18:20 06.07.2021
Շիրակի մարզի Կարմրաքար գյուղի սարի լանջին, կողք կողքի, փայտե գունավոր տնակները գյուղում հայտնի մեղվապահ Վահրադյանների մեղուների փեթակներն են: Ամենաշատ մեղուները գյուղում իրենք են պահում, տասնամյակներով մեղվաբուծությամբ են զբաղվում։ Մինչև 100 փեթակ ունեցող այս տնտեսությունում, վերջին երեք տարիներին անկումներ են արձանագրում, մեղուները սատկում են ընտանիքներով: Մեղվապահը տասնամյակների փորձով է եզրակացնում, թե ինչը կարող է մեղուների անկման պատճառ լինել:
«Հիմա իրանք պիտի գերաճ տային, բայց հետաճ է։ Ժամանակակից թունաքիմիկատները՝ առանց զգուշացնելու մեղվաբույծներին, այգեգործները կօգտագործեն, միայն թե իրանց բերքը լավ ստացվի, բայց իրանց տված էդ թույնով ոչնչացել է իմ մեղուների 10 ընտանիք։ Մեղուն տվյալ դաշտում աշխատում է, իրա ամբողջ էներգիայով նեկտարը հասցնում է, բայց իրա բերած էդ թույնով էլ ինքը իրա ձագերին է թունավորում։ Հետևանքում՝ սկսում են մեղուները ընտանիքներով սատկել»,- SHNATNEWS.am-ի հետ զրույցում ասում է մեղվաբույծ Գագիկ Վահրադյանը։
Փեթակները դատարկվել են, հետևաբար բերքն էլ քիչ են ստանում: Յուրաքանչյուր փեթակի տակ կշեռք է դրված, մինչև մեղվաընտանիքներին փեթակում պահելը նախ կշռում են փայտե տնակը, հետո՝ մեղուներին առանց բերքի, իսկ երբ մեղուն բերքն է թողնում փեթակում, մեղվապահը կշռում է, թե օրական ինչքան մեղր է ստացվում մեկ փեթակից: Վահրադյանների 7-րդ սերունդը, բացի մեղվափեթակներից, մեկ այլ կարևոր ժառանգություն էլ է ստացել: Պապերից եկած գրանցամատյանն է, որտեղ գրանցված է մեղուների կենսական ընթացքը, բերքատվության ծավալը, սա նաև կողմնորոշիչ մատյան է նրանց համար:
Գրանցամատյանում են նաև Հանրապետության տարածաշրջանների կլիմայական պայմանները, թե որտեղ ու ինչպես է մեղուն իրեն դրսևորել: Հիմա բոլոր մեղվապահները պատրաստվում են փեթակները տեղափոխել ավելի բարձրադիր գոտիներ: Այդպես են անում նաև Արթիկի տարածաշրջանի Մեղրաշենի գյուղի մեղվապահները: Մեղրաշենը մեղվապահությամբ զբաղվող խոշոր գյուղերից մեկն է, բայց տնտեսություններն ամեն տարի փեթակներով կորցնում են:
«Հենց բերքը վերջանում է, իրանք բնից դուրս են անում էն մեղուներին՝ բոռերին, որպեսզի մյուս բերքը չուտեն, այսինքն՝ էս սեզոնին, երբ եղանակը չոր է, մեղուների այս դրսևորումը նշանակում է, որ երաշտ է։ Մեղվին փրկելու համար փեթակները տեղափոխում ենք»,- ասել է մեղվաբույծ Լյովիկ Գրիգորյանը։
Մեղուն թռչող դեղագործ է, սա ապացուցված է, միայն թե, բացի թունաքիմիկատներից ու բնության երևույթներից, այլ պատճառներ էլ կան, որոնք վնասում են մեղուներին, և մարդկային գործոնով պայմանավորված՝ կորցնում են իրենց կենարար ներուժը։ Իսկ հետևանքն ամեն տարի բերքի պակասելն է։ Մեղվապահները գնորդների համար այս տարի էլ լավ լուր չունեն, բերքը քիչ է լինելու:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...