800 հազար եվրոյի դիմաց միայն մշակման ու նախագծման աշխատանքներ են արվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+3.09 oC

800 հազար եվրոյի դիմաց միայն մշակման ու նախագծման աշխատանքներ են արվել

16:17 02.02.2018

Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն, ով նաև հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավարն է, այսօր ասուլիս էր հրավիրել և պատմել մայրաքաղաքի տրանսպորտի նոր ցանցի ուղղությամբ տարվող աշխատանքներից: Ինչպես հայտնի է, «Նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի» մշակման ծրագիրն իրականացնում են WYG International ընկերությունն ու «Ամերիա» ՓԲԸ-ն համատեղ՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի վերահսկողությամբ: Ծրագրի մշակման համար անգլիական ընկերությանը 800 հազար եվրո է վճարվել:  ShantNews-ը հետաքրքվել է, փոխքաղաքապետից, թե արդյո՞ք չկար նույն ծրագիրն ունենալու ավելի մատչելի տարբերակ:

«Գինը որոշվում է մրցույթով, մրցույթով տվյալ պարագայում շահող է ճանաչվել նվազագույն գին առաջարկած կազմակերպությունը», – պատասխանել է Վահե Նիկոյանը

Հարցին՝ այսինքն հայկական կազմակերպություններ մրցույթին չեն մասնակցել, Նիկոյանը պատասխանել է, որ ոչ՝ հավելելով, որ տվյալ միջազգային կառույցում իրենց մասնաբաժինն ունեն նաև հայաստանյան ընկերություններ:

«Հայտարարվել է  մրցույթ՝ հստակ տեխնիկական առաջադրանքով: Ով մրցույթում առաջարկում է նվազագույն գին, այն ճանաչվում է հաղթող: Տվյալ պարագայում մրցույթում առաջարկվել է նվազագույն գին անգիլական WYG International ընկերության կողմից, որն իրականցնում է աշխատանքները: Ցավոք ես, մոտ երեք տարի է զբաղվում եմ այս գործընթացով, չեմ տեսել նման հայկական կազմակերպություն, որը երբևէ մկաշել է երթուղային ցանց, այդ թվում՝ նույնիսկ սովետական ժամանակահատվածում», -հավելել է Վահե Նիկոյանը:

Երևանի «Նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի» մշակման ծրագիրի մրցույթին ընդամենը 4 ընկերություն է մասնակցել: Այս դիտարկմանն էլ Երևանի փոխքաղաքապետն այսպես է պատասխանել:

«Երթուղային ցանցի նախագծման փորձ ունեցող կազմակերպությունները նույնիսկ ամբողջ աշխարհում շատ քիչ են և դրա համար դիմորդները շատ լինել չէին կարող», – նշել է Նիկոյանը:

Իսկ հարցին արդյո՞ք անգլիակն WYG International ընկերություն մինչև վերջ մասնակցություն կունենա գործընթացին, այսինքն ցանցի իրագործման  արդյունավետության մասով պատասխանատվություն կրու՞մ է, թե՞ ոչ, Նիկոյանը պատասխանել է, որ չի կրում:

«Մշակելու է նոր տրանսպորտային համակարգը՝ իր բոլոր բաղադրիչներով: Կիրառումը չի մտնում տեխնիկական բնութագրի մեջ: Մշակումն ու նախագծումն են մտնում», -ասել է Երևանի փոխքաղաքապետը:

Հիշեցնենք, որ նոր ծրագրով նախատեսվում է Երևանում երթուղիները թիվը հասցնել 42-ի, կիրառությունից հանել «Գազելները»: Մայրաքաղաքի ուղևորներին սպասարկելու համար լինելու է 939 ավտոբուս և 111 տրոլեյբուս: Ա կետից Բ կետ մեկ տրանսպորտային միջոցով կերթևեկի ուղևորների միայն 49 տոկոսը: Իսկ մի քանի տրանսպորտ փոխելու պարագայում սակագինը չի փոխվի, ուղևորը կվճարի մեկ անգամ:

Հիշեցնենք նաև, որ ըստ տարածված լուրերի, ցանցի մշակումը անգլիական կազմակերպությանն է վստահվել, քանի որ այդ կազմակերպությունը բարձր վարկանիշ ունի, իսկ այդ դեպքում նրա մշակած ծրագիրն իրականացնելու համար վարկ ստանալու հավանականությունը մեծանում է:


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP