20:58 01.07.2021
2006 թվականին կառավարությունը ներդրեց պետպատվերի կարգ, որը հնարավորություն տվեց երաժշտական դպրոցների մոռացության մատնված նվագարանների բաժիններում աշակերտներ ներգրավել, որոնք անվճար՝ պետպատվերով, սովորում էին հազվագյուտ նվագարանների բաժիններում։
Համայնքային ենթակայության երաժշտական դպրոցների այդ բաժիններում սովորող յուրաքանչյուր աշակերտի համար սահմանված էր հաստատուն վարձավճարի չափ։ Քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ՝ Լենա Ջիլավյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ թեև երաժշտական դպրոցները համայնքային ենթակայության կառույցներ են, բայց երաժշտական հազվագյուտ գործիքներ դասավանդող ուսուցիչների աշխատավարձերը համայնքի բյուջեից երբևէ չի փոխանցվել: Այդ հարցերը լուծում են ունեցել Կառավարություն-Մարզպետարան-Երաժշտական դպրոց եռակողմ պայմանագրի հիման վրա:
Մայիսից երաժշտական դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները տեղյակ են եղել, որ չեն ֆինանսավորվելու, բայց պարապել են մասնագիտական և մանկավարժական պարտավորվածություն ունենալով այն սաների հանդեպ, որոնք սիրով հաճախում են դասերի այն բաժիններում, որտեղ մոռացության կամ անհետացման եզրին գտնվող նվագարաններով նվագել են սովորում:
Ֆինանսավորման կրճատումների հետևանքը միայն դասատուների աշխատավարձի խնդիրը չի լինելու։ Երաժշտական դպրոցները կկորցնեն աշակերտներ, հազվագյուտ գործիքները նորից կհայտնվեն պարապուրդում, իսկ տարիներ անց նվագախմբերից ու երգչախմբերից կպակասեն այդ նվագարանները:
Օհաննա Ավդալյանն ուդահար է: 7 տարի է դասավանդում է երաժշտական դպրոցում, իր աշակերտների թիվը երբեք չի գերազանցել 5-ը: Իսկ հիմա երբ պետպատվեր չի լինի, մտավախություն ունի, որ այս տարի ունեցած 1 աշակերտին էլ կկորցնի:
«Խոսակցություններն այն մասին են, որ սեպտեմբերից ծրագիրն ընդհանրապես չի լինելու դպրոցներում, անշուշտ մտահոգիչ է, որովհետև գոնե Գյումրիի ժողովրդական նվագարանների նկատմամբ հոգածությունը անհրաժեշտ է, Գյումրին ժողովրդական արվեստի քաղաք է ու մենք մեծ քանակությամբ աշակերտներ ունենք, ովքեր ժողովրդական նվագարանների անվճար ուսուցման ծրագրի շնորհիվ կարողացել են պահպանել գործիքն ու գտել են իրենց ապագան ու մասնագիտությունները »,-SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Պետական ֆինանսավորման կրճատման հետևանքով ստեղծված ֆինանսական բացը, արդյոք հնարավոր է տեղական բյուջեի հաշվին լրացնել, այն պարագայում, երբ տարեկան բյուջեով մշակութային ոլորտին հատկացվող գումարները սահմանափակ են։
«Ավագանուն մենք ներկայացրել ենք, որ որոշումով տրամադրենք գոնե մայիս ամսվա աշխատած ժամերի գումարը, որը 6 երաժշտական դպրոցների համար կազմում է 2 մլն 713 հազար դրամ»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետը։
Միայն մայիս ամսվա ուսուցիչների աշխատավարձի փոխհատուցումը լինելու է Գյումրիի բոլոր 6 երաժշտական դպրոցների վարձավճարներից գոյացած եկամտի հաշվին։ Իսկ անվճար բաժիններում սովորող սաների հետագա ուսումը նույն հիմունքներով կազմակերպելու խնդիրը ինչպես է կարգավորվելու, քաղաքապետարանում և երաժշտական դպրոցներում հստակ առաջարկներ ու նախատեսումներ չունեն։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...