Ռուսներն էդքան է՞շ էին, որ ասեցին՝ էստեղ քրեական գործ չկա. Սամվել Բաբայանի գործը Վերաքննիչում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+18.09 oC

Ռուսներն էդքան է՞շ էին, որ ասեցին՝ էստեղ քրեական գործ չկա. Սամվել Բաբայանի գործը Վերաքննիչում է

15:17 02.02.2018

ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր ցուցմունք է տվել «Իգլայի» և «փողերի լվացման» համար անցած տարվա նոյեմբերի 28- ին 6 տարվա ազատազրկման դատապարտված ԼՂՀ պաշտպանության  բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

«Հանցագործություն չեմ կատարել և կապ չունեմ այն ամենի հետ, ինչ ասվում է մեղադրանքում: Ինձ Սանասար Գաբրիելյանը ցույց է տվել զենքի նկարները, ես էլ բացատրել եմ, որ մարտկոցը բացակայում է, դրա համար դա «տրուբա» է՝ խողովակ: Նա էլ, որ ցանկանում էր բանակին զենք նվիրել, հարցրեց, թե դա կարո՞ղ է պետք գալ բանակին: Ես էլ ասեցի՝ կարող է, բայց եթե ձեռքիդ բռնեն, խնդիր կունենաս, դրա համար թաղի հողի մեջ, հետո ցույց տուր սպաներից մեկին»,- հայտարարեց Սամվել Բաբայանը:

Հիշեցնենք՝ դատարանը քննում է Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքը, որով նա պահանջում է բեկանել իր հանդեպ վերոնշյալ դատավճիռը:

Սամվել Բաբայանը բողոքի քննությունը նախագահող երեք դատավորներից պահանջեց, որ դատարան բերվի և հարցաքննվի Ռոբերտ Աղվանյանը, որը, ըստ գործում առկա նյութերի, ձեռնարկել է «Իգլայի»՝ Վրաստանից Հայաստան տեղափոխումը:

«Պարզենք՝ նա զենք բերե՞լ է, թե՞ ոչ: Վստահեցնում եմ՝ հրթիռ Վրաստանից Հայաստան չի մտել: Եթե այդ անձին բերեք դատարան, ես դա կապացուցեմ: Անցնելու եմ բոլոր ատյաններով և ապացուցելու: Ստից ենթադրություններով ինձ չմեղադրեք»,- նշեց Սամվել Բաբայանը՝ ընդգծելով, թե չի ընդունում որևէ մեղադրանք.

Բաբայանի խոսքով՝ «Իգլան» իրականում եղել է Հայաստանում, և նախաքննական մարմինը պետք է պարզի՝ իրականում ումի՞ց և ինչպե՞ս է «դուրս եկել» այդ զենքը:  Այնուհետ Բաբայանը հիշատակեց գործով վկա Հրաչյա Մայիլյանին՝ ասելով.

«Նա ավելի ծանր մեղադրանքով ազատության մեջ է, իսկ ես՝ նստած»:

Հիշեցնենք՝ Հրաչյա Մայիլյանն է ԱԱԾ-ին  հանձնել զենքը և պատմել, թե ինչպես է այն ձեռք բերել: Գործով ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը նրան ԱԱԾ գործակալ է համարում: 

 

«Փողերի լվացման» վերաբերյալ էլ Սամվել Բաբայանն ասաց.

«Ռուսներն էդքան է՞շ  էին, որ ասեցին՝ էստեղ քրեական գործ չկա, ուղարկեցին Հայաստան, ստեղ գործ սարքեցին 8 ամիս անց»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

12:36 07.04.2025

«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […] ...

Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը

12:28 07.04.2025

Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը

Հրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

12:20 07.04.2025

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից […] ...

Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:12 07.04.2025

Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

SHANTNEWS

12:00 07.04.2025

SHANTNEWS

Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր

11:50 07.04.2025

Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր

Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր: Համապարփակ այս նախագիծը կընդգրկի թիրախային գործողություններ, թվային հստակ ցուցանիշներ ու բոլոր այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն օդի աղտոտվածության նվազեցմանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից»։ ...

BACK_TO_TOP