19:43 15.07.2021
Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումն առավել խիստ գործում է երկաթուղային հանգույցում։ Երկաթուղային գծանցները վտանգավոր հատվածներից մեկն են և վարորդներից պահանջվում է առավել զգոնություն։ Երկաթուղային գծերը հատել միայն երկաթուղային գծանցներով՝ ճանապարհը զիջելով գնացքին։
Այսօր «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը և ճանապարհային ոստիկանությունը համատեղ տրանսպորտային միջոցների՝ վարորդներին երթևեկության կանոնները պարտադիր պահպանելու հիշեցման ակցիան են անցկացրել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
Հանրապետության բոլոր ուղեփակոցների մոտ երկաթուղային գծանցները հատելու երթևեկության կանոնների մասին հուշաթերթիկներ են բաժանվել։ Ակցիան, որն արդեն երեք տարի է ընկերությունը կազմակերպում է, միտված է երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարների կանխմանը։ Ընկերության պատասխանատուները ամփոփել են վերջին վեց տարիներին Գյումրի-Արմավիր երկաթուղային հատվածում տեղի ունեցած պատահարները։
«Վարորդները պետք է պարտադիր հիշեն, որ անկախ տրանսպորտային միջոցի տեսակից, պետք է զիջեն գնացքին, քանի որ գնացքի արգելակման ուղին 800-1000 մետր է՝ չի կարող միանգամից կանգնել։ Վերջին 6 տարիներին 17 դեպք ենք ունեցել, 2-ը՝ մահվան ելքով։ Դեպքերն եղել են թե՛ կարգավորվող, թե՛ չկարգավորվող գծանցներում։ Վարորդները գծանցումում պետք է կանգնեն՝ կանգ ազդանշանի մոտ կամ ուղեփակոցի մոտ։ Եթե դրանք չկան, մոտակա ռելսերից 10 մետր հեռավորության վրա՝ համոզվելով, որ գնացք չկա, նոր շարունակեն երթևեկությունը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Գյումրի գծի ուղեմասի գլխավոր ինժեներ Եսայի Գալստյանը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...