19:25 15.07.2021
Արդեն 11 օրական փոքրիկը դարձել է մանկական հիվանդանոցի բուժանձնակազմի հարազատը: Ամեն հերթափոխի բժիշկ, թե բուժքույր հերթով մայրական ջերմությամբ կերակրում են, հոգ տանում նրա մասին։
Առողջ և օր օրի մեծացող տղան մտահոգվողների, ինչպես նաև հետաքրքրվողների պակաս չունի: Ամեն օր ու ամեն ժամի քաղաքացիներ են հիվանդանոց այցելում, անհրաժեշտ իրեր են բերում, հետն էլ նամակներ՝ փոքրիկին պահելու, մեծացնելու մեծ ցանկությամբ գրառումներով, փոխարենը իրավապահ մարմիններին կենսաբանական ծնողներին գտնել չի հաջողվում, իսկ առողջ փոքրիկն հիվանդանոցում երկար մնալ չի կարող:
Ի՞նչ է լինում նման դեպքերում, երբ ծնողները պարզապես չեն հայտնվում․ աշխատանքը շղթայական է ու համակարգված՝ մարզպետարան, քաղաքապետարան, սոցիալական միասնական կենտրոններ: Առաջնային պարտավորությունները Գյումրիի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնի գործառույթն են: Հիվանդանոցում Հայկ, իսկ արդեն ծննդյան վկայականով՝ Արեն։ Առաջին հերթին հոգաբարձության մարմնին լիազորված է եղել լուծել տղայի անվանակոչության հարցը:
«Երեխան արդեն ունի ծննդյան վկայական, մեզ էլ դիմել են երկու ընտանիք, ուսումնասիրել ենք, հարցազրույցներ անցկացրել ընտանիքի անդամների հետ, կազմել բոլոր փաստաթղթերը և առաջիկա 2 օրերի ընթացքում երեխային կհանձնենք խնամակալության»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը։
Քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստերում փոքրիկ Արենի բնակության վայրի, կարգավիճակի հարցի մի քանի տարբերակներ են քննարկվել, որի արդյունքում հանձնաժողովը որոշում է կայացրել Արենին խնամակալության հանձնել ընտանիքի։
Խնամակալության համար հայտ ներկայացրած ընտանիքի ուսումնասիրություն, ընտանեկան կարգավիճակ ու ամենակարևորը՝ ծնողավարման հմտությունների վրա է շեշտը դրվել, ինչը կառույցների ուշադրության ու անհատական աշխատանքն է եղել: Հանձնաժողովը 2 օրից նորից նիստ կգումարի, ու վերջնական որոշումը կուղարկվի մարզպետարանի համապատասխան բաժին, որից հետո փոքրիկն հիվանդանոցից խնամակալ ծնողների հետ կգնա նոր ընտանիք։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...