17:21 02.02.2018
Ի տարբերություն Հայաստանի և Ղրղզստանի՝ Վրաստանում չի արգելվել աջ ղեկով մեքենաների ներկրումը: Վրաստանի կառավարությունն այլ լուծում է գտել նման մեքենաների թվաքանակը կրճատելու համար՝ բարձրացրել են աջ ղեկով մեքենաների մաքսատուրքը: Այդ պատճառով այսօր աջ ղեկով մեքենա ներկրելը Վրաստան եռակի թանկ է արժենում: Այս մասին այսօր Վրաստանից տեսակապի միջոցով հայտնել է «Ավտոիմպերիա» ընկերության տնօրեն Դմիտրի Տոդուան: Նա տեղեկացրել է, որ Վրաստանում ավելի քան 1 միլիոն մեքենա կա:
«Երբ դու երթևեկում ես քաղաքում, քեզ հանդիպում են միայն աջ ղեկով մեքենաներ, սա սկզբունքորեն նորմալ չէ, եթե նայենք մեկ այլ դիտանկյունից, սակայն իրականում կարծում եմ՝ կարգավորումն այլ ձև պետք է արվեր: Պետք է մի փոքր վաղ սկսվեր այդ գործընթացը: Իհարկե, մեր պետությունն այդ փոփոխությունից մի քանի ամիս առաջ նախազգուշացրել էր մեզ, բայց այդ տեղեկությունը մակերեսային էր: Մարդիկ դա լուրջ չընդունեցին: Մտածեցին, որ ընդամենը կա այսպիսի թեմա և այդ ամենը կանցնի, նրանք կհասկանան մարդկանց»,- նշել է նա:
Այս տարվա հունվարի 1-ից Վրաստանում արգելվել է նաև ղեկի տեղափոխությունը: Բանախոսի խոսքով՝ այսկերպ ցանկանում են հասարակությանը նախապատրաստել նաև աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքին:
«Մաքսազերծումը փաստացի եռակի բարձրացել է: Մարդը կարող է 2 ամսում՝ մինչև մաքսազերծելը, փոխել ղեկի դիրքը, մաքսատուն տանել՝ ներկայացնելով որպես ձախ ղեկով մեքենա: Ոմանք այդ ղեկի տեղափոխությունը լավ են անում, ոմանք՝ վատ: Կան ավտոմեքենաներ, որոնցից չի երևում, որ մեքենան աջ ղեկ է եղել»,- նշել է Տոդուան:
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...