթացից, բարեխիղճ աշխատանք է կատարվել։ Ծառ, թուփ, դեկորատիվ ծառ․․․Ինչ որ հնարավոր է հաշվարկվել է, փոխհատուցվելու է և փոխհատուցումների մասով խնդիրներ չեն լինելու»,- նշել է նախարարի տեղակալի պաշտոնակատարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

BACK_TO_TOP