19:52 14.07.2021
Հայաստանի հյուսիսի՝ Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ գյուղի բարձրադիր հատվածի սարերի լանջերի ցանքատարածքներում հիմնականում անասնակեր են աճեցնում, տեղ-տեղ էլ ցորեն կամ գարի մշակում: Իսկ ավելի բարձրադիր հատվածում, որը տարբերվում է գույնով ու տեսքով, տարեկանի կամ աշորայի ցանքերն են։ Շվեյցարական աշորան է, որը մարզում առաջին անգամ է մշակել բուսաբույծ Ֆրունզ Պողոսյանը:
Բույսի վեգետացիան, հյուսիսային տարածաշրջանի կլիմային դիմանալու ու բերքատվության հավանականությունը գյուղատնտեսն ուսումնասիրել է: Կդիմանա Աշոցքի ցրտին, միայն թե այս տարվա երաշտային պայմաններն այս տարածաշրջանի ցանքատարածքների վրա ևս ազդել են: Հացազգի բույսերը հիմա պետք է մարդաբոյից էլ ավելի լինեին։
Աշոցքի բոլոր բնակավայրերում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, իսկ հողատարածքներում կարտոֆիլ, գարի ու ցորեն են մշակում: Ամեն տարի նույն դաշտում նույն բերքն են ցանում: Այսինքն՝ տարիներով բավարար ցանքաշրջանառություն չի կատարվում, որպեսզի լավ բերք ստանան։ Այլ՝ ոչ ավանդական բույսերի մշակման ռիսկի գնալ գյուղացիական տնտեսություններից քչերն են համարձակվում։
Նուրբ կապույտ երանգով ծածկված հողատարածքում կտավատի բերքն է։ Խոշոր հատիկներով կտավատից ձեթ են քամում: Միայն թե մաքրման և վերամշակման աշխատանքները տեղում՝ գյուղում չի կատարվում։ Բուսաբույծը համոզվել է՝ ավանդական մշակաբույսերից առավել այս հատիկ-ընդեղենից է մեծ եկամուտ ու բերքատվություն ապահովում տարածաշրջանի հողը:
Սիզավետում 700 հա վարելահողից այս տարի մշակվել է 220-ը։ Համայնքի վարչական ղեկավարը սա համարում է լավագույն, նույնիսկ ռեկորդային ցուցանիշ։ Նախորդ տարիներին հողերի մեծ մասը գյուղում թողել են անմշակ։ Հողագործությամբ զբաղվելու, հիմնականում այլ մշակաբույսերի արտադրությունը զարգացնելու ուղղությամբ տնտեսություններին առաջարկները շատ են, բայց գյուղացին ռիսկի գնալ չի համարձակվում։ Ագրոբիզնես սկսելու ու ընդլայնելու հարցում նաև Եվրամիության կանաչ գյուղատնտեսության ծրագրերն են օգնում:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...