Շիրակի մարզի ջրամբարներում կուտակված ջրի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելին է եղել, բայց ցանքատարածություններին ոռոգման ջուրը չի բավարարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+16.09 oC

Շիրակի մարզի ջրամբարներում կուտակված ջրի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելին է եղել, բայց ցանքատարածություններին ոռոգման ջուրը չի բավարարել

19:58 03.07.2021

Հունիսից սկսված չոր, երաշտային պայմանները մեծ վնասներ են հասցրել մարզի ավելի քան 3000 հա ցանքատարածություններին, արդյո՞ք այս դեպքում ոռոգումը կարող էր փրկել բերքը, եթե ժամանակին տնտեսությունները կարողանային ոռոգել։

Shantnews-ի հետ զրույցում այս հարցին է անդրադարձել Շիրակի մարզպետարանի գյուղվարչության բաժնի պետը։ Վերջինս ներկայացրել է, որ ոչ միայն ջրի պակասի, այլև ֆերմերների անուշադրության հետևանքով է, որ  բոլոր տնտեսությունները չեն հասցրել ոռոգել ցանքատարածությունները։

«Անցած տարի Արփիի ջրամբարում էր ջուրը քիչ, մտահոգություններից ելնելով Կառնուտում ավելի շատ կուտակվեց, իսկ այս տարի հակառակն եղավ՝ Արփիում ավելի շատ է ու շատ ջուր ունենալով գիտեինք, որ խնդիր չի առաջանա՝․ որ Կառնուտում հուլիս -օգոստոսին ջուր ունենալու ենք, բայց ստացվեց այնպես, որ Կառնուտի ջուրն ավելի շուտ սպառվեց, քան կատարված հաշվարկներն էին։ Եվ այստեղ հողօգտագործողների տվյալներ չտալու հետ կապված եղավ խնդիրը։ Գիտեինք, որ Կառնուտից մաքսիմում կարող են ոռոգվել 2500  հա վարելահող, բայց այս տարի նույնիսկ գարնանացան է  ոռոգվել, այս տարի բոլոր մշակաբույսերին ոռոգման ջրի պահանջ եղավ, քանի որ ցանքատարածություններն ավելացել էին»,- պարզաբանել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը։

Նա նաև հավելել է, որ ոռոգումը  հարկավոր էր համակարգված կատարել։ Այժմ Կառնուտի ջրամբարում ջուրը քիչ է, իսկ դրանից կարող է ավելի շատ Ազատան համայնքը խնդիրներ ունենալ, իսկ դրա համար պետք է գյուղացիները, ՋՕ Շիրակի մասնաճյուղը ըմբռնումով մոտենան ու համակարգված գործեն, որ չտուժի բերքը։

«Ջուր հիմա էլ է տրամադրվում, ճիշտ է․ բողոքում են տնտեսությունները, բայց տարբեր տեղեր, տարբեր խնդիրներ են։ Օրինակ Ազատանի մտավախությունը Կառնուտի ջրի վերջանալն է, որ հնարավոր էլ ջուր չհասնի, բայց ՋՕ կոմիտեի վստահեցմանբ՝ հնարավոր է աշխատանքները կազմակերպել․ 1 օր Կառնուտի տարածքն ընկած հողատարածքները ոռոգեն, 1 օր էլ՝ Ազատան, Գետքը և մյուսներին էլ ջրով ապահովեն։ Խնդիրը գյուղացիների նշած ՀԷԿ-ի հետ կապված չէ ։ Շիրակ ՋՕ մասնագետները կարող են  հաշվարկ կատարել, թե ինչքան ջուր է պետք ոռոգելու համար մարզին։ ՀԷԿ-ն ունի նշված ժամկետներ պայմանագիր, թե  երբ հայտարարվի ոռոգման սեզոն,  ՀԷԿ-ը պիտի դադարեցնի իր գործը»։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մյուլլերը կրկնել է Մեսսիի ցուցանիշը

15:15 17.04.2025

Մյուլլերը կրկնել է Մեսսիի ցուցանիշը

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կրկնել է Լիոնել Մեսսիի ցուցանիշը, գրում է Opta-ն։ Մյուլերը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 163-րդ խաղն ու մրցաշարի պատմության մեջ ամենաշատ հանդիպման մասնացած ֆուտբոլիստների ցանկում Մեսսիի հետ կիսում է 3-4-րդ տեղերը։ Այդ ցուցանիշով առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է, որն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում մասնակցել է […] ...

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունները և համագործակցության հեռանկարները

15:07 17.04.2025

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունները և համագործակցության հեռանկարները

Ապրիլի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի ղեկավար Ջեֆրի վան Լևենի հետ: Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, իսկ Ջ. վան Լևենը ողջունել է Հայաստանի և […] ...

SHANTNEWS

15:00 17.04.2025

SHANTNEWS

Տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

14:53 17.04.2025

Տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված էին 2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս հայտնաբերված ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը, և ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանն ու շրջակա միջավայրին պատճառված վնասի չափերի վերաբերյալ հարցերը։ Վեր բարձրացված հարցերի քննարկման արդյունքում օրենսդրական բացերի […] ...

Իրանի ԱԳ նախարարը Ռուսաստանում կքննարկի ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները

14:44 17.04.2025

Իրանի ԱԳ նախարարը Ռուսաստանում կքննարկի ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջընթացը Ռուսաստանի իշխանությունների հետ ծրագրված քննարկվող թեմաներից մեկն է։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Այս ուղևորությունը վաղուց ծրագրված էր Գերագույն առաջնորդի գրավոր ուղերձը փոխանցելու համար: Դա համընկավ վերջին իրադարձությունների՝ անուղղակի բանակցությունների հետ: Մենք միշտ քննարկել ենք միջուկային հարցը Ռուսաստանի մեր ընկերների հետ: Մենք կարծիքներ փոխանակեցինք, […] ...

Ի գիտություն ապրիլի 19-ին Լոռու մարզում նախատեսված քայլարշավի մասնակիցների

14:35 17.04.2025

Ի գիտություն ապրիլի 19-ին Լոռու մարզում նախատեսված քայլարշավի մասնակիցների

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ապրիլի 19-ին Լոռու մարզի Դսեղ գյուղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիր նախատեսվող քայլարշավի (https://escs.am/am/news/28375) համար ընտրվել է 50 մասնակից: Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թ․ ապրիլի 19-ի քայլարշավին գրանցված, սակայն այս անգամ չընտրված մասնակիցները նախարարության կողմից կհրավիրվեն հետագա նմանաբնույթ միջոցառումներին […] ...

BACK_TO_TOP