Ալեքպոլի 122 տարվա պատմության առաջին շոգեքարշը լոկոմոտիվային դեպոյից տեղափոխվեց Գյումրիի կայարանամերձ հրապարակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ալեքպոլի 122 տարվա պատմության առաջին շոգեքարշը լոկոմոտիվային դեպոյից տեղափոխվեց Գյումրիի կայարանամերձ հրապարակ

18:40 08.07.2021

Հայաստանի երկաթուղու կառուցման պատմությունը սկսվում է  Հանրապետության երկրորդ քաղաքից։ Ալեքպոլում, տրանսպորտի հնագույն և ամենախոշոր կենտրոնը հիմնադրվել է 1897 թվականին, իսկ առաջին շոգեքարշը Թիֆլիսից Ալեքսանդրապոլ է հասել 1899 թվականին։ Առաջին շոգեքարշը Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում պահպանվում է որպես թանգարանային նմուշ։

Առավոտվանից կարևոր ու հետաքրքիր իրադարձության կենտրոնում կոլորիտային ու արհեստավորների քաղաք Գյումրիում հայտնվել էր երկաթուղային կայարանը։

Հայկական երկաթուղու պատմության թանգարանային նմուշ տանկ-շոգեքարշը լոկոմոտիվային դեպոյից ռելսերով տեղափոխվում էր կայանամերձ հրապարակ:

Շոգեքարշը հիմնականում Ալեքպոլ-Երևան, Ալեքպոլ-Թիֆլիս երկաթուղային գիծն է սպասարկել, գնացքներ ու այլ բեռներ տեղափոխել։ Այս մասին  պամում է երկաթուղայինների ընտանիքի չորրորդ սերունդ Արմեն Թամիրյանը։ Երկաթուղայինի ընտանիքում այլ մասնագիտություն ընտրել հնարավոր չէր՝ ասում է նա և թվարկում, թե իրենց գեդաստանից ովքեր են եղել հենց այս շոգեքարշի մեքենավարները:

«Այս շոգեքարշի մեքենավարը եղել է հայրս 1962 թվականին, երբ զորացրվել էր բանակից։ Ես հիմա իմ գերդաստանի 4-րդ սերունդն եմ, որդիս 5-րդ սերունդն է, աշխատում է վագոնային դեպոյում, պապս էլ եղել է ուղեգծի պետ»,- SHANTNES.am-ի հետ զրույցում ասում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ վերականգնողական և հակահրդեհային գնացքների պետ Արմեն Թամիրյանը։

Մեկ դարից ավելի պատմության հին շոգեքարշը հայկական երկաթուղին սպասարկել է մինչև 1970-ականները։ Հետո այն վերածվել  թանգարանային նմուշի ու կանգ առել լոկոմոտիվային դեպոյի տարածքում։ Որպես թանգարան այն այցելուների պակաս չուներ, բայց որպես եզակի նմուշ այսուհետ տեղ կգտնի կայարանամերձ հրապարակի կենտրոնում։ Շոգեքարշը, հարմարեցված ռելսերով, տեղափոխվեց օղակաձև  այգի։ Երկաթուղայինների հարուստ ժառանգներ ունեցող թաղամասի բնակիչների համար սա կարևոր իրադարձություն էր, նախկին երկաթուղայինները հերթով հիշեցին այս շոգեքարշի հետ կապված պատմությունները։

«Առաջին անգամ,  պառավոզը մտավ Ալեքպոլ, սաղ կսեին, թե ըսիգ ինչով կաշխատի, մեկ էլ մեկմ կողքից ըսավ՝ բղով՝ պառով, մեկմ էլ թե որ ըդպես էղնի մեր Գյումրվա բաղնիքները հմի Մոսկվա էին հասել»,- անեկդոտ դարձած պատմությունը ներկայացրեց գյումրեցի Աշոտ Պետրոսյանը։

Երբ առաջին անգամ շոգեքարշը մտել էր Ալեքպոլ խոսքաշեն և հումորի քաղաքի բնակիչները անգամ անեկդոտներ էին հորինել։ Այսօր էլ այդպիսի կատակների պակաս չեղավ։ Հասցրեցին չափել ռելսերի երկարությունն ու հումոր անել, թե «թող մինչև Կիրով գծերը հասցնին, շոգեքարշը ման տային հետ բերեին»։

Երկաթուղու 122 տարվա պատմությունը, որը սկսվել է Ալեքպոլից շարունակություն ունի։ Գյումրիի երկաթուղին պահանջված տրանսպորտային հանգույց է այսօր։ Շոգեքարշ-թանգարանը իր երեք վագոններով Գյումրի այցելած զբոսաշրջիկների ու հյուրերի համար կդառնա հետաքրքիր վայրերից մեկը։

  «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP