13:35 03.07.2021
Հուլիսի 3-ին՝ ժամը 18:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա համերգով` ի նվիրումն Ռիկարդո Մուտիի և «Ռավենա» փառատոնի:
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացնի Բեթհովենի Թիվ 3 դաշնամուրի կոնցերտը և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Իտալիայից ժամանած մենակատարը՝ 15-ամյա տաղանդավոր դաշնակահար Մայա Օհանյանը, հայրենիքում առաջին անգամ ելույթ կունենա:
Համերգը կկայանա «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային փառատոնի շրջանակում (գեղարվեստական ղեկավար՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան):
Հուլիսի 9-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում աշխարհահռչակ դիրիժոր Անդրեյ Բորեյկոն կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Ծրագրում կհնչեն Դվորժակի Ջութակի կոնցերտը, Մարտուչիի «Նոկտյուրնը» և Ստրավինսկու «Հրեղեն հավք» սյուիտը (1945 թ. խմբագրություն):
Անդրեյ Բորեյկոն համերգով Հայաստան է այցելում երկրորդ անգամ։ Առաջին անգամ նա հանդես է եկել 2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ֆիլհարմոնիկի հետ կատարելով Մանսուրյանի Թավջութակի կոնցերտը և Դվորժակի Թիվ 9 սիմֆոնիան։
Որպես համերգի մենակատար՝ Բորեյկոյի հետ հանդես կգա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, հայ անվանի ջութակահար Անուշ Նիկողոսյանը: Վերջինիս կատարողական վարպետության մասին մեր ժամանակների անվանի դիրիժոր Վլադիմիր Յուրովսկին ասել է. «Ես մեծապես տպավորված եմ նրա (Անուշի) կատարման արտահայտչականությամբ և ձայնի գեղեցկությամբ: Նիկողոսյանը փայլուն վարպետության տեր տաղանդավոր ջութակահարուհի է, օժտված է երաժշտության խորը զգացողությամբ և բեմական խարիզմայով»:
«Նշենք, որ Անդրեյ Բորեյկոն միջազգային հեղինակություն ունեցող բազում նվագախմբերի սիրված և ճանաչված հրավիրյալ դիրիիժոր է: Այս համերգաշրջանում նրա ելույթները նախատեսված են Ատլանտայի, Սիեթլի, Փարիզի սիմֆոնիկ և Ռուսաստանի ազգային ու Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Բորեյկոն հանդես կգա նաև Ավստրալիայում՝ Մելբուրնի, Ադելաիդայի և Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Արդեն երկրորդ համերգաշրջանն է (2020/21 թթ.)՝ Անդրեյ Բորեյկոն հանդիսանում է Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական և գեղարվեստական ղեկավարը, և յոթ տարի է, ինչ ղեկավարում է Artis-Naples նվագախումբը»,-հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...
19:20 28.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողությունԱպրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...
19:12 28.04.2025
Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել. Անահիտ ԱվանեսյանՄասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը: Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել: Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և […] ...
19:00 28.04.2025
Նա լավագույն օրինակն է մյուսների համար․ Կոմպանին գովել է Մյուլերին«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին գովել է մյունխենյան թիմի գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերին, որը 500-րդ խաղն է անցկացրել Բունդեսլիգայում: «Յուրաքանչյուր խաղ ունի իր պատմությունը: Մյուլերի էլիտար մտածելակերպը նրան բերեց այս ակումբ և կառուցեց նրա կարիերան։ Նա լավագույն օրինակն է մյուսների համար: Մենք կունենանք պահեր՝ նշելու Թոմասի նվաճումը, բայց հիմա մենք ուզում ենք երեք միավոր»,- ասել […] ...