15:00 11.07.2018
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 10-ին՝ ժամը 18.30-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1990 թ. ծնված Արտեմ Պողոսյանը, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Թմրամիջոցների, հոգեմետ, (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արտեմ Պողոսյանը նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն:
Արտեմ Պողոսյանը Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի թիկնապահն է:
20:47 28.04.2025
Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ ոստիկանությունԱպրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են […] ...
20:35 28.04.2025
Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է ՀայաստանՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության նախագահի նստավայրում ապրիլի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ […] ...
20:30 28.04.2025
«Ինտեր»-ի՝ չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել ենԱ Սերիայի 34-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից (0-1) հետո «Ինտերի» չեմպիոն դառնալու շանսերը կտրուկ նվազել են, հայտնում է Opta-ն։ Այժմ չեմպիոնական գավաթը նվաճելու հավանականությունը գնահատվում է ընդամենը 18,7 տոկոս։ Վիճակագրական ընկերության սուպերհամակրգչի համաձայն` 81,3 տոկոս հավանականությամբ չեմպիոն կհռչակվի «Նապոլին»։ Ի դեպ, 34-րդ տուրից առաջ «Ինտերը» 55,8 տոկոս հավանականությամբ շարունակում էր մնալ ֆավորիտ։ Միլանյան թիմն Ա […] ...
20:24 28.04.2025
Մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1876 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 482 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +165 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91,1 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...
20:20 28.04.2025
Միշուստինը մատնանշել է աշխարհում առևտրային պատերազմների ակտիվացումըԱռևտրային պատերազմներն աշխարհում ակտիվանում են, պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումն աճում են։ Այս մասին նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` Հաղթանակի 80-ամյակին նվիրված «Գիտելիք» կրթական մարաթոնի շրջանակում հանդես գալով դասախոսությամբ։ «Միջազգային իրավունքի շատ համընդհանուր սկզբունքներ լրջորեն փորձարկում են անցնում: Աշխարհաքաղաքական առճակատումների ձևաչափը փոխվել է: Առևտրային պատերազմներն ուժեղանում են: Աճում են պրոտեկցիոնիզմը և պատժամիջոցների ճնշումը: Համատեղ արտադրության […] ...
20:17 28.04.2025
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՊաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Քրիստեն Միխալի հանդիպումը: Նախ կայացել է երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Քրիստեն Միխալը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էստոնիա պաշտոնական այցով ժամանելու համար և նշել, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու […] ...