16:08 10.07.2018
Հյուսիսային Կորեային և Ամերիկայի Միացյալ Նահանգներին չի հաջողվել աշխատանքային համատեղ խումբ ստեղծել: Կողմերն ունեն տարբեր դիրքորոշումներ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում: Այս մասին հայտնել է Gazeta-ն:
ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր խոսնակ Հիզեր Նոյերթը հայտնել է, որ ամերիկյան կողմն է աշխատանքային խումբ ստեղծել:
Պատճառը Վաշինգտոնի՝ ամբողջական ծավալով ու արագ ապամիջուկայնացման ցանկությունն է, մինչդեռ Հյուսիսային Կորեան կողմ է փուլային, դանդաղ գործընթացին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Փհենյան էր այցելել, որտեղ քննարկել էին ապամիջուկայնացման հարցը: Պոմպեոյի խոսքերով՝ Հյուսիսային Կորեա կատարած այցի ժամանակ ինքն ամենայն մանրամասնությամբ քննարկել է ապամիջուկայնացման հարցը: Պոմպեոն նաև ասել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները վերահաստատել են իրենց հանձնառությունը թերակղզու ապամիջուկայնացման գործընթացն ավարտին հասցնելու հարցում: ԱՄՆ պետքարտուղարի խոսքերով՝ Փհենյանը պատրաստվում է ոչնչացնել հրթիռային շարժիչների փորձարկման օբյեկտը, մինչդեռ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն Պոմպեոյի հետ հանդիպման մասին հայտնել է, որ շատ դժգոհ է դրա արդյունքներից: Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն կարծում է, որ հուլիսի 6-7-ը տեղի ունեցած բանակցություններում ամերիկյան կողմը «ապամիջուկայնացման բացառապես միակողմանի և կողոպտիչ պահանջներ» է ներկայացրել, ինչը հակասում է Սինգապուրի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնություններին:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...