20:41 08.07.2021
Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհին հատվող Տեր Գաբրիելյան փողոցը բեռնատար մեքենաների հարմար ճանապարհն է կենտրոնական փողոցները շրջանցելու համար։ Բաց միայն այս կարևորության համար չէ, որ ընդգրկվել է ՎԶԵԲ փողոցաշինական ծրագրում։ Այն հիմնային նորոգում է անցնում զբոսաշրջային ուղղությունը դեպի Մայր Հայաստան և Սև Բերդ զարգացնելու համար։
Փողոցի ընդհանուր երկարությունը 500 մետր է, բայց տարիներով միայն փոսալցումներով են երթևեկելի պահել: Փողոցը հերիք չէ վարորդների համար նեղ է, մի բան էլ քայքայված վիճակում։ Ամռան օրերին էլ փոշին է խեղդում։
Այս փողոցում աշխատանքը դադարներով է, բայց դա ներքին կոմունիկացիոն ցանցի հետ պարզվում է կապ չունի։ Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը SHNATNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ նույն շինարարը զուգահեռ նաև Ղարսի խճուղում է գործ անում, աշխատուժի տեղափոխություն է կատարվում, որը գրեթե երկու փողոցներում ամեն օր է։
Իսկ տասնամյակներով նորոգման հերթի սպասող հայտնի Շարա Տալյան փողոցն արդեն պատրաստ է ասֆալտապատման։ Կարևոր նշանակության այս փողոցը քաղաքի ինտեսնիվ երթևեկությունը բեռնաթափելուց բացի, կապող հանգույց է համարվում Խրիմյան Հայրիկ և Գարեգին Նժդեհ փողոցների համար:
Կայարանամերձ հրապարակում դեռ կոմունիկացիոն խնդիրներն են լուծում։ Այս տարածքի համար ջրահեռացման նոր ցանցի կառուցումը առաջնահերթություններից մեկն է՝ հաշվի առնելով այն իրավիճակները, որոնք ստեղծվում են հորդառատ անձրևներից հետո։
Կայրանամերձ հրապարակն ու հարևանությամբ գտնվող բոլոր շինությունները հայտնվում են ջրի մեջ։ Իսկ կենտրոնական հրապարակի նորոգման աշխատանքները դեռ չեն սկսվում և հավանաբար մեկ ամսից ավելի ժամանակով կձգձգվի։ Այն Համաշխարհային բանկի ծրագրում է և նախագծային փաթեթը հաստատման գործընթացում է։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...