Շիրակի մարզի անտառներում ուժեղացված հսկողություն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+6.09 oC

Շիրակի մարզի անտառներում ուժեղացված հսկողություն է

18:12 28.06.2021

 

Հանրապետությունում բարձր ջերմային ֆոնով պայմանավորված հրդեհավտանգ իրավիճակ է: Խոսքը մասնավորապես խոտածածկ և անտառածածկ տարածքների մասին է: Սրան գումարվում է նաև հանգստյան գոտիներում հովեկների գործոնը: Ըստ այդմ, օդերևութաբանական ու փրկարարական ծառայությունները հորդորում են պահպանել հակահրդեհային կանոնները: Շիրակի մարզում անտառտնտեսության տարածքը 4000 հեկտար է կազմում, որից 2000 հեկտարը անտառածածկ է:

Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հետնամասում  քաղաքի ամենամեծ անտառածածկ տարածքն է, որտեղ ոռոգում խորհրդային տարիներին էլ չի եղել: Դրա համար էլ անտառապահները պատմում են , որ անտառածածկույթ ստեղծելու համար ընտրվել են այն ծառատեսակները, որոնց համար շատ խոնավություն պետք չէ: Միևնույն ժամանակ ցրտադիմացկուն ծառեր են տնկվել:

Առանց ոռոգման անտառը բնական աճ կարողանում է ապահովել: Տարածքն ապահովագրված չէ, սակայն, հրդեհներից: Քաղաքի ծայրամասում է, մարդկանց աչքից հեռու: Ամբողջ անտառն էլ մեկ անտառապահ է հսկում: Ամեն տարի այս տարածքում հրդեհներ լինում են: Վերջինն անցած աշնանն էր:

«Անտառում  սիգարետ են ծխում, գիշերով կրակ են վառում և պայքարել այս ամենի դեմ դժվար է: Մեր աշխատանքային ժամերին չի համապատասխանում: Հիմնական խնդիրը գիշերային ժամերին է ու  հանգստյան օրերին: Շաբաթ-կիրակի մեր պահակները գնում, կանգնում են, հսկում են, որ անտառում կրակ չվառեն:Հրդեհների պատճառը հիմնականում մարդկային գործոնն է:Իսկ շուրջօրյա հսկողություն սահմանել չենք կարող»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի անտառպետության տնօրենի պահպանության գծով տեղակալ Մկրտիչ Ալեքսանյանը:

Շուրջօրյա հսկողություն Շիրակի մարզի անտառային տարածքներում չկա: Դրա համար անհրաժեշտ է անտառապահների թիվն ավելացնել, ինչն էլ ֆինանսավորում է պահանջում: Շիրակի մարզի 2000 հեկտար անտառածածկ տարածքի հսկողությունը վստահված է 28 անտառապահների: Հրդեհավտանգ իրավիճակը՝ մարդկային գործոնի միջամտությամբ, առաջանում է չոր խոտածածկույթի պատճառով:

«Անցած տարվա խոտը՝ հնուկը, ծառերի տակ է: Հիմա հրդեհային իրավիճակ է ու շատ  վտանգավոր: Մի լուցկի վառելու դեպքում ամբողջ տարածքը կրակի տակ է: Հունիսի վերջը, հուլիսն ու օգոստոսը ամենավտանգավոր շրջանն են Շիրակի մարզի անտառների համար: Ամեն վայրկյան  սպասելի է, որ հրդեհ կարող է լինել»,- SHANTNEWS-ին ասել է անտառապահ Արտաշես Ասատրյանը:

Անտառներում խոտը որպես անասնակեր չեն քաղում՝ մի քանի պատճառներով: Անտառտնտեսությունը թույլտվությամբ գյուղացիներին հնարավորություն տալիս է խոտը քաղել, բայց դա հնարավոր է անել միայն ձեռքով, տեխնիկա անտառում կիրառել չի թույլատրվում:

Մարզի անտառապատ տարածքները հրդեհից ապահովագրելու համար անտառապահները ուժեղացված հսկողության են անցել: Հատկապես հանգստյան օրերին հսկում են անտառների մուտքերն ու ելքերը, տարածքում գտնվող հանգստյան գոտիները: Շիրակի մարզում այս տարի հրդեհի առաջին դեպքը Արթիկի անտառներում է գրանցվել: Մասնագետն է նշում՝ պատճառը հովեկների անզգուշությունն է եղել:

«Արթիկում մոտ 2800 քառակուսի մետր տարածք է վնասվել: Օրը կիրակի է եղել: Մեր պահակները հերթապահել են, տեսել են, որ մարդիկ են տարածքում եղել: Անտառապահները հասել ու օպերատիվ կերպով մեկուսացրել ու մարել են հրդեհը»,- ասել է Մկրտիչ Ալեքսանյանը:

Անտառների մուտքերին թմբեր են կառուցել: Սա հակահրդեհային միջոցառումների շարքից է: Հողաթմբերը հրդեհի դեպքում թույլ չեն տալիս, որ կրակը մի տեղամասից մյուսն անցնի: Քաղաքի անտառային տարածքը մասնավոր շինություններով տարանջատված է հրդեհի ամենամեծ վտանգ ներկայացնող քաղաքային աղբավայրից, որից դուրս եկող ծուխը տարածվում է Գյումրիի մի շարք թաղամասերում:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի վաճառակետերում

18:33 26.11.2024

Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի վաճառակետերում

Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ապօրինի որսի ու վաճառքի կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վաղ առավոտից վերահսկողական ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի շուկաներում և սուպերմարկետների հարակից տարածքներում։ Ստուգայցերի ընթացքում մայրաքաղաքի բացօթյա վաճառակետերից մեկում արձանագրվել է 11.8 կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։ Ս. թ. նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը ՀՀ […] ...

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում

18:26 26.11.2024

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները մեդալներ են նվաճել առցանց ձևաչափով անցկացված Platinum League մրցաշարում: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը 14,487 միավորով ոսկե մեդալ է նվաճել հենացատկում: Օղակների վրա 13,925 միավորով ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը, Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Վահագն Դավթյանն էլ 6-րդ տեղն է գրավել` 12,700 […] ...

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

18:20 26.11.2024

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

Հակամանրէային կայունության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է միջազգային համաժողով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը: Հակամիկրոբային դեղերի կայունությունը ձևավորվում է հակաբիոտիկների և այլ դեղերի ոչ ճիշտ ու չափից ավելի օգտագործման հետևանքով: Այս գլոբալ սպառնալիքն ամեն տարի […] ...

Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ

18:14 26.11.2024

Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ

Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին այցելել է Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, հանդիպել դպրոցականների, այդ թվում՝ հարակից դպրոցի սաների և ուսուցչական անձնակազմի հետ: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, […] ...

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

18:06 26.11.2024

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

Անգլիական «Լիվերպուլն» ակումբի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահին պայմանագրի երկարաձգման առաջարկ չի արել։ Այդ մասին հայտնել է եգիպտոսցին։ «Արդեն գրեթե դեկտեմբերն է, և ես ակումբից որևէ առաջարկ չեմ ստացել։ Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն, քան ակումբում մրցելույթներս շարունակելուն։ Գիտեք` ես արդեն երկար տարիներ է՝ «Լիվերպուլում» եմ։ Նման ակումբ աշխարհում չկա, բայց ապագաս գործնականում իմ ձեռքում […] ...

SHANTNEWS

18:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP