17:55 10.07.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Արթուր Խաչատրյանը։
Նիստի սկզբում օրակարգի առաջին կետով նախարարը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսական քաղաքականության առաջնահերթություններն ու զարգացման առաջիկա տեսլականը։ Նախարարի խոսքերով՝ առաջնահերթ մոտեցումներից է լինելու ավելացնել պետության կարգավորիչ դերը գյուղատնտեսության ոլորտում։ Արթուր Խաչատրյանը կարևորել է պետական սուբսիդավորման քաղաքականության մեջ նոր, առավել արդյունավետ մոտեցումների կիրառումը։ Նա հավելել է, որ քննարկվող տարբերակներից է վերջնական սպառողին աջակցություն տրամադրելը՝ վերահսկման մեխանիզմների ներդմամբ, մյուս տարբերակը փոքր տնայնագործական տնտեսություններին աջակցելն է։
Նախարարը տեղեկացրել է նաև, որ ուշադրության կենտրոնում է լինելու գյուղատնտեսական արժեշղթաների զարգացումը, օգտագործվող հողատարածքների ծավալների ավելացումը, օրգանական և բարձրարժեք գյուղատնտեսությունը։
«Հոկտեմբերին կսկսեն խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման աշխատանքները, իսկ մյուս տարվա սկզբից կմեկնարկի գյուղապահովագրության պիլոտային ծրագիրը. ընտրվել են Արմավիրի և Արարատի մարզերում ՝ խաղողը և պտուղը, և Շիրակի մարզում՝ հացահատիկն ու կարտոֆիլը, որոնք կապահովագրվեն կարկուտի և ցրտահարության ռիսկերից»,- նշել է Արթուր Խաչատրյանը։
Նախարարն անդրադարձել է նաև գյուղացիական վարկերի տույժ-տուգանքների զիջման կառավարության նախաձեռնությանը՝ շեշտելով, որ որոշումը վերաբերում է մինչև 2018թ. մայիսի 1-ը կուտակված ժամկետանց պարտավորությունների գծով տույժ-տուգանքների դուրսգրմանը։
12:52 23.11.2024
Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները12:47 23.11.2024
AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանիցՈւկրաինայի զինված ուժերը դեռ չեն ծրագրում լքել Կուրսկի շրջանը և նախատեսում են այնտեղ մնալ «այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղին է»։ Այս մասին գրում է AFP գործակալությունը ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ուկրաինական բանակի աղբյուրներին հղումով։ Ուկրաինական աղբյուրները նաև AFP-ին հայտնել են, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Դոնեցկի շրջանում դեպի Պոկրովսկ և Կուրախովո։ Կուրախովոյի մոտ նրան […] ...
12:45 23.11.2024
Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներիցԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է Լիսաբոնի «Սպորտինգից» հեռանալու պատճառը: «Ես արդեն բանակցում էի մի քանի ակումբի հետ, այնպես որ, դա նորմալ գործընթաց էր: Հասկանում էի, որ «Սպորտինգն» ինձ համար ճիշտ ակումբ էր: Ես ճիշտ ժամանակին հայտնվել էի ճիշտ տեղում: Բարդ էր ակումբը լքելը, բայց ես պետք է այդ որոշումը կայացնեի»,- […] ...
12:33 23.11.2024
Իսրայելական գործողության մեկնարկից հետո Լիբանանը լքել է շուրջ 600 հազար մարդԱռնվազն 596 հազար փախստական լքել է Լիբանանը այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին սկսվեց իսրայելական ռազմական գործողությունը «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA): Սիրիա է մեկնել 557 հազար մարդ, նրանց 37%-ը Լիբանանի քաղաքացիներ են, 63%-ը՝ սիրիացիներ։ Եվս 39 հազար լիբանանցի մեկնել է Իրաք։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել […] ...
12:25 23.11.2024
Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբԿանադան Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր պետությունն է։ Այս առումով երկիրը կկատարի նրա բոլոր որոշումները։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, հայտնում է Ukrinform-ը։ «Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պետությունն է: Կանադան միշտ հավատացել է ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլոր կողմերի պարտավորությանը` մշտապես հետևելու դրան: Ելնելով դրանից՝ Կանադան հավատարիմ […] ...
12:18 23.11.2024
«Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ. ՄեսսիԱմերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր նախկին ակումբ կատալոնական «Բարսելոնայի» մասին: «Այս «Բարսելոնան» անհավանական տեսք ունի և զարմացնում է ինձ: Դա նորություն չէ, դա ակումբի պատմության մի մասն է: Ես եկա «Բարսելոնա», երբ 12 տարեկան էի: Այժմ շատ հպարտ եմ, թե ինչ է իրենից ներկայացնում ակումբը»,- ասել է «Ոսկե գնդակի» 8-ակի […] ...
12:09 23.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․84 դրամ: ...