Ստեփանավանի սոցծառայությունների կողմից խարդախությամբ հափշտված ավելի քան 15 մլն դրամի վնասը հատուցվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Ստեփանավանի սոցծառայությունների կողմից խարդախությամբ հափշտված ավելի քան 15 մլն դրամի վնասը հատուցվել է

12:48 11.07.2018

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ և վերլուծությամբ պարզվել է, որ մարզում կոռուպցիոն բնույթի դրսևորումների ռիսկերը մեծ են հատկապես սոցիալական աջակցության ոլորտում, որտեղ հանցավոր ոտնձգությունները հաճախ կատարվում է խոցելի խմբերի՝ ընտանեկան անապահովության համակարգում ընդգրկված և նյութական ծանր պայմաններում գտնվող անձանց նկատմամբ:

Մասնավորապես ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեա­կան օրենսգրքի 38-3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետը «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային մասնաճյուղերի օպերատորների օժանդակությամբ Ազնվաձոր և Բազում համայնքներում բնակվող նպաստառուներից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն:

Քրեական գործի նյութերի վերլուծությունը ցույց է տվել, որ կոռուպցիոն սխեմայում ներգրավված են եղել ոչ միայն ապօրինի վարձատրություն ստացողը, նրան օժանդակողները, այլև մեկ տասնյակից ավելի ապօրինի վարձատրություն տված անձինք, ինչը վկայում է, որ առերևույթ կատարված հանցագործության մասին իրազեկ անձանց շրջանակը բավականին ընդգրկուն է: Այս հանգամանքը հիմք է տվել կարծելու, որ մարզի վարչական տարածքում գործող սոցիալական ծառայության մյուս տարածքային գործակալություններում նմանատիպ կոռուպցիոն դրսևորումների հավանականությունը ևս մեծ է:

Ելնելով դրանից՝ Լոռու մարզի դատախազի կողմից դեռևս 14.05.2018թ. գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին՝ մարզի վարչական տարածքում գտնվող սոցիալական ծառայության մյուս տարածքային գործակալություններում նպաստների տրամադրման գործընթացում հնարավոր հանցավոր դրսևորումներն ու դրանց մեխանիզմները բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական ընդգրկուն միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարությամբ:

Իրականացված աշխատանքների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՀՀ Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության աշխատողների կողմից չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Ստեփանավանի ՍԾՏԳ թվով 4 աշխատակիցներ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, սկսած 2007թ.-ից, տարբեր ժամանակահատվածներում, մինչև 2018թ. հունիս ամիսը, առանց մի շարք քաղաքացիների գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մտցրել նրանց սոցիալապես անապահովության վերաբերյալ և ապօրինի ձևակերպել ընտանեկան նպաստներ: Դրանց գումարները, նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով, նրանց անունների դիմաց ստորագրելով՝ «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքներն սպասարկող փոստային բաժանմունքների փոստատարներից անձամբ ստացել և այդ կերպ խարդախության եղանակով հափշտակել են խոշոր չափերով ընդհանուր 15.248.500 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ 2018 թվականի հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ և 2-րդ կետերի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերի, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում ենթադրաբար չարաշահումներ թույլ տրված աշխատակիցներն ամբողջությամբ հատուցել են պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված իրավասու անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին իրավական գնահատական տալու, ինչպես նաև պետությանը պատճառված վերջնական վնասի չափը ճշտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ

19:26 18.04.2025

Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ

Բնապահպանական մարտահրավերներին ներդաշնակ դիմակայելու, էկոլոգիական մշակույթի բազմաշերտ զարգացման նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ: Ծառատունկը նախատեսված է ապրիլ-մայիսի առաջին տասնօրյակ հատվածում։ Կտնկվի հիմնականում հացենի, թխկի, ձիակասկ տեսակների ավելի քան 30000 տնկի, կկազմակերպվի այն համայնքներում, որտեղ գտնվող կրթական, մշակութային, վարչական, հանրային այլ նշանակության հաստատություններն ունեն ոռոգման հնարավորություն և կարող են ապահովել ծառերի հետագա […] ...

Սյունիքի մարզում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

19:16 18.04.2025

Սյունիքի մարզում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Կարիմ Նազարին իր վարած «Mack» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ […] ...

BACK_TO_TOP