Գյումրիում անցկացվել է ակրոբատիկայի Հայաստանի բաց առաջնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+7.95 oC

Գյումրիում անցկացվել է ակրոբատիկայի Հայաստանի բաց առաջնությունը

19:52 10.07.2021

Գյումրիում այսօր անցկացվել է ակրոբատիկակական մարմնամարզության Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցել են մարզիկներ Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերից, ինչպես նաև մայրաքաղաք Երևանից: Մարզիկները հանդես են եկել 5 խմբերում: Մրցել են տղաների քառյակներն ու զույգերը, աղջիկների ու տղաների, այսպես կոչված, խառը զույգերը և աղջիկների եռյակներն ու զույգերը: Միևնույն ժամանակ ելույթներ են ունեցել նաև ցատկորդները: Ամենամեծ մրցակցությունն այս տարի աղջիկների զույգերի ու եռյակների միջև էր ձևավորվել: Ակրոբատիկական բարդ վարժություններ են կատարում, դրանցից յուրաքանչյուրի համար միավոր վաստակում: Մարզիկների ելույթները գնահատվում են մինչև 20 միավոր:

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներից հետո, կարճ ժամանակում մարզիկները պատրաստվել են Հայաստանի բաց առաջնությանը: Մասնակիցներից մի քանիսը ելույթ էին ունենում, այսպես կոչված, սպորտի վարպետի ծրագրով: Սա նրանց տարիների աշխատանքի ու ձեռքբերումների արդյունքն է:

«Մարզաձևը օլիմպիական չէ, բայց մենք էլ հետ չենք մնում: Ամեն տարի մասնակցում ենք եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Մեր մարզիկներից ոմանք դեռ աշխատելու տեղ ունեն տեխնիկայի վրա, մյուսները՝ թռիչքների վրա: Ոսկե միջինն էլ ունենք: Երևանի, Գյումրիի, Վանաձորի մարզադպրոցներում շատ մեծ պոտենցիալ ունեցող մարզիկներ կան, որոնք ընդգրկված են 12-18 և 11-16 տարիքային խմբերում»,-Shnantnews-ին ասել է առաջնության գլխավոր մրցավար Աննա Զաքարյանը:

Լավագույն արդյունքներ ցուցաբերեցին Գյումրիի քաղաքապետարանի մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի և Երևանի ակրոբատիկայի Շենգավիթի մարզադպրոցի սաները: Ցատկորդների մեջ ևս լավագույն արդյունքները գյումրեցի մարզիկներինն էին: Բայց ցատկորդները միջազգային ստուգատեսներում բարձր արդյունքներ չեն կարողանում ապահովել, պատճառը մարզադպրոցի ցատկուղին է, որը չի համապատասխանում միջազգային առաջնությունների չափորոշիչներին:

«Այս մարզաձևը բավական մեծ հեղինակություն և մասսայականություն ունի: Այս մարզաձևը հիմք է հանդիսանում մյուս մարզաձևերի համար: Չմոռանանք, որ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հենց այս մարզաձևից սպորտի վարպետ է: Հայաստանի բաց առաջնությունում, այսպես ասենք, տոն տվողը  Շենգավիթի և Գյումրիի մարզադպրոցների սաներն են: Կարծում եմ հենց այս մարզադպրոցների ներկայացուցիչներն են ձևավորելու Հայաստանի հավաքական թիմը»,-Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը:

Հայաստանի հավաքական թիմը մասնակցելու է ակտրոբատիկայի եվրոպայի առաջնությանը, որն անցկացվելու է  աշնանը Իտալիայում: Հայաստանի բաց առաջնության արդյունքներով ընտրվելու են լավագույն մարզիկները, որոնք էլ կձևավորեն Հայաստանի հավաքական թիմը:

  «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

18:06 26.11.2024

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

Անգլիական «Լիվերպուլն» ակումբի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահին պայմանագրի երկարաձգման առաջարկ չի արել։ Այդ մասին հայտնել է եգիպտոսցին։ «Արդեն գրեթե դեկտեմբերն է, և ես ակումբից որևէ առաջարկ չեմ ստացել։ Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն, քան ակումբում մրցելույթներս շարունակելուն։ Գիտեք` ես արդեն երկար տարիներ է՝ «Լիվերպուլում» եմ։ Նման ակումբ աշխարհում չկա, բայց ապագաս գործնականում իմ ձեռքում […] ...

SHANTNEWS

18:00 26.11.2024

SHANTNEWS

Երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է. Հասմիկ Հակոբյան

17:54 26.11.2024

Երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է. Հասմիկ Հակոբյան

Ողջունելով Ինդիանայի համալսարանի հանրային եւ բնապահպանական հարցերի գծով մասնագիտացված դպրոցի ուսանողներին եւ «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի մասնակիցներն՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասել է, որ երիտասարդության նկատմամբ ուշադրությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է, եւ պետությունը պետք է ունենա համապատասխան գործիքակազմ՝ ոլորտը համակարգելու համար. «Խթանելով ՀՀ Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու […] ...

Նոր Արեշում երկու «Լեքսուս» են հրկիզել

17:49 26.11.2024

Նոր Արեշում երկու «Լեքսուս» են հրկիզել

Նոյեմբերի 24-ին` գիշերվա ժամը 3:19-ին, Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում մեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտնակում այրվում է երկու մեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 3.49-ին, մարվել` 4.42-ին: Այրվել է «Լեքսուս» մակնիշի երկու մեքենա, մեկը` […] ...

ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները

17:44 26.11.2024

ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները

ԳՐԵԿՈ-ի 98-րդ լիագումար նիստի ընթացքում (2024 թվականի նոյեմբերի 18-ից-22-ը) հետագա բարեփոխումների, ինչպես նաև ԳՐԵԿՈ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության և ԳՐԵԿՈ-ի քարտուղարության միջև լրացուցիչ խորհրդակցությունների արդյունքում ևս երեք հանձնարարական գնահատվել է բավարար կատարված: Այսպիսով, Հայաստանն ավարտում է ԳՐԵԿՈ-ի չորրորդ փուլի գնահատման փուլը՝ 6 մասնակի և 12 բավարար կատարված հանձնարարականի կատարողականի […] ...

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնին

17:38 26.11.2024

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնին

Opta վիճակագրական ռեսուրսի սուպերհամակարգիչը կանխատեսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնին։ Սուպերհամակարգիչը հաշվի է առել անցած 12 տուրի արդյունքները։ Ըստ սարքի` չեմպիոնի տիտղոսը 69,5 տոկոս հավանականությամբ նվաճելու է «Լիվերպուլը»։ Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» շանսերը գնահատվում է 23,3, «Արսենալինը»` 6,5, իսկ «Չելսիինը»` 0,6 տոկոս։ Պրեմիեր լիգայի առաջատարը 31 միավորով «Լիվերպուլն» է։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է, որը […] ...

BACK_TO_TOP