18:06 02.02.2018
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ և ընդլայնված կազմերով:
Իր ելույթում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին և Ղազախստանի կառավարության ղեկավարին՝ ջերմ ընդունելության և նիստը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործակցության զարգացմանը՝ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, նշել է.
«Սա մեր այս տարվա առաջին նիստն է, որի ընթացքում նախագահությունն իրականացվելու է մեր ռուսաստանյան գործընկերների կողմից, և հայկական կողմը պատրաստակամ է ակտիվորեն փոխգործակցելու նախագահող կողմի և բոլոր անդամ պետությունների հետ՝ ի շահ եվրասիական ինտեգրման հետագա առաջխաղացման:
Հարկ է նշել, որ նեղ կազմով նիստում մենք արդեն որոշակիացրել ենք այսօրվա օրակարգին վերաբերող հայեցակարգային պահերը: Այս կազմով կցանկանայի հակիրճ կանգ առնել հետևյալի վրա:Հանձնաժողովի կողմից մեծ վերլուծություն է կատարվել մեր երկրներում մակրոտնտեսական իրավիճակն արձանագրելու, փոխադարձ առևտրի և կայուն տնտեսական զարգացման ապահովման, համատեղ առաջխաղացման ուղղություններով առաջարկություններն առանձնացնելու առումով: Իսկապես, Հայաստանում 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրի ծավալը աճել է շուրջ 25 տոկոսով: Մեր կանխատեսմամբ՝ այդ թվերը տարվա կտրվածքով էլ ավելի բարձր կլինեն: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է Հայաստանից դեպի ԵԱՏՄ շուկա արտահանման մատակարակումների աճ՝ 40,4 տոկոսով, ինչպես նաև ներմուծման մատակարարումների աճ՝ 18,9 տոկոսով:
Նախորդ տարվա համեմատ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 7.7 տոկոս և, ակնակալում ենք, որ ՀՆԱ-ի աճը մոտավորապես նույն մակարդակի է լինելու: Կարծում եմ՝ անհրաժեշտ է ոչ միայն ամրապնդել այս միտումը, այլև շարունակել ջանքերն ավելի լայն արդյունաբերական կոոպերացիայի դուրս գալու ուղղությամբ՝ շեշտը դնելով համատեղ նորարարական նախագծերի վրա: Կարևոր է նաև ուշադրության կենտրոնում պահել ընդհանուր շուկայում դեռևս առկա արգելքների վերացման ուղղությամբ աշխատանքը, ապահովել անհրաժեշտ նախադրյալներ՝ առողջ մրցակցության միասնական կանոնների պայմաններում բիզնես վարելու և լոգիստիկ ու տրանսպորտային հաղորդակցային հնարավորությունների արդյունավետ օգտագործման համար:
Այստեղ խոսվել է շուկաների ընդլայնման մասին, և այդ համատեքստում ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ անցած տարվա ավարտին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում սկսել է գործել ազատ տնտեսական գոտին: Կարծում ենք, ազատ տնտեսական գոտին լավ հարթակ է ԵԱՏՄ երկրների բիզնեսի համար, որը շահագրգռված է մուտք գործել դեպի իրանական շուկա: Մենք շատ բաց ենք այդ առումով և պատրաստ ենք համագործակցելու ոչ միայն ազատ տնտեսական գոտում կապիտալի տեղաբաշխման իրավունքով, այլ նաև համատեղ ներդրումային համագործակցության առումով: Ակնկալում ենք, որ ազատ տնտեսական գոտու գործունեությունից առաջացած մուլտիպլիկատիվ էֆեկտը նոր թափ կհաղորդի մեր տնտեսությունների զարգացմանը»:
ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները նեղ կազմով քննարկել են ԵԱՏՄ թվային օրակարգին, ինչպես նաև ներքին շուկայի գործունեության շրջանակներում մասնակից երկրների պարտավորվածությունների հետ կապված հարցեր:
Ընդլայնված կազմով քննարկմանը ներկայացվել են ԵԱՏՄ անդամ պետություններում մակրոտնտեսական իրավիճակին և կայուն տնտեսական զարգացմանը, համատեղ առևտրին, արդյունաբերությանը և ագրոարդյունաբերությանը, աշխատողների կենսաթոշակային ապահովությանը վերաբերող հարցեր:
Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Որոշում է կայացվել նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել ապրիլին՝ Ռուսաստանի Դաշնությունում:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...