17:30 03.07.2021
Շիրակի մարզում աշնանացան և գարնանացան հացահատիկային ցանքատարածքներն ավելացել են։ Այն հողակտորները․ որոնք տարիներով անմշակ էին, այս տարի գյուղացին վարել է, ցանել, միայն թե բերք կամ ընդհանրապես չի ստացվել, կամ սպասվածից քիչ է։ Այս մասին է նշում Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը։
«2021 թվականը Շիրակի մարզի առումով կարելի է հատուկ շեշտել և համարել աննախադեպ, որովհետև մարզում ցանքատարածությունների աճ է գրանցվել, նախորդ տարիներին նվազում էին, իսկ այս տարի ավելացել է և՛ աշնանացան հացահատիկի,և՛ գարնանացան հացահատիկի ցանքատարածությունները։ Աշնանացան հացահատիկը նախորդ տարվա համամեմատությամբ աճել է 160 հեկտարով՝ հասնելով 14․ 963 հեկտարի, իսկ գարնանացան հացահատիկը շուրջ 3000 հեկտարի աճ ունենք։ Սա պայմանավորված է սերմնաբուծության պետական աջակցության ծրագրով և նշված 3000 հեկտարից բացի, կարելի է առանձնացնել էն տարածքները, որոնք շուրջ 30 տարի չէին մշակվել ու դարձել էին խոտհարքներ,հիմա Ամասիայի և Աշոցքի, Արփիի տարածաշրջաններում սկսել են հացահատիկ մշակել»,- ասել է Անդրանիկ Նալբանդյանը։
Գյուղատնտեսական տարին դեռ չամփոփած՝ արդեն նախնական պատկեր ունեն, թե ցանքատարածություններից ինչ ծավալի բերք կարող են ստանալ։ Տարին երաշտային է, ու մարզի որոշ տարածաշրջանների ցանքատարածություններից բերք հավաքել հնարավոր չէ։
« Աշնանացան ցորենի ցանքատարածություններից կարող է միջինից մի քիչ ցածր բերք ապահովենք։ Հիմնականում բազմամյա խոտհարքներից շատ ցածր բերք ստացվեց և գարնանացանն է կանխատեսվում, որ ցածրադիր շրջաններում վտանգված է,ավելի քիչ բերք կստացվի։ Ցածրադիր գոտիներում ջրովի վարելահողերում մշակվող գարնանացանն ընդհանապես չէին ջրվում, թողնում էին իրենց բնական աճով, բայց այս տարի գարնանացանին ևս անհրաժեշտ եղավ ջուր, բայց էլի ունենք ցածր բերք, տեղեր էլ ունենք, որ կարող է ընդհանրապես բերք չհավաքվի։ Մոտ 3000- 4000 հա հնարավոր է, որ կոմբայնը բերքը չկարողանա քաղել։ Օրինակ ՝ Անիի ցածրադիր գոտիներում, Արթիկում ունենք նման ցանքատարածություններ»,-ասել է Անդրանիկ Նալբանդյանը։
Երաշտային պայմանների հետևանքով վնասված ցանքատարածությունների դիմաց փոխհատուցում չգյուղացուն չի տրվում, եթե նույնիսկ հողերն ապահովագրված են ։ Պատասխանատուի խոսքով գյուղատնտեսական ապահովագրական ծրագրերում երաշտային պայմանների համար փոխհատուցում նախատեսված չէ։ Գյուղապահովագրությունը վերաբերում է միայն ՝ կարկուտի, հրդեհի ու ցրտահարության դեպքերին։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...