Գյումրի-Երևան մայրուղին փակած Շիրակի մարզի հողօգտագործողները բացել են ճանապարհը՝ պայմանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Գյումրի-Երևան մայրուղին փակած Շիրակի մարզի հողօգտագործողները բացել են ճանապարհը՝ պայմանով

21:08 05.07.2021

Ոռոգման ջրի պահանջով շուրջ 5 ժամ Ազատանի, Բենիամինի, Գետքի, Ախուրյանի և հարակից մի քանի համայնքների հողօգտագործողները  Գյումրի-Երևան մայրուղին փակ պահելուց հետո բացել են ճանապարհը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

Բողոքավորները պահանջում էին հանդիպում Շիրակի մարզպետի կամ ՋՕ ընկերության որևէ պատասխանատուի հետ, սակայն վերջիններիս հետ ոչ մեկն այդպես էլ հանդիպման չի եկել։

Ճանապարհը բացելու հորդորներով հողօգտագործողների հետ բանակցել են Շիրակի մարզային ոստիկանության ներկայացուցիչները, վերջիններս համաձայնել են բացել ճանապարհը պայմանով, որ ՋՕ պետական կոմիտեի նախագահի հետ հանդիպում կունենան վաղը։ Մեր թղթակցի հետ զրույցում Ազատան համայնքի ղեկավարը հայտնել է, որ պայմանավորվածություն արդեն ունեն։

«Մենք մարզի ղեկավարության հետ խոսեցինք, խոսել եմ ՋՕ պետական կոմիտեի հետ՝ ժողովուրդն էլ ջուր չի ուզում, փոխհատուցում են պահանջում։ Շատ ցանքատարածություններ կան, որ փրկել հնարավոր չէ արդեն ոռոգելով։ Խոստացել են, որ վաղը կեսօրին կամ մյուս օրը առավոտյան ՋՕ կոմիտեի նախագահը գալիս է։ Իրենց պայմանագրերում կետեր կան, որ 72 ժամում պարտավոր են ոռոգման ջրով ապահովելու, իսկ չապահովելու դեպքում բնակիչները պատրաստվում են փոխհատուցում պահանջել դատական կարգով»,– SHANTNEWS.am-ին ասել է Վարդան Իկիլիկյանը։

Ոռոգման ջուրն այլևս օգուտ չէ երաշտից վնասված բերիքն, հողագործները SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել են, որ օրեր առաջ խոստացած ջրի ծավալն այդպես էլ տասնյակ համայնքների չի ապահովվել Կառնուտի ջրամբարում անբավարար ջրի քանակի պատճառով։ Եղած ջուրն էլ բոլոր տնտեսություններին չի հասել, ցանքատարածությունները չեն ոռոգել։

Հիմա գյուղացիներն իրենք իրենց վնասի չափերն են հաշվարկում։ Ասում են՝ եթե անգամ Արփիի ջրամբարից էլ ջուր բաց թողնեն դեպի Կառնուտի ջրամաբար, էլի բերքը փրկել հնարավոր չէ։ Հիմա արդեն հողօգտագործողների պահանջը կրած վնասի փոխհատուցումն է։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP