Ուզում էի հաղթել ադրբեջանցուն, որ նա կանգներ մեր Եռագույնի տակ ու լսեր մեր Օրհներգը․ Եվրոպայի չեմպիոն Լյովա Գևորգյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ուզում էի հաղթել ադրբեջանցուն, որ նա կանգներ մեր Եռագույնի տակ ու լսեր մեր Օրհներգը․ Եվրոպայի չեմպիոն Լյովա Գևորգյան

17:20 03.07.2021

Ազատ ոճի ըմբշամարտի ազգային  հավաքականը Եվրոպայի առաջնությունից   հայրենիք վերադարձավ երեկ լուսաբացին: Օդանավակայանում մեդալակիր մարզիկներին ու նրանց մարզիչներին  հարազատներն ու ընկերներն են  դիմավորել։ Մեկ տարվա դադարից հետո անցկացված մրցաշարում մեր հավաքականի արդյունքները լավագույնն են։ Տարբեր հարգի 5 մեդալների շարքում բարձրագույնը նվաճեց ազատ ոճի ըմբիշ, գյումրեցի Լյովա Գևորգյանը՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։

Ոսկե մեդալն արդեն 19 ամյա հսկայի  տասնյակ  մրցանակների ու գավաթների կողքին է: Առաջին մեդալը երիտասարդ չեմպիոնը  նվաճել է 8 տարեկանում։ Տարբեր երկրների խորհրդանիշներով մեդալներից Լյովան առանձնացնում է մի քանիսը, վաստակած հաղթանակներն իր համար եղել են կարևոր ու չկրկնվող:

«70-ից ավելի մեդալներ ունեմ, դրանցից մեկը նվաճել եմ 2019 թվականին՝ Ստամբուլում, հենց ապրիլի 24-ին։ Թուրքիայում մենք ապացուցեցինք, որ ուժեղ ենք, մյուս մեդալը նույն թվականի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոնական մեդալն է, դա իմ առաջին Եվրոպական հաղթական մեդալն է, իսկ վերջինը երիտասարդական խաղերի Եվրոպայի ոսկե մեդալն է, որն էլի առաջինն էր երիտասարդական հավաքականի կազմում »,- պատմում է Եվրոպայի չեմպիոնը։

Պատանիների հավաքականից  երիտասարդական տեղափոխվելու ընթացքում չեմպիոնը  փոխել է քաշային կարգն ու Եվրոպայի առաջնությանը նախկին 92-ի փոխարեն հանդես եկավ 125 կգ գերծանր քաշային կարգում: Բոլոր քաշային կարգերում և բոլոր գոտեմարտերում մրցակիցների համար Լյովան  այդպես էլ մնաց անպարտելի: Միայն իրեն բնորոշ ու անկանխատեսելի  հնարքների շնորհիվ հայկական ըմբշամարտի նոր հսկան անզիջում մենամարտերում դարձավ բացարձակ առաջատարը:

Լյովայի համար ամենակարևոր ու պատասխանատու գոտեմարտը ադրբեջանցի ըմբիշի հետ էր: Հայ հսկան  մրցելույթի հենց սկզբից, առավելությունը վերցնելով իր ձեռքը, 11-0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց հակառակորդին՝ զրկելով նրան որևէ միավոր վաստակելու հնարավորությունից։

«Եզրափակիչ գոտեմարտը շատ կարևոր էր ինձ համար, որ հաղթեի ադրբեջանցի ըմբիշին և նա կանգներ մեր դրոշի տակու լսեր մեր օրհներգը․․․ Ինձ համար ամենակարևորը դա էր»,-ասում է  Եվրոպայի  չեմպիոնը։

Լյովան միայն  սպորտում չէ , որ  պատվով ու հաղթանակով է ներկայանում։ 19 ամյա չեմպիոնը զինվոր է , այժմ ծառայում է հայկական բանակում։ Հանուն հայրենիքի ծառայելու երդումն ու պատվի առնելու զինվորական  պարտականությունը չմոռացավ անգամ մրցագորգում։ Անպարտելի հսկան կիրառեց զինվորի պատվի առնելու ժեստը։

Լյովայի ամենանվիրական   նպատակն ու  նշանակետը օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնելն ու հաղթանակով  տուն վերադառնալն է: Ասում է՝ երիտասարդական խաղերի Եվրոպայի չեմպիոնությունը դեպի մեծ սպորտ իր  հաստատուն առաջին  քայլերից մեկն է:

«Ձգտում եմ օլիմպիական ոսկուն հասնել, դեռ  երեք տարի ժամանակ կա, վստահ եմ, որ 2024-ին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերին ամեն ինչ լավ է լինելու»։

Առջևում օգոստոսի 16-22-ը Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք  ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի  երիտասարդական առաջնությունն է, որտեղ Լյովան  կլինի իր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող միակ ըմբիշը:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ ավտոտնակում

10:40 24.11.2024

Հրդեհ ավտոտնակում

Նոյեմբերիի 24-ին, ժամը 03:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […] ...

Ռումինիայում  նախագահական ընտրություններ են

10:20 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններ են

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Երկրի բնակիչներն ընտրում են պետության ապա նախագահին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ռումինիայում նախագահական ընտրություններն անցկացվում են կիրակի օրը, դրանք անցկացվում են հինգ տարին մեկ։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Ժամը 9.00-ին Ռումինիայում սկսել է գործել գրեթե 19 հազար ընտրատեղամաս։ Ռումինիայի քաղաքացիները, ովքեր ապրում […] ...

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

BACK_TO_TOP